ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
ապրիլի 29-ին
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ-122, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում ու 11-րդ հոդվածում «գնումների բազային միավորի մեկ երկրորդը» բառերը փոխարինել «գնումների բազային միավորը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 22. |
Մրցակցային բանակցությունների անցկացման պայմանները |
1. Գնումը կարող է կատարվել մրցակցային բանակցությունների ձևով, եթե գնման առարկան ներառված չէ պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում և`
ա) արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և մրցույթի ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է, պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր կանխատեսել.
բ) գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը:
2. Գնման առարկան պարբերական մրցույթով կնքված պայմանագրերում ներառված լինելու դեպքում գնումը կարող է կատարվել մրցակցային բանակցությունների ձևով, եթե գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը և գնումը կատարվում է պարբերական մրցույթով կնքված պայմանագրով նախատեսված գնից հինգ և ավելի տոկոսով ցածր գնով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի`
1)1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով.
«դ) գնումը կատարվում է պարբերական մրցույթով կնքված պայմանագրով նախատեսված գնից հինգ և ավելի տոկոսով ցածր գնով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».
2) 2-րդ մասում «1-ին մասով» բառը փոխարինել «1-ին մասի «ա», «բ» և «գ» կետերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասում «22-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքում» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում», իսկ 2-րդ մասում «22-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված դեպքում» բառերը՝ «22-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 2-րդ մասով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասում «22-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսելու պահին գործող իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
22 մայիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-15-Ն |
|