| |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
|
5 դեկտեմբերի 2017թ. |
N 235-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետության մասնագիտական կրթության ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Արցախի Հանրապետության մասնագիտական կրթության մասնագիտական կրթական ծրագրի հավատարմագրման չափանիշները` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 5-ի N 235-Ն որոշման |
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
|
ՀՀ |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
1. |
Մասնագիտական
ուսումնական
հաստատության
(այսուհետ` ՄՈՒՀ)
վարած քաղաքա-
կանությունն ու ծավալած
գործունեությունը
համապատա-
սխանում են
հաստատության
որդեգրած
առաքելությանը,
որը համահունչ է ԱՀ
կրթության
որակավորումների ազգային շրջանակին
(այսուհետ` ՈԱՇ): |
ա. ՄՈՒՀ-ն ունի նպատակներն ու խնդիրներն արտացոլող հստակ ձևակերպված առաքելություն, որը համահունչ է ՈԱՇ-ին,
բ. ՄՈՒՀ-ի առաքելությունը, նպատակները և խնդիրներն արտացոլում են ներքին և արտաքին շահակիցների կարիքները,
գ. ՄՈՒՀ-ում գործում են առաքելության ու նպատակների իրականացման արդյունքների գնահատման և բարելավման հաստատված մեխանիզմներ և ընթացակարգեր: |
2. ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
2. |
ՄՈՒՀ-ի կառավարման
համակարգը, վարչական
կառույցները և դրանց
գործառնումն
արդյունավետ
են և միտված են հաստատության առաքելության ու նպատակների իրականացմանը` պահպանելով
կառավարման էթիկայի կանոնները: |
ա. հաստատության կառավարման համակարգն ապահովում է, սահմանված էթիկայի կանոններին համապատասխան, որոշումներ կայացնելու կանոնակարգված գործընթաց և ունի կրթական ու այլ նպատակների իրականացման համար անհրաժեշտ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ,
բ. ՄՈՒՀ-ի կառավարման համակարգը հնարավորություն է տալիս դասախոսներին և ուսանողներին մասնակցել իրենց առնչվող որոշումների կայացմանը,
գ. ՄՈՒՀ-ը մշակում և իրականացնում է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում` իր առաքելությանն ու նպատակներին համապատասխան և ունի դրանց իրականացման ու մշտադիտարկման հստակ մեխանիզմներ,
դ. ՄՈՒՀ-ը կատարում է իր գործունեության վրա ազդող գործոնների ուսումնասիրություն և որոշումներ կայացնելիս հիմնվում է հավաստի տվյալների վրա,
ե. քաղաքականությունների և ընթացակարգերի վարչարարությունն իրականացվում է որակի կառավարման սկզբունքով (պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում),
զ. ՄՈՒՀ- ում գործում են ՄԿԾ-ի և այլ գործընթացների արդյունավետության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումը և կիրառումը գնահատող մեխանիզմներ, է. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերի և շնորհվող որակավորումների որակի մասին թարմացված, օբյեկտիվ և անկողմնակալ քանակական և որակական տեղեկատվության հրապարակումները գնահատող մեխանիզմներ: |
3. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
3. |
Մասնագիտական
կրթական ծրագրերը (այսուհետ` ՄԿԾ)
համապատասխանում են
հաստատության
առաքելությանը,
կազմում են
հաստատության
պլանավորման
բաղկացուցիչ
մաս և նպաստում են շարժունությանը ու միջազգայնացմանը: |
ա. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը համահունչ են առաքելությանը, համապատասխանում են պետական կրթական չափորոշիչներին, մանրամասն նկարագրված են` ըստ շնորհվող որակավորումների ակնկալվող ուսումնառության արդյունքների,
բ. ՄՈՒՀ-ն ունի մասնագիտությունների կրթական ծրագրերի ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան դասավանդման և ուսումնառության մեթոդների ընտրության քաղաքականություն, որը նպաստում է ուսանողակենտրոն ուսուցմանը,
գ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների գնահատման քաղաքականություն՝ ըստ ուսումնառության արդյունքների, և ապահովում է ակադեմիական ազնվությունը,
դ. ՄՈՒՀ-ի մասնագիտությունների կրթական ծրագրերը բովանդակային առումով համահունչ են նմանատիպ այլ ճանաչված մասնագիտությունների կրթական ծրագրերին և նպաստում են ուսանողների ու դասավանդողների շարժունությանը, միջազգայնացմանը,
ե. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի մշտադիտարկման, արդյունավետության գնահատման, բարելավման քաղաքականություն: |
4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
4. |
ՄՈՒՀ-ն ուսանողներին
տրամադրում է համապա-
տասխան աջակցություն՝
կրթական միջավայրի արդյունավետությունն ապահովելու նպատակով: |
ա. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների հավաքագրման, ընտրության և ընդունելության իրականացման հստակ մեխանիզմներ,
բ. ՄՈՒՀ-ն ունի ուսանողների կրթական կարիքների վերհանման քաղաքականություն և ընթացակարգեր,
գ. ՄՈՒՀ-ը ստեղծում է լրացուցիչ պարապմունքների կազմակերպման և խորհրդատվություն տրամադրելու հնարավորություններ` ուսանողների արդյունավետ ուսումնառությանը նպաստելու համար,
դ. ՄՈՒՀ-ում սահմանված է ուսանողներին օժանդակություն և ուղղորդում տրամադրելու նպատակով վարչական աշխատակազմին դիմելու հստակ կանոնակարգ և ժամանակացույց,
ե. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կարիերային նպաստող ծառայություններ,
զ. ՄՈՒՀ-ը աջակցում է ուսանողներին` ներգրավվելու հաստատության գիտահետազոտական աշխատանքներում,
է. ՄՈՒՀ-ում գործում է ուսանողների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու մարմին,
ը. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողների կրթական, խորհրդատվական և մատուցվող այլ ծառայությունների գնահատման ու որակի ապահովման մեխանիզմներ: |
5. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
5. |
ՄՈՒՀ-ի առաքելությանը
հասնելու և ՄԿԾ-ների
նպատակներն իրականացնելու
համար հաստատությունն
ապահովված է անհրաժեշտ մասնագիտական որակներ
ունեցող պրոֆեսորադա-
սախոսական և ուսումնաօժանդակ կազմով:
|
ա. ՄՈՒՀ-ում գործում են կրթական ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորումներ ունեցող պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմի ընտրության քաղաքականություն և ընթացակարգեր,
բ. ՄՈՒՀ-ի յուրաքանչյուր կրթական ծրագրի համար սահմանված են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակներին ներկայացվող հստակ պահանջներ,
գ. ՄՈՒՀ-ը սահմանել է հստակ քաղաքականություն և ընթացակարգեր դասախոսական կազմի պարբերաբար գնահատման համար,
դ. պարբերաբար իրականացվող ներքին և արտաքին գնահատումների արդյունքում բացահայտված կարիքներին համապատասխան` ՄՈՒՀ-ն իրականացնում է դասավանդողների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ,
ե. ՄՈՒՀ-ը երաշխավորում է մասնագիտությունների կրթական ծրագրերի համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմով ապահովվածության կայունությունը,
զ. ՄՈՒՀ-ում գործում են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական առաջընթացի ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր,
է. ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմ` ռազմավարական նպատակների իրականացման համար: |
6. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
6. |
ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտական
գործունեության իրականացումը և կապն ուսումնառության հետ: |
ա. ՄՈՒՀ-ում առկա է հետազոտական ոլորտում իր հետաքրքրությունները և հավակնություններն արտահայտող ռազմավարություն,
բ. ՄՈՒՀ-ն ունի երկարաժամկետ ռազմավարություն և միջնաժամկետ ու կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտության ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները,
գ. ՄՈՒՀ-ն ապահովում է հետազոտությունների իրականացումը և իր զարգացումը` հստակ քաղաքականության և ընթացակարգերի միջոցով,
դ. ՄՈՒՀ-ը կարևորում է հետազոտական գործունեության միջազգայնացումը,
ե. ՄՈՒՀ-ում գործում են հետազոտական գործունեության և ուսումնական գործընթացի փոխկապակցման մեխանիզմներ: |
7. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
7. |
ՄՈՒՀ-ն ունի անհրաժեշտ
ռեսուրսներ` ուսումնական
միջավայրի ստեղծման և սահմանված առաքելության ու նպատակների արդյունավետ իրականացման համար: |
ա. ՄՈՒՀ-ում առկա է մասնագիտությունների կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ուսումնական միջավայր,
բ. ՄՈՒՀ-ն իր առաքելությունն ու նպատակներն իրականացնելու համար, հատկացնում է համապատասխան ֆինանսական ռեսուրսներ` անհրաժեշտ միջոցներով և սարքավորումներով ապահովելու ու գործարկելու համար,
գ. ՄՈՒՀ-ում գործում է մասնագիտությունների կրթական ծրագրերի նպատակների իրականացումն ու շարունակականությունն ապահովող և երաշխավորող ֆինանսական միջոցների բաշխման քաղաքականություն,
դ. ՄՈՒՀ-ի ռեսուրսային բազան հնարավորություն է ընձեռում մասնագիտությունների կրթական ծրագրերի և ռազմավարական պլանի իրականացման համար, ինչը նպաստում է որակի շարունակական բարելավմանը և կայունությանը,
ե. ՄՈՒՀ-ում առկա է տեղեկատվությունը և փաստաթղթավորման գործընթացները կառավարելու հստակ քաղաքականություն և ընթացակարգ,
զ. ՄՈՒՀ-ը ստեղծում է ապահով և անվտանգ միջավայր առողջապահական և անվտանգության պահպանմանն ուղղված ծառայությունների միջոցով` հաշվի առնելով հատուկ կարիքներ ունեցող ուսանողներին,
է. ՄՈՒՀ-ում գործում են ուսանողներին և դասավանդողներին տրամադրվող ռեսուրսների կիրառելիության, հասանելիության և արդյունավետության գնահատման մեխանիզմներ: |
8. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
8. |
ՄՈՒՀ-ն իր տրամադրած
կրթության, իրականացրած
հետազոտության և
օգտագործած ռեսուրսների
համար հաշվետու է
պետությանը և հասարակությանը: |
ա. ՄՈՒՀ-ն ունի հաշվետվողականության սահմանված կարգ,
բ. ՄՈՒՀ-ն ապահովում է ընթացակարգերի, գործընթացների թափանցիկությունը և հասանելությունը հասարակությանը,
գ. ՄՈՒՀ-ում գործում են հասարակության հետ կապերի ձևավորմանը նպաստող հետադարձ կապի կայուն մեխանիզմներ,
դ. ՄՈՒՀ-ում գործում են հասարակությանը գիտելիքների (արժեքների) փոխանցման մեխանիզմներ: |
9. ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
9. |
Արտաքին կապերի
միջոցով ՄՈՒՀ-ը
խրախուսում է
փորձի փոխանակումը
և զարգացումը`
նպաստելով հաստատության միջազգայնացմանը: |
ա. Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով ՄՈՒՀ-ում գործում է արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր,
բ. ՄՈՒՀ-ի արտաքին կապերի և միջազգայնացման ապահովման ենթակառուցվածքը երաշխավորում է կանոնակարգված գործընթաց,
գ. ՄՈՒՀ-ն արդյունավետորեն համագործակցում է տեղական և միջազգային հաստատությունների և կառույցների հետ,
դ. ՄՈՒՀ-ն ապահովում է ներքին շահակիցների օտար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ` միջազգայնացման արդյունավետությունը բարձրացնելու համար: |
10. ՈՐԱԿԻ ՆԵՐՔԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչը |
|
10. |
ՄՈՒՀ-ն ունի որակի
ապահովման ներքին
համակարգ, որը
նպաստում է հաստատության բոլոր գործընթացների շարունակական
բարելավմանը և որակի
մշակույթի ձևավորմանը: |
ա. ՄՈՒՀ-ն ունի որակի ապահովման քաղաքականություն և ընթացակարգեր,
բ. որակի ներքին ապահովման գործընթացների կառավարման նպատակով ՄՈՒՀ-ը տրամադրում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսներ,
գ. ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են որակի ապահովման գործընթացներում,
դ. որակի ներքին ապահովման համակարգը պարբերաբար վերանայվում է,
ե. որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է բավարար հիմքեր որակի ապահովման արտաքին գնահատման գործընթացների համար,
զ. որակի ապահովման ներքին համակարգն ապահովում է ՄՈՒՀ-ի գործունեության թափանցիկությունը` տրամադրելով ՄՈՒՀ-ի գործընթացների որակի մասին տեղեկատվություն` ներքին և արտաքին շահակիցների համար: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2017 թվականի դեկտեմբերի 5-ի N 235-Ն որոշման |
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
ՀՀ |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
1. |
Մասնագիտությունների
կրթական ծրագրերն
(այսուհետ` ՄԿԾ)
համապատասխանում է
ԱՀ կրթության որակա-
վորումների ազգային շրջանակի,
որակավորման բնութագրի
և պետական կրթական
չափորոշչի պահանջներին,
ինչպես նաև մասնագիտական ուսումնական հաստա-
տության (այսուհետ` ՄՈՒՀ) վարած առաքելությանը: |
ա. ՄԿԾ-ի նպատակները և խնդիրները համահունչ են ուսումնական հաստատության առաքելությանը և նպատակներին,
բ. ՄԿԾ-ն հանդիսանում է ՄՈՒՀ-ի պլանավորման և ռեսուրսների բաշխման մաս,
գ. ՄԿԾ-ն մանրամասն նկարագրված է ըստ շնորհվող որակավորման ուսումնառության ակնկալվող արդյունքների,
դ. ՄԿԾ-ն համապատասխանում է որակավորումների ազգային շրջանակին (այսուհետ՝ ՈԱՇ), մասնագիտական կրթության որակավորումների բնութագրին և մասնագիտության պետական կրթական չափորոշչին,
ե. ՄԿԾ-ն բովանդակային առումով հստակ մշակված է և համահունչ նմանատիպ այլ ճանաչված մասնագիտության կրթական ծրագրի հետ ու նպաստում է ուսանողների և դասախոսական կազմի շարժունությանն ու միջազգայնացմանը,
զ. ՄԿԾ-ի ուսումնառության ակնկալվող արդյունքները բավարարում են ուսանողների և այլ շահակիցների կարիքները,
է. առկա են հստակ ընթացակարգեր ու մեխանիզմներ, որոնք ապահովում են ՄԿԾ-ի մշակման, հաստատման, մշտադիտարկման, գնահատման և բարելավման իրականացումը: |
2. ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
2. |
ՄԿԾ-ն ապահովված է մասնագիտական
անհրաժեշտ որակավորումներ
ունեցող դասախոսական
կազմով` ՄԿԾ-ի նպատակներն իրականացնելու համար:
|
ա. ՄԿԾ-ի համար սահմանված են դասախոսական կազմի մասնագիտական որակավորումներին ներկայացվող հստակ պահանջներ ու դասախոսական կազմի հավաքագրման քաղաքականություն և ընթացակարգեր,
բ. ՄԿԾ-ի շրջանակներում սահմանվել է դասախոսական կազմի պարբերաբար գնահատման հստակ քաղաքականություն և ընթացակարգեր, որոնք նպաստում են դասախոսների մասնագիտական կարիքների վերհանմանն ու զարգացմանը,
գ. ՄԿԾ-ն նպաստում է դասախոսական կազմի կայացմանը և մասնագիտական առաջընթացին,
դ. հիմնական դասախոսական կազմն ապահովում է ՄԿԾ-ի կայուն իրականացումը: |
3. ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
3. |
ՄԿԾ-ի շրջանակում
կիրառվող դասավանդման
և ուսումնառության
մեթոդներն ապահովում
են ուսանողների մոտ
ուսումնառության
ակնկալվող արդյունքների
ձեռքբերումը: |
ա. ՄԿԾ-ի շրջանակում հստակ սահմանված են դասավանդման և ուսումնառության մոտեցումները, մեթոդները, որոնք անհրաժեշտ են ուսումնառության ակնկալվող արդյունքները ձևավորելու համար,
բ. ՄԿԾ-ն իրականացվում է՝ հաշվի առնելով միջազգային մակարդակում կիրառվող դասավանդման առաջավոր փորձը և մոտեցումները,
գ. առկա են դասավանդման և ուսումնառության գործընթացների գնահատման և բարելավման մեխանիզմներ: |
4. ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
4. |
ՄԿԾ-ն ունի ակադեմիական
ազնվությանը նպաստող
գնահատման համակարգ,
որը թույլ է տալիս հավաստել ուսանողի առաջընթացը և ուսումնառության
ակնկալվող արդյունքների ձևավորումը և ձեռքբերումը: |
ա. ՄԿԾ-ի շրջանակներում կիրառվում է ուսումնառության ակնկալվող արդյունքների ձևավորումը գնահատող հստակ և հուսալի համակարգ, որի չափանիշները հասանելի են դասախոսներին և ուսանողներին,
բ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են որակավորումների շնորհման նպատակով ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստող հստակ մեխանիզմներ,
գ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են գնահատման համակարգի բարելավման հստակ մեխանիզմներ,
դ. ՄԿԾ-ի շրջանակներում հավասար և անաչառ մոտեցում է ցուցաբերվում ուսանողներին հստակ սահմանած քաղաքականության և ընթացակարգերի միջոցով` հաշվի առնելով նրանց պարտականությունները և բողոքները,
ե. ՄԿԾ-ի շրջանակներում խրախուսվում է ուսանողի ուսումնագիտական ինքնուրույնությունը և պայքարը գրագողության դեմ: |
5. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
5. |
ՄԿԾ-ի շրջանակում
ապահովվում է կապը հետազոտական ու ստեղծագործական
գործունեության և ուսումնառության միջև: |
ա. ՄԿԾ-ի շրջանակում առկա են երկարաժամկետ ռազմավարություն, միջնաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որոնք արտահայտում են հետազոտական ոլորտում ՄՈՒՀ-ի հետաքրքրությունները և հավակնությունները,
բ. ՄԿԾ-ն հստակ քաղաքականության ու ընթացակարգերի միջոցով նպաստում է հետազոտությունների զարգացմանն ու նորարարություններին,
գ. ՄԿԾ-ի շրջանակում կարևորվում է հետազոտական գործունեության միջազգայնացումը,
դ. ՄԿԾ-ի շրջանակներում առկա են հետազոտական ու ստեղծագործական գործունեությունը և ուսումնական գործընթացը փոխկապակցելու և բարելավելու հստակ մեխանիզմներ: |
6. ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
6. |
ՄԿԾ-ն նպաստում է
որակյալ կրթություն իրականացնելուն`
ձևավորելով ուսումնառության համար բարենպաստ միջավայր: |
ա. ՄԿԾ-ի իրականացման համար առկա են անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք նպաստում են սահմանված առաքելության և նպատակների արդյունավետ իրականացմանն ու ուսումնական միջավայրի ստեղծմանը,
բ. ուսանողներին տրամադրվում են ծրագրի սահմաններում ուսումնառությանը նպաստող օգտակար ու մատչելի տեղեկատվություն և խորհրդատվություն,
գ. ՄԿԾ-ն ապահովված է իր բովանդակությանը համապատասխան ուսումնամեթոդական անհրաժեշտ բազայով: |
7. ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
| |
Չափանիշը |
Չափորոշիչները |
|
7. |
ՄԿԾ-ի շրջանակում
առկա է որակի ներքին
համակարգ, որն
ապահովում է ՄԿԾ-ի
որակի կայունությունը և շարունակական զարգացումը: |
ա. որակի ապահովման ներքին համակարգը մշակված է և գործում է հասարակության կարիքներին և ուսանողների պահանջներին հետևելու, ինչպես նաև իր գործունեությունը գնահատելու համար,
բ. ՄԿԾ-ի շրջանակում առկա են որակի ներքին ապահովման արդյունավետ քաղաքականություն և ընթացակարգ (ընթացակարգեր),
գ. ՄԿԾ-ի շրջանակում հետադարձ կապի մեխանիզմներով հավաքագրվում է իրականացվող գործընթացների մասին հավաստի տեղեկատվություն, որը վերլուծվում է ծրագրի նպատակների և գործընթացների բարելավման համար,
դ. ՄԿԾ-ի ներքին և արտաքին շահակիցները ներգրավված են որակի ներքին ապահովման գործընթացներում,
ե. ՄԿԾ-ի շրջանակում իրականացվում է օրինակելի փորձի տարածում: |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ | | |