| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«04» հուլիսի 2008թ.
Պետգրանցման համարը 915 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«01» հուլիսի 2008թ. |
N 41 հ/գ-Ն |
ք.Ստեփանակերտ
ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅՏ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» N 85 որոշման պահանջներից՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել, որ քաղաքացիները սոցիալական ապահովության քարտեր կարող են ստանալ սոցիալական քարտ ստանալու կոլեկտիվ հայտ լրացնելու միջոցով:
2. Հաստատել՝
ա) սոցիալական քարտ ստանալու կոլեկտիվ հայտի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
բ) սոցիալական քարտ ստանալու կոլեկտիվ հայտի ստացականի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
գ) իրավասու մարմնի կողմից կոլեկտիվ հայտերն ընդունելու, դրանք լիազորված մարմին ուղարկելու, սոցիալական քարտերն իրավասու մարմին առաքելու և դրանք քաղաքացիներին տրամադրելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.
դ) կոլեկտիվ հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.
ե) իրավասու մարմնի կողմից լիազորված մարմին ուղարկվող կոլեկտիվ հայտերի խմբաքանակի ամփոփագրի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի.
զ) կոլեկտիվ հայտերի մշակման արդյունքների ցուցակի ձևը՝ համաձայն N 6 հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավարին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված N 1
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
2008թ. հուլիսի 1-ի N 41 հ/գ-Ն հրամանի |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սոցիալական քարտ ստանալու կոլեկտիվ հայտը (այսուհետ՝ հայտ) B 4 ֆորմատի ձևաթուղթ է (ձևը կցվում է):
2. Հայտի հակառակ երեսին տպագրվում են հայտը լրացնելու կանոնները:
3. Հայտը լրացվում է ձեռագիր կամ համակարգչի միջոցով:
4. Հայտը լրացվում է սև կամ մուգ կապույտ գույնի գնդիկավոր գրիչով, ընթեռնելի ձեռագրով:
5. Հայտի որևէ տող սխալ (կամ ջնջումներով) լրացնելու դեպքում տվյալ տողի համարը վերցվում է օղակի մեջ, զգուշությամբ ջնջվում են այդ տողում լրացված տվյալները, իսկ հաջորդ տողը համարակալվում է նույն համարով:
6. Հայտի «Հայտատուի ազգանունը, անունը, հայրանունը», «Ծննդյան օրը, ամիսը, տարին» և «Սեռը» դաշտերում լրացվում են հայտատուի համապատասխան տվյալները՝ ըստ անձը հաստատող փաստաթղթի:
7. Հայտատուի ծննդյան օրը, ամիսը, տարին նշվում է արաբական թվանշաններով՝ ամբողջությամբ: Օրինակ՝ 03/03/1967:
8. «Սեռը» դաշտում գրվում է «Ա» կամ «Ի» տառը:
9. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում գրվում է հայտ ներկայացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տեսակը.
«անձն.»՝ ԼՂՀ 16 տարին լրացած քաղաքացիների համար,
«ծննդ.»՝ ԼՂՀ մինչև 16 տարեկան քաղաքացիների համար, եթե ծննդյան վկայականը հատկացված է ԼՂՀ կամ ԼՂԻՄ պատկան մարմինների կողմից,
«Փ Վ»՝ փախստականների համար,
«Կ Ք»՝ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար (կացության քարտ կամ կացության հատուկ կարգավիճակի անձնագիր ունեցողների համար),
«Օ Փ»՝ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար, ինչպես նաև ԼՂՀ մինչև 16 տարեկան այն քաղաքացիների համար, որոնց ծննդյան վկայականները լրացված են օտար լեզվով:
10. Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը նշելիս յուրաքանչյուր վանդակում գրվում է մեկ նիշ: Սերիան ու համարը գրվում են փաստաթղթում գրված նմուշի տառերով և թվերով, օրինակ՝ AB0472527, XVII-հխ 643558, Փ000866:
11. Հայտի էլեկտրոնային տարբերակը լրացվում է համակարգչի միջոցով՝ սույն կարգի 6-10-րդ կետերով նախատեսված կարգով, և տպվում է լրացված հայտը:
12. «Հայտատուի ստորագրությունը» դաշտում ստորագրում է տվյալ քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը (մինչև 16 տարեկան քաղաքացու համար՝ ծնողը (խնամակալը, որդեգրողը):
|
_____________________________ Իրավասու մարմնի անվանումն ու կոդը |
Մատյանում գրանցման հերթական համարը
Կ.Տ |
|
|
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ
ՂԵԿԱՎԱՐ |
_______________________
(ազգանունը, ստորագրությունը) |
Ընդամենը |
_________________ անձի տվյալ:
(թվերով և տառերով) |
| |
|
|
|
| |
|
|
|
|
Հայտն ընդունելու օրը,
ամիսը, տարին |
«__»__________ 200_թ. |
Ներկայացված թերթերի
քանակը |
_________________
(թվերով և տառերով) |
|
Հայտն ընդունողի ազգանունը և
ստորագրությունը |
______________ |
Հայտը ներկայացնողի
ստորագրությունը |
________________ |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ
|
Հ/Հ |
Հայտատուի ազգանունը, անունը, հայրանունը |
Ծննդյան օրը, ամիսը, տարին |
Սեռը |
Անձը հաստատող փաստաթղթի տեսակը |
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը |
Հայտատուի ստորագրությունը |
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
/ / |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Սոցիալական քարտ ստանալու հայտը լրացնելու կանոնները
1. Սոցիալական քարտ ստանալու հայտը (այսուհետ` հայտ) լրացվում է սև կամ մուգ կապույտ գույնի գնդիկավոր գրիչով, ընթեռնելի ձեռագրով:
2. Հայտի որևէ տող սխալ (կամ ջնջումներով) լրացնելու դեպքում տվյալ տողի համարը վերցվում է օղակի մեջ, զգուշությամբ ջնջվում են այդ տողում լրացված տվյալները, իսկ հաջորդ տողը համարակալվում է նույն համարով:
3. Հայտի ձևում առկա (լրացված) տվյալների հավաստիությունը հաստատվում է հայտատուի ստորագրությամբ, որը դրվում է «Հայտատուի ստորագրությունը» դաշտում (մինչև 16 տարեկան քաղաքացու փոխարեն ստորագրում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը):
4. «Հայտատուի ազգանունը, անունը, հայրանունը», «Ծննդյան օրը, ամիսը, տարին» և «Սեռը» դաշտերում լրացվում են հայտատուի համապատասխան տվյալները` ըստ անձը հաստատող փաստաթղթի:
5. Հայտատուի ծննդյան օրը, ամիսը, տարին նշվում է արաբական թվանշաններով` ամբողջությամբ (օրինակ` 03/03/1965):
6. «Սեռը» դաշտում գրվում է «Ա» կամ «Ի» տառը:
7. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում գրվում է հայտ ներկայացնելու համար հիմք հանդիսացած փաստաթղթի տեսակը.
- «անձն.»` ԼՂՀ 16 տարին լրացած քաղաքացիների համար,
- «ծննդ.»` ԼՂՀ մինչև 16 տարեկան քաղաքացիների համար, եթե ծննդյան վկայականը հատկացված է ԼՂՀ կամ ԼՂԻՄ պատկան մարմինների կողմից,
- «Փ Վ»` փախստականների համար,
-«Կ Ք»` կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների համար,
- «Օ Փ»` օտարերկրյա քաղաքացիների համար, ինչպես նաև ԼՂՀ մինչև 16 տարեկան այն քաղաքացիների համար, որոնց ծննդյան վկայականները լրացված են օտար լեզվով:
8. Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը նշելիս յուրաքանչյուր վանդակում գրվում է մեկ նիշ: Սերիան ու համարը գրվում են փաստաթղթում գրված նմուշի տառերով և թվերով (օրինակ՝ AB0472527, XVII-CЛ 643558, Փ000865):
| |
Հավելված N 2
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
2008թ. հուլիսի 1-ի N 41 հ/գ-Ն հրամանի |
ՁԵՎ
սոցիալական քարտ ստանալու կոլեկտիվ հայտի ստացականի
Իրավասու մարմնի աշխատակցի կողմից կոլեկտիվ հայտ ներկայացնողին տրվող ստացականը (ձևը բերված է ստորև) պարունակում է հայտի գրանցման համարը՝ կոլեկտիվ հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանում, հայտն ընդունող իրավասու մարմնի անվանումը, հայտը ներկայացնող անձի ազգանունը, անունը, հայրանունը, ներկայացված թերթերի ընդհանուր քանակը, տվյալներ ներկայացրած անձանց թիվը, հայտն ընդունելու օրը, ամիսը, տարին, ինչպես նաև հայտն ընդունողի ազգանունը և ստորագրությունը:
|
ՍՏԱՑԱԿԱՆ
|
Հայտի` մատյանում գրանցման հերթական համարը |
|
Հայտն ընդունող իրավասու մարմնի անվանումը ______________________________
Հայտը ներկայացնող անձի Ա.Ա.Հ._________________________________________
Ներկայացված թերթերի ընդհանուր քանակը _________________________________
(թվերով և տառերով)
Ընդամենը _________________________________________________ անձի տվյալ:
(թվերով և տառերով)
Հայտն ընդունելու օրը, ամիսը, տարին «____» ___________________200__ թ.
Հայտն ընդունողի ազգանունը և ստորագրությունը ____________________________
|
| |
Հավելված N 3
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
2008թ. հուլիսի 1-ի N 41 հ/գ-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ԱՌԱՔԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
1. Սոցիալական քարտ ստանալու՝ լրացված կոլեկտիվ հայտը (այսուհետ՝ հայտ) ներկայացվում է իրավասու մարմին:
2. Իրավասու մարմնի աշխատակիցը հայտը գրանցում է հայտերի հաշվառման մատյանում (այսուհետ՝ մատյան)՝ լրացնելով մատյանի, ինչպես նաև հայտի համապատասխան դաշտերը, որից հետո ներկայացնողը ստորագրում է հայտի համապատասխան դաշտում:
3. Եթե հայտը բաղկացած է մեկից ավելի թերթերից, լրացվում և կնքվում են միայն առաջին թերթի համապատասխան դաշտերը, իսկ մնացած թերթերի վրա լրացվում է միայն «Իրավասու մարմնի անվանումն ու կոդը» և «Մատյանում գրանցման հերթական համարը» դաշտերը:
4. Մատյանի նշումներ դաշտում լրացվում է հայտատուների կազմակերպության կամ համայնքի անվանումը կամ այլ կողմնորոշիչ տվյալներ:
5. Իրավասու մարմնի աշխատակիցը հայտ ներկայացնողին է տալիս լրացված ստացական:
6. Իրավասու մարմնի ղեկավարը ստորագրում և կնքում է հայտերը: Ընդունված հայտերը իրավասու մարմնում փաթեթավորվում են սոցիալական քարտ ստանալու անհատական (կարմիր) հայտերի համար նախատեսված կարգով, սակայն առանձին փաթեթով:
7. Իրավասու մարմնի աշխատակիցը լրացնում է ամփոփագիր՝ 2 օրինակից, որոնք կնքվում են իրավասու մարմնի կնիքով:
8. Լրացված և կնքված ամփոփագրերից մեկը դրվում է լիազորված մարմին ուղարկվող փաթեթի վրա, իսկ երկրորդ օրինակը պահվում է իրավասու մարմնում:
9. Փաթեթները լիազորված մարմին են ուղարկվում՝ սոցիալական քարտ ստանալու անհատական (կարմիր) հայտերի համար սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն:
10. Ըստ հայտերի տպագրվում են քաղաքացիների սոցիալական քարտերը, ինչպես նաև հայտերի մշակման արդյունքների ցուցակը (այսուհետ՝ ցուցակ), որի բոլոր դաշտերը լրացված են, բացի «Քարտը կամ մերժումը քաղաքացուն տրամադրելու օրը, ամիսը, տարին», «Քարտը կամ մերժումը ստացողի ստորագրությունը» և «Նշումներ» դաշտերից:
11. Սոցիալական քարտերը փաթեթավորվում են համապատասխան ցուցակների հետ և առաքվում իրավասու մարմին:
12. Իրավասու մարմնի աշխատակիցը համադրում է իրավասու մարմնի ուղարկած հայտում ներառված և լիազորված մարմնից ստացված՝ հայտերի մշակման արդյունքների ցուցակում ներառված տվյալները (սոցիալական քարտերի և մերժումների քանակը)՝ մատյանի «Ստացած պատասխանների քանակը» դաշտում նշելով համապատասխանաբար սոցիալական քարտերի ու մերժումների քանակները:
13. Իրավասու մարմնի աշխատակիցը ցուցակն ու սոցիալական քարտերը ստորագրությամբ տրամադրում է սոցիալական քարտերի կամ մերժումների հատկացումն ապահովողին` լրացնելով մատյանի «Հայտերի մշակման արդյունքները ստացող աշխատակցի ազգանունը, ստորագրությունը և ստանալու օրը, ամիսը, տարին» դաշտը:
14. Քաղաքացիներին իրենց սոցիալական քարտերը կամ մերժումների մասին տեղեկանքները տրամադրելը հաստատվում է ցուցակի համապատասխան դաշտում քաղաքացիների կամ նրանց ներկայացուցիչների ստորագրությամբ:
15. Եթե սոցիալական քարտը ստանում է քաղաքացու ներկայացուցիչը, ապա ցուցակի «Նշումներ» դաշտում գրվում է ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:
16. Քաղաքացիներին սոցիալական քարտերի կամ մերժումների հատկացումն ապահովողը 15-օրյա ժամկետում քաղաքացիներին է տրամադրում նրանց սոցիալական քարտերը կամ մերժումները` ցուցակները ներկայացնելով իրավասու մարմին:
17. Բոլոր քաղաքացիներին սոցիալական քարտերը կամ մերժումները տալուց հետո ցուցակները պահվում են իրավասու մարմնում:
| |
Հավելված N 4
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
2008թ. հուլիսի 1-ի N 41 հ/գ-Ն հրամանի |
ՁԵՎ
կոլեկտիվ հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանի
1. Սոցիալական քարտ ստանալու կոլեկտիվ հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանը
բաղկացած է B 4 ֆորմատի՝ հետևյալ բովանդակությամբ 20 թերթից.
|
ՀՀ |
Հայտը ներկայացնողի ազգանունը և անունը |
Հայտը ներկայացնողի անձնագրի սերիան և համարը |
Հայտն ընդունելու օրը, ամիսը, տարին |
Տվյալներ ներկայացրած անձանց թիվը |
Հայտը ներկայացնողի ստորագրությունը |
Նշումներ |
Ստացած պատասխանների քանակը |
Հայտերի մշակման արդյունքները |
|
քարտ |
մերժում |
ստանալու օրը, ամիսը, տարին |
ստացող աշխատակցի ազգանունը, ստորագրությունը |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. Սոցիալական քարտ ստանալու կոլեկտիվ հայտերի և սոցիալական քարտերի հաշվառման մատյանի շապիկն ունի հետևյալ տեսքը.
|
________________________________________ ______________
Իրավասու մարմնի անվանումը կոդը
ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
Մատյանը վարելու ժամանակահատվածը.
սկիզբը «____» _______________200 թ. վերջը «____» ______________ 200 թ.
|
| |
Հավելված N 5
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
2008թ. հուլիսի 1-ի N 41 հ/գ-Ն հրամանի |
ՁԵՎ
իրավասու մարմնի կողմից լիազորված մարմին ուղարկվող կոլեկտիվ հայտերի խմբաքանակի ամփոփագրի
Իրավասու մարմնի կողմից լիազորված մարմին ուղարկվող կոլեկտիվ հայտերի խմբաքանակի ամփոփագիրը (ձևը բերված է ստորև) պարունակում է իրավասու մարմնի անվանումը և կոդը, խմբաքանակում առկա հայտերի քանակը, խմբաքանակում առկա թերթերի ընդհանուր քանակը, տվյալներ ներկայացրած անձանց թիվը, ամփոփագիրը լրացնելու օրը, ամիսը, տարին, իրավասու մարմնի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը և ստորագրությունը, ինչպես նաև իրավասու մարմնի կնիքը:
|
ԱՄՓՈՓԱԳԻՐ
Իրավասու մարմնի կողմից ուղարկվող հայտերի խմբաքանակի
________________________________________________________ __________
Իրավասու մարմնի անվանումը կոդը
Ներկայացված հայտերի քանակը ____________________________________________
(թվերով և տառերով)
Ներկայացված թերթերի ընդհանուր քանակը____________________________________
(թվերով և տառերով)
Ընդամենը _______________________________________________անձի տվյալ:
(թվերով և տառերով)
Լրացնելու օրը, ամիսը, տարին «____» ____________________ 200__ թ.
ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄՆԻ Կ.Տ.
ՂԵԿԱՎԱՐ ________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն, ստորագրություն
|
| |
Հավելված N 6
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
2008թ. հուլիսի1 -ի N 41 հ/գ-Ն հրամանի |
|
___________________________________
Իրավասու մարմնի անվանումն ու կոդը |
______________________________________
մատյանում գրանցման հերթական համարը |
ՑՈՒՑԱԿ
ՀԱՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Ցուցակը բաղկացած է ________________________________________ էջից:
Ընդամենը ____________________________________________________________ անձի տվյալ:
Հատկացված քարտերի քանակը _________________________________
Հատկացված մերժումների քանակը _______________________________
Ցուցակը տպագրելու օրը, ամիսը, տարին « » ____________________ 200 __ թ.
|
ՀՀ |
Հայտատուի ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը |
Հայտի պատասխանը (քարտի համարը կամ մերժման պատճառը) |
Մեկնաբանություն |
Քարտը կամ մերժումը քաղաքացուն տրամադրելու օրը, ամիսը, տարին |
Քարտը կամ մերժումը ստացողի ստորագրությունը |
Նշումներ |
|
1. |
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
|
|
6. |
|
|
|
|
|
|
|
|
7. |
|
|
|
|
|
|
|
|
8. |
|
|
|
|
|
|
|
|
9. |
|
|
|
|
|
|
|
|
10. |
|
|
|
|
|
|
|