Համարը 
ՀՕ-19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.15/14(124)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.05.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.09.2017

Ծանուցում
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի կիրառման դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

մայիսի 27-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավոր է Գերագույն, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների նախագահների և դատավորների պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածում`

1)1-ին մասի «Քրեական և քաղաքացիական գործերով առաջին» բառերը փոխարինել «Առաջին» բառով.

2) 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածը «պահից» բառից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «, պալատների նախագահներից և չորս» բառերը փոխարինել «և վեց» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Պալատները կազմավորվում են յուրաքանչյուր գործով` Գերագույն դատարանի նախագահի կողմից:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 32-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «պալատի նախագահին և» բառերը փոխարինել «Գերագույն դատարանի» բառերով.

2) 3-րդ մասի 7-րդ կետի «պալատի նախագահի կամ պալատի» բառերը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Գերագույն դատարանի նախագահի բացակայության ժամանակ, վերջինիս հանձնարարությամբ, նրա լիազորություններն իրականացնում է Գերագույն դատարանի դատավորներից մեկը, իսկ նման հանձնարարության անհնարինության դեպքում` Գերագույն դատարանի տարիքով ավագ դատավորը:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 33-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Քրեական գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանը ամբաստանյալի  նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

Սույն մասով նախատեսված կարգով ամբաստանյալը նիստերի դահլիճից հեռացվում է մինչև 10 օր ժամկետով:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 43-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Դատարանների նախագահների խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Խորհուրդն իրավազոր է, եթե խորհրդի նիստին ներկա են խորհրդի բոլոր անդամները: Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի կանոնակարգով նախատեսված դեպքերում կարող են անցկացվել փակ քվեարկություններ:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «, պալատի նախագահը՝ պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով» բառերը հանել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «, պալատի նախագահը չեն» բառերը փոխարինել «չի» բառով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի «պալատի և» բառերը հանել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 12-րդ գլխի վերնագրի «, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱԼԱՏՆԵՐԻ» բառերը փոխարինել «ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 99-րդ հոդվածում`

1) վերնագրի «, դատարանի և պալատների նախագահների» բառերը փոխարինել «և դատարանի նախագահի» բառերով.

2) տեքստի «, դատարանի և պալատների նախագահներին» բառերը փոխարինել «և դատարանի նախագահին» բառերով:

 

Հոդված 14. Օրենսգրքի 103-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «պալատի դատավորի և պալատի նախագահի» բառերը փոխարինել «դատավորի» բառով.

2) 4-րդ մասի «պալատի դատավորի կամ պալատի նախագահի» բառերը փոխարինել «դատավորի» բառով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասի «պալատի դատավորի կամ պալատի նախագահի» բառերը փոխարինել «դատավորի» բառով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 113-րդ հոդվածում`

1) վերնագրից և տեքստից հանել «(պալատի)» բառը.

2) 5-րդ մասի «և պալատի նախագահի» բառերը հանել:

 

Հոդված 17. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի կիրառման դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 հունիսի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն