Համարը 
ՀՕ-13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.05.30/12(122)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.04.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.05.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

ապրիլի 29-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (4 ապրիլի 2007 թվականի, ՀՕ-23, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի «Վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի (այսուհետ` Վերահսկիչ պալատ)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5. Պատգամավորին տրվում է ամենամյա արձակուրդ` 48 օրացուցային օր տևողությամբ, որից 16-ը` ձմռանը, իսկ 32-ը` ամռանը:»:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Խմբակցությունն ու պատգամավորական խումբն ունեն Ազգային ժողովի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) հաստիքացուցակով սահմանված մեկական գործավար: Գործավարները աշխատանքի են ընդունվում և ազատվում խմբակցության և պատգամավորական խմբի ղեկավարների համաձայնությամբ և կատարում նրանց հանձնարարականները:»:

 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:».

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Մշտական հանձնաժողովները և նրանց գործունեության ոլորտներն են`

ա) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ և միջխորհրդարանական կապեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում, զբոսաշրջություն, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն.

բ) արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողով` արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, առևտուր և ծառայություններ, գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնության պահպանություն.

գ) պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ.

դ) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ, տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, մարդու և քաղաքացու իրավունքներ և ազատություններ, փաստաբանական և նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ.

ե) սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, ժողովրդագրություն և հայրենադարձություն, առողջապահություն, մայրություն և մանկություն.

զ) ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, ներքին և օտարերկրյա ներդրումներ, տնտեսության պետական կարգավորում, սեփականաշնորհում, շուկայական ենթակառուցվածքներ, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ` հարկեր, տուրքեր, վճարներ, տարածքային զարգացում, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, արտաքին տնտեսական կապեր, ֆինանսական և տնտեսական բնույթի միջազգային պայմանագրեր:».

3) 6-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մշտական հանձնաժողովի փորձագետը աշխատանքի է ընդունվում և ազատվում Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությանը համապատասխան:»:

 

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21. Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն 1/3-ը քվեարկությունից հետո դեմ է հանձնաժողովի եզրակացությանը և դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:

Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող` հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:»:

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «լինի ուրբաթ օրը կամ» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետի «երդվում են.» բառերը փոխարինել «երդվում և ստորագրում են երդման տեքստի տակ.» բառերով, իսկ «նիստում» բառից հետո ավելացնել «երդվում և» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ նախադասության մեջ հանել «, որպես կանոն,» բառերը, իսկ «չորեքշաբթի» բառից հետո ավելացնել «կամ հինգշաբթի» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին պատգամավորների նախաձեռնությունն իրականացվում է Աշխատակազմից ստացված ձևաթուղթը սահմանված կարգով ստորագրելու և Ազգային ժողովի նախագահին ներկայացնելու միջոցով: Ձևաթղթում նշվում են արտահերթ նստաշրջանի օրակարգը և անցկացման ժամկետը, ինչպես նաև կցվում են օրակարգային հարցերի նախագծերը: Ձևաթուղթն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո փոփոխման ենթակա չէ: Եթե ստացման պահից 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ քանակի ստորագրություններով ձևաթուղթը հանձնվում է Ազգային ժողովի նախագահին, ապա նա գումարում է արտահերթ նստաշրջան կամ նիստ նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում` միաժամանակ օրակարգային հարցերի նախագծերն ուղարկելով Հանրապետության Նախագահին և կառավարություն: Ձևաթուղթը սահմանված ժամկետում Ազգային ժողովի նախագահին չներկայացվելու դեպքում համարվում է մարված:»:

 

Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածում.

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

բ) տեղեկանք` օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին.

գ) ամփոփաթերթ` նախագծի վերաբերյալ ստացված դիտողությունների և առաջարկությունների, դրանց ընդունման կամ չընդունման վերաբերյալ` չընդունման պատճառների հիմնավորմամբ, ընդ որում` ամփոփաթերթում ներառվում են հանրային քննարկումների հետևանքով ստացված այն դիտողությունները և առաջարկությունները, որոնք ընդունվել են:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետ՝

«41. Պատգամավորի առաջադրած օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են`

ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ` տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ` նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

բ) տեղեկանք` օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին:»:

 

Հոդված 12. Օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ կետում «գլխադասային հանձնաժողով և հեղինակին /հիմնական զեկուցողին/» բառերը փոխարինել «գլխադասային հանձնաժողով, հեղինակին /հիմնական զեկուցողին/ և մշտական հանձնաժողովներ» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.

«61. Սույն օրենքի 30-րդ հոդվածի 21-րդ կետով նախատեսված դեպքում գլխադասային հանձնաժողովի անդամների ներկայացուցիչը կարող է հանձնաժողովների ներկայացուցիչներից հետո հանդես գալ հարակից զեկուցմամբ` առանց եզրափակիչ ելույթի իրավունքի:»:

 

Հոդված 14. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6. Ազգային ժողովի նախագահն ընդունված օրենքը 10-օրյա ժամկետում ուղարկում է Հանրապետության Նախագահին, որն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն կամ առարկություններով, առաջարկություններով վերադարձնում է Ազգային ժողով:»:

 

Հոդված 15. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենքի 85-րդ հոդվածում`

1) 2-րդ կետում «գլխադասային հանձնաժողով(ներ)» բառերը փոխարինել «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով» բառերով.

2) 3-րդ և 4-րդ կետերում «գլխադասային հանձնաժողովի(ների)» բառերը փոխարինել «պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 95-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում:»:

 

Հոդված 18. Օրենքի 96-րդ հոդվածում`

1) 2-րդ կետը լրացնել «և ավարտվում եզրափակիչ ելույթներով` առանց որոշում ընդունելու:» բառերով.

2) 5-րդ և 6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 19. Օրենքի 102-րդ հոդվածի 7-րդ կետում «ռազմական» բառը փոխարինել «պատերազմի» բառով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

22 մայիսի 2009թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն