ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
ապրիլի 29-ին
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (19 ապրիլի 2006 թվականի, ՀՕ-280, այսուհետ` օրենք) 3‑րդ հոդվածում «ապահովում է ապահովագրական նպաստներով» բառերը փոխարինել «ապահովագրական նպաստներով ապահովելու միջոցով փոխհատուցում է ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով սահմանված ապահովագրական նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային (ներառյալ` փորձաշրջանը) հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ժամանակաշրջանում` սույն օրենքի 27-րդ հոդվածով սահմանված` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի համար, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված տևողությամբ:
Եթե անձը տվյալ ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի ապահովագրական նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի ապահովագրական նպաստ:
Համատեղությամբ աշխատելու դեպքում ապահովագրական նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և սույն օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ տարածքային բաժնի կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում`
1) 5-րդ կետի «անհրաժեշտության» բառը փոխարինել «անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Վարձու աշխատողին տրվող ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը):»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «ուղարկվում» բառը փոխարինել «ուղեգրվում» բառով, իսկ «եզրակացության» բառը` «որոշման» բառով:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «154» թվից առաջ լրացնել «154-րդ օրը և» բառերով.
2) 4-րդ մասի «Հղիության» բառը փոխարինել «Մինչև հղիության 154-րդ օրը հղիության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) առաջին պարբերության երկրորդ նախադասությունը «նաև» բառից հետո լրացնել «չվճարվող արձակուրդի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.
2) երկրորդ պարբերությունը «բոլոր» բառից առաջ լրացնել «արձակուրդի» բառով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում «ժամանակավոր անաշխատունակության բոլոր օրերի համար» բառերը փոխարինել «այն ժամանակահատվածի համար, երբ վարձու աշխատողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով օգտագործում է ամենամյա արձակուրդի չօգտագործված (ամենամյա արձակուրդի և ժամանակավոր անաշխատունակության համընկնող) օրերը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց ապահովագրական նպաստը վճարվում է սույն օրենքով սահմանված տևողությամբ, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը:»:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած երեք օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից:
Ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած երեք օրացուցային ամիսներին վարձու աշխատողի համար հաշվարկված վճարովի ամենամյա արձակուրդի կապակցությամբ վճարված գումարը, պարգևատրումները և աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները միջին ամսական աշխատավարձում (եկամտում) հաշվառվում են գումարի մեկ տասներկուերորդի չափով:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող` տվյալ գործատուի մոտ աշխատանքի ժամանակաշրջանը պակաս է երեք օրացուցային ամիսներից, ապա միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է փաստացի աշխատած ամիսների (օրերի) համար հաշվարկված եկամտից:
Եթե ապահովագրական դեպքին նախորդող եռամսյա ժամանակաշրջանում վարձու աշխատողը սույն հոդվածի 2-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված որևէ եկամուտ չի ունեցել, ապա վարձու աշխատողի ապահովագրական նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից:».
2) 3-րդ մասի առաջին պարբերությունը «եկամտից» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա ստացած եկամտի» բառերով, իսկ 2-րդ պարբերության «աշխատավարձը» բառը փոխարինել «աշխատավարձի չափը» բառերով:
Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին պարբերության «կենտրոնների միջոցով (այսուհետ` տարածքային կենտրոն)» բառերը փոխարինել «բաժինների (այսուհետ` տարածքային բաժին) միջոցով» բառերով, իսկ երկրորդ պարբերության «կենտրոնը» բառը` «բաժինը» բառով.
2) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «նպաստը» բառը փոխարինել «նպաստի պակասող մասը» բառերով.
3) 4-րդ մասի «կենտրոնը» բառը փոխարինել «բաժինը» բառով:
Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 2-րդ և 3-րդ մասերի «պատճենը» բառը փոխարինել «լուսապատճենը» բառով.
2) 3-րդ մասը «(գործատուների)» բառից հետո լրացնել «և տարածքային բաժնի (բաժինների)» բառերով:
Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը «միջոցներից» բառից հետո լրացնել «` սխալը հայտնաբերելուց հետո` մեկ ամսվա ընթացքում» բառերով, իսկ 2-րդ մասի և 31-րդ հոդվածի 1-ին մասի «կենտրոնի» բառը փոխարինել «բաժնի» բառով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
22 մայիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն |
|