Համարը 
N 94-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.05.02/08(65)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
03.04.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 22-Կ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«18» ապրիլի 2012թ.

պետական գրանցման համարը 2011257

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» ապրիլի 2012թ.

N 94-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ

ԵՎ ԱՅԴ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 22-Կ

ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ ԵՄ՝

 

1. Սահմանել`

1) հողամասի հատակագծի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) հողամասի հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) շինությունների հատակագծի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) շինությունների հատակագծին ներկայացվող պարտադիր պահանջները՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007 թվականի մարտի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը սահմանելու մասին» թիվ 22-Կ հրամանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Դ. Դադայանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելվա ծ N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «03» ապրլի N 94-Ն հրամանի

 

Հաստատում եմ

Կ.Տ.

201 թ. __________«___»

 

Հ Ո Ղ Ա Մ Ա Ս Ի  Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

__________________________________           ին Հողհատկացման հիմքը ___________________________

                 Անուն, ազգանուն, հայրանուն

___________________            _________________________                   __________________________________

                Շրջան                                            Համայնք                                                                     Հասցե

 

Մասշտաբ 1:

  

Ներմուծեք նկարագրությունը_1808

 

 

ՀՈՂԱՄԱՍԻ

ՇԻՆՈՒԹՅԱՆ

Մակերեսը (հա)

            

Շրջադար-ձային

(բեկման) կետեր

Կոորդինատ-

ները

Գծային

չափերը

Սահմանակից

սեփականատիրոջ

(օգտագործողի) անուն,

ազգանունը (անվանումը)

Համարը ըստ

հատակագծի

Գործառնական

նշանակությունը

(անվանումը)

Շրջադար-ձային

(բեկման) կետեր

Կոորդինատ-

ները

Ինքնակամ զբաղեցրած

հողամասի մակերես (հա)

    

Ծածկագիրը

   

X

Y

X

Y

1

  

   

  

    

1

    

1

   

     

Նպատակային

նշանակությունը

  

  

  

2

  

  

2

  

  

Գործառնական

նշանակությունը

  

3

  

   

3

  

  

4

  

   

4

   

  

Հողամասը

ծանրաբեռնված է

   

1

  

   

5

  

     

       

    

   

2

    

1

  

 

Կատարող________________________

                        (ստորագրություն)

__________________________

          (անունը, ազգանունը)

__________________________

       (կատարման ամսաթիվը)

Որակավորման վկայականի համարը ________________________

 

տրման ամիս, ամսաթիվը_____________________

Իրավաբանական անձի _______________________

   (պետական գրանցման համարը)

 

________________________

             (անվանումը)

_____________________    Կ.Տ.

 (ստորագրությունը)

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «03» ապրլի N 94-Ն հրամանի

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Պատվիրատուի կողմից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքների պետական գրանցման դեպքերում, հողամասերի հատակագծերը կազմվում են սույն հրամանով հաստատված N 1 հավելվածի համաձայն:

2. Հողամասերը չափագրում և հատակագիծը կազմում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող՝ համապատասխան որակավորում ունեցող անձը, որը իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը` գործունեությունն իրականացնելու նպատակով, ինչպես նաև պարտավոր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն հետևյալ կերպ.

1) քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող որակավորված անձի (այսուհետ՝ որակավորում ունեցող անձի) կողմից պատվիրված յուրաքանչյուր միավոր անշարժ գույքի վերաբերյալ (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի ծավալում տեղակայված անշարժ գույքի միավորների) անհրաժեշտ ելակետային տվյալները (այսուհետ` տվյալներ) WGS-84 (ՎիՋիԷս-84) կամ CK-42 (ԷՍԿԱ-42) գեոդեզիական կոորդինատային համակարգում (գեոդեզիական հիմնակետերի կոորդինատների, կամ տվյալ տարածքի տեղագրական, կադաստրային քարտեզից հատված) ձեռք է բերում կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական կենտրոն» ստորաբաժանում կամ կոմիտեի աշխատակազմի ցանկացած տարածքային ստորաբաժանում համապատասխան դիմում ներկայացնելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարները կատարելու դեպքում:

2) Դիմումն ընդունելուց հետո կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումն (այսուհետ` տարածքային ստորաբաժանում) այն գերատեսչական կապի միջոցով ուղարկում է Տեղեկատվական կենտրոն դիմումի պատասխանը պատրաստելու նպատակով:

3) Տեղեկատվական կենտրոնի կողմից դիմումի պատասխանը պատրաստվում և հետ է վերադարձվում տարածքային ստորաբաժանում: Տարածքային ստորաբաժանումում պատրաստված պատասխանը, կոորդինատների համար թղթային տեսքով` կոմիտեի լոգոյով, ստորագրություններով և հաստատված կնիքով (կոմիտեի կողմից տրամադրված տվյալները փոփոխության չենթարկվելու և իսկությունը հաստատելու նպատակով), իսկ քարտեզների (հատակագծերի համար` շեյփ (shp) կամ դի վի ջի (դի իքս էֆ) դի գը էն (dwg(dxf)dgn) ֆորմատներով էլեկտրոնային կրիչներով (խտասկավառակի (CD-ի) վրա), առանց վերաձայնագրման հնարավորության տրվում է դիմումատուին:

3. Որակավորում ունեցող անձը չափագրման աշխատանքներն ավարտելուց հետո կոմիտեի համակարգից ձեռք բերված տվյալները տրամադրում է պատվիրատուին:

4. Կատարված աշխատանքները պատվիրատուին տրամադրվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչներով (շեյփ (shp), դի վի ջի(դի իքս էֆ)դի գը էն (dwg(dxf)dgn) ֆորմատներով):

5. Անշարժ գույքի նկատմամբ գործարք իրականացնելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դիմումի հետ միասին ներկայացվում են նաև որակավորում ունեցող անձի կողմից կազմված հողամասի հատակագծերը՝ թղթային և էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև կոմիտեից ձեռք բերված տվյալները (խտասկավառակ (CD), տեղեկանքի կրկնօրինակ և այլն):

6. Կախված տրամադրվող հողամասերի չափերից, հողամասերի հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա-3 կամ Ա-4 չափսի թղթի վրա, որոնց վրա պետք է արտահայտվեն հետևյալ պարտադիր պահանջները.

1) «Հողամասի հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են հողօգտագործողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը):

2) «Հողհատկացման հիմքը» տողը լրացվում է միայն այն դեպքում, եթե առկա է հողամասի նկատմամբ իրավունքների ծագման հիմքը: Նշված դեպքում լրացվում են հողամասի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման օրը, ամիսը, տարեթիվը, համարը: Հատակագծի վերևի աջ անկյունում կատարվում է նշագրում՝ «Հաստատում եմ», որը ստորագրվում է հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, նշվում են վերջինիս ազգանունը, անունը, պաշտոնը և կնքվում է հողամասը տրամադրող մարմնի կնիքով:

3) «Շրջան, համայնք, հասցե» տողում լրացվում է հողամասի գտնվելու վայրը կամ հասցեն:

4) Հատակագծի վերևի հատվածում գծագրվում են հողամասի հատակագիծը և նրանում առկա շինությունները: Այն շինությունները, որոնց մի մասը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասից դուրս, չափագրվում և հողամասի հատակագծում արտացոլվում են լրիվությամբ, շինությունների և հողամասի հատման գծերը հատակագծում պատկերելով կետագծերով, իսկ ինքնակամ մասերը հատակագծում նշագծվում (շտրիխավորվում) են կարմիր գույնով:

5) Միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված հողամասի սահմանների համար հողամասի և շինությունների շրջադարձային (բեկման) կետերը համարակալվում են հողամասի ներքևի ձախ անկյունից սկսած ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ: Ինքնակամ զբաղեցված հողամասի համար հատակագծում նշվում են միայն բեկման կետերի միջև առկա գծային չափերը: Հողամասի սահմաններում գտնվող շինությունների համարակալումը սկսվում է հիմնական շինություններից և հետո կամայական շարունակվում են համարակալվել մյուս շինությունները:

6) Հողամասի հատակագիծը գծագրվում է 1:200, 1:500, 1:1000, 1:2000 կամ 1:5000 մասշտաբով՝ կախված տրամադրվող հողամասի չափից:

7) Հատակագծի ներքևի ձախ հատվածում նշվում են՝

ա. օրինավոր հողամասի մակերեսը՝ հեկտարով (0.00000 ճշտությամբ).

բ. ինքնակամ զբաղեցված հողամասի մակերեսը՝ հեկտարով (0.00000 ճշտությամբ).

գ. հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության պայմանական ծածկագիրը.

դ. հողամասի նպատակային նշանակությունը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի.

ե. հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի.

զ. հողամասի նկատմամբ սերվիտուտները և հողօգտագործման սահմանափակումները (դրանց առկայության պարագայում), իսկ հողամասի հատակագծի վրա նշագծվում է սերվիտուտի գոտին:

8) Կախված ձեռք բերված ելակետային տվյալներից` հատակագծի ներքևի միջին հատվածում նշվում են հողամասի և շինությունների շրջադարձային (բեկման) կետերի համարները, կոորդինատները WGS-84 (ՎիՋիԷս-84) կամ CK-42 (ԷսԿա-42) գեոդեզիական կոորդինատային համակարգով, այդ կետերի միջև գծային չափերը և հողամասի սահմանակից հողօգտագործողները կամ օբյեկտները` դրանց վերաբերյալ տվյալների առկայության դեպքում, շինությունների համարները` ըստ հողամասի հատակագծի, և անվանումները:

Եթե նշված կետերի քանակը այնպիսին է, որ դրանք հնարավոր չէ տեղադրել սույն կետով նշված հատվածում, ապա համապատասխան տվյալները կարող են զետեղվել թղթի հակառակ երեսին:

Եթե հողամասը ծանրաբեռնված չէ շինություններով, ապա հատակագծի «Շինության» կոորդինատները չեն լրացվում:

7. Բաժանվող գույքի հատակագիծը կազմվում է հետևյալ կերպ. N 1 հավելվածում սահմանված հատակագծում ցույց է տրվում ընդհանուր գույքը, որի վրա նշագծվում և ցույց է տրվում բաժանվող մասը:

8. Եթե հողամասի հատակագծի վրա կան տարածքներ, որոնք պատվիրատուին տրամադրվում են օգտագործման, ընդհանուր համատեղ սեփականության, վարձակալության և այլ իրավունքներով, ապա հատակագծի վրա ցույց է տրվում այդ տարածքը, և կատարվում է համապատասխան նշում` օգտագործման, ընդհանուր համատեղ սեփականության, վարձակալության և այլ իրավունքով:

9. Եթե գրանցված շինությանը կից կառուցվում է նոր շինություն, կամ հողամասի մեջ կառուցվել է նոր շինություն, ապա պատվիրատուի ցանկությամբ չափագրվում են միայն հողամասը և նոր կառուցված շինությունը:

10. Հողամասի հատակագծի ներքևի մասում լրացվում են որակավորված անձի անուն-ազգանունը, կատարման ամսաթիվը, որակավորման վկայականի համարը, տրման ամիս-ամսաթիվը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անվանումը, ստորագրվում է և դրվում կնիք:

 

 

 

Հավելված N 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «03» ապրլի N 94-Ն հրամանի

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ

__________________________________________________________________________________

Անուն, ազգանուն (անվանում)

 

Շրջան _________________________ համայնք _________________ Հասցե __________

 

Մասշտաբ ______

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1807

 

Կատարող____________________                                   ___________________

                           (ստորագրություն)                                                                (անուն, ազգանուն)

 

Շինությունների բնութագիր

 

ՀՀ

Նպա-

տա-

կային 

նշա-

նակու-թյան

Գործառ-

նական

նշանա-

կության

Հարկ

Հար-

կայ

նու-

թյուն

Մակերես-

ները

(քմ)

Բար-

ձրու-

թյու-

նը

(մ)

Ծավա-

լը (քմ)

Կառու-

ցման

տարե-

թիվը

Տանիքի նյութը

Ավարտվածության

աստիճանը

Պատերի

շինա-

նյութի

տեսակը

Միջհար-

կային

ծածկի նյութը

Արտաքին

հարդարումն

ըստ կողմերի

օրինա-

կան

Ինքնա-

կամ

թի-

թեղ

շի-

ֆեր

Կղմին-դր

Այլ

նյութ

անա-

վարտ

մինչև

50%

50-

80%

80%

և

ավել

փայտ

երկաթ-

բետոն

սրբա-

տաշ

երեսա-

պատ-

ված

սվա-

ղած

ապակե-

պատ

առանց

արտա-

քին

հարդար-

ման

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

 

Շինության ընդհանուր մակերեսը (քմ)

Այդ թվում

Օրինական կառուցված (քմ)

Ինքնակամ կառուցված (քմ)

27

28

29

  

  

 

  

  

  

 

Կատարող________________________

                        (ստորագրություն)

__________________________

          (անունը, ազգանունը)

__________________________

       (կատարման ամսաթիվը)

Որակավորման վկայականի ________________________

           (համարը)

 

________________________

    (տրման ամիս, ամսաթիվ)

 

Իրավաբանական անձի _______________________

   (պետական գրանցման համարը)

 

________________________

             (անվանումը)

_____________________    Կ.Տ.

 (ստորագրությունը)

 

 

 

Հավելված N 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «03» ապրիլի N 94-Ն հրամանի

 

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Շինությունները չափագրում և շինությունների հատակագծերը կազմում է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնող համապատասխան որակավորում ունեցող անձը, որը իրավունք ունի պատվիրատուից պահանջելու կատարվող աշխատանքներին վերաբերող անհրաժեշտ նյութերը, ինչպես նաև գործունեությունն իրականացնելու նպատակով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կոմիտեի համակարգից ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն:

2. Եթե հողամասում նախկինում եղել են շենք, շինություն, որոնք չափագրման պահին քանդված են, չափագրում (հաշվառում) իրականացնող անձը պատվիրատուին տալիս է եզրակացություն շինությունը քանդված (ոչնչացված) լինելու վերաբերյալ, շինությունը մասնակի քանդված լինելու դեպքում տալիս է եզրակացություն քանդված մասի վերաբերյալ, իսկ գոյություն ունեցող մասի համար` հատակագիծը:

3. Ինքնակամ կառուցված շինությունները, կոնստրուկտիվ պատերի վրա բացված ինքնակամ դռները, պատուհանները հատակագծում նշագծվում են:

4. Բաժանվող գույքի հատակագիծը կազմելիս N 3 հավելվածում սահմանված հատակագծում ցույց է տրվում ընդհանուր գույքը, որի վրա նշագծվում և ցույց է տրվում բաժանվող մասը:

5. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերում` շենքերի ծավալից դուրս` բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից ինքնակամ իրականացված կառույցների (պատշգամբ, սենյակ, խոհանոց և այլն) հատակագիծը կազմվում է բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հատակագծի հետ միասին, որտեղ նշագծվում է ինքնակամ կառույցը (շինության հատակագծից բացի առանձին թղթի վրա սխեմատիկ ցույց է տրվում շենքը կցակառույցի հետ միասին և կցակառույցի հեռավորությունը շենքի անկյուններից:

6. Եթե բազմահարկ շենքի, շինության որևէ հարկում կատարվում է ներքին փոփոխություն, ապա պատվիրատուի ցանկությամբ չափագրվում է միայն տվյալ հարկը:

7. Կախված շինությունների չափերից` շինությունների հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա-3 կամ Ա-4 չափսի թղթի վրա, որոնց վրա պետք է արտահայտվեն հետևյալ պարտադիր պահանջները.

1) շինությունների հատակագծի (այսուհետ` հատակագիծ) առաջին էջում «Շինություննների հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են օգտագործողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը):

2) «Շրջան, համայնք, հասցե» տողում լրացվում է շենք, շինությունների (այսուհետ` շինությունների) գտնվելու վայրը կամ հասցեն:

3) Հատակագծում գծագրվում են հողամասում գտնվող բոլոր շինությունների հատակագծերն ըստ հարկերի` ներքին և արտաքին չափերով: Ինքնակամ կառուցված շինությունները հատակագծում նշագծվում են կարմիր գույնով: Տարածքների ներքին չափագրման ժամանակ նշվում են նաև աստիճանավանդակները և որմնախորշերը:

4) Հատակագծի վերևի մասում գծվում է նկուղային հարկի հատակագիծը, այնուհետև հերթականությամբ դեպի ներքև գծվում են մնացած հարկերը և օժանդակ շինությունները:

5) Գծագրերը կատարվում են թղթի եզրերին սիմետրիկ, ընդ որում, գծագրի և թղթի եզրերի միջև թողնվում է 2-3 սմ-ից ոչ պակաս տարածություն:

6) Գծագրերը կատարվում են 1:100 մասշտաբի, մեծ մակերես ունեցող շենքերի, շինությունների համար` 1:200 կամ 1:500 մասշտաբի:

7) Հարկի ներքին տարածքները հատակագծի վրա համարակալվում են մուտքի դռնից սկսած ժամացույցի սլաքի ուղղությամբ, յուրաքանչյուր տարածքի կենտրոնում գիծ է գծվում, և համարիչում գրվում է հերթական համարը, իսկ հայտարարում` տվյալ տարածքի մակերեսը: Չափերը իրենց ներքևի մասով պետք է ուղղված լինեն թղթի ներքևի մասին:

8) Յուրաքանչյուր հարկի գծագրի վրա նշվում են առկա դռների, պատուհանների, բաց պատշգամբի տեղադրությունը:

9) Յուրաքանչյուր հարկի գծագրին կից գրվում են հարկի անվանումը (նկուղ, կիսանկուղ, 1-ին հարկ և այլն), արտաքին և ներքին բարձրությունները, պատերի և միջնապատերի հաստությունները:

10) Եթե շինության բաժանմունքի համարակալման և մակերեսի չափի կոտորակը չի տեղավորվում տարածքի ներսում, ապա այն սլաքով դուրս է բերվում գծագրից և գրվում է ազատ տեղում, բայց այնպես, որ պարզ լինի, թե որ տարածքին է այն վերաբերում (տես գծագիր N 1):

 

Ներմուծեք նկարագրությունը_1827

 

 

11) Եթե շինության մակերեսների մեծ լինելու կամ հարկերի քանակը շատ լինելու պատճառով լրիվ գծագիրը չի տեղավորվում հատակագծի վրա, ապա մնացած հարկերի համար գծագրվում են լրացուցիչ հատակագծեր:

8. Հատակագծի երկրորդ էջում լրացվում է «Շինությունների բնութագիր» աղյուսակը` հետևյալ կերպ.

1) աղյուսակի առաջին սյունակում լրացվում են շինությունների համարները.

2) 2-րդ սյունակում լրացվում է շինությունների նպատակային նշանակությունը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 28-ի N 581 որոշմամբ սահմանված ցանկի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 01/874 և թիվ 72-Կ համատեղ հրամանի.

3) 3-րդ սյունակում լրացվում է շինության գործառնական նշանակությունը (բնակելի տուն, խանութ, արհեստանոց և այլն).

4) 4-րդ սյունակում լրացվում է շինությունների գտնվելու հարկը.

5) 5-րդ սյունակում լրացվում է շինությունների հարկայնությունը.

6) 6-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի օրինական կառուցված շինությունների ներքին մակերեսը` քառակուսի մետրով.

7) 7-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի ինքնակամ կառուցված շինությունների ներքին մակերեսը` քառակուսի մետրով.

8) 8-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի շինությունների ներքին բարձրությունը` մետրով.

9) 9-րդ սյունակում լրացվում է համապատասխան հարկի կամ տարածքի շինությունների ներքին ծավալը` խորանարդ մետրով.

10) 10-րդ սյունակում լրացվում են շինությունների համապատասխան հարկի կառուցման տարեթվերը.

11) 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների տանիքի նյութը` համապատասխանաբար թիթեղ, շիֆեր, կղմինդր, այլ նյութ.

12) 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների ավարտվածության աստիճանը (համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգը սահմանելու մասին» N 80 որոշման), որը կիրառվում է բացառապես տվյալ գույքի կադաստրային գնահատության համար.

13) 19-րդ սյունակում լրացվում է պատերի շինանյութի տեսակը (բազալտ, տուֆ, երկաթբետոն և այլն).

14) 20-րդ, 21-րդ սյունակներում «V» տառատեսակով նշվում է շինությունների միջհարկային ծածկի նյութի տեսակը` համապատասխանաբար փայտ, երկաթբետոն.

15) 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ սյունակներում «1, 2, 3, 4» թվերով նշվում է շինությունների արտաքին հարդարումն ըստ կողմերի` համապատասխանաբար սրբատաշ, երեսպատված, սվաղած, ապակեպատ, առանց արտաքին հարդարման:

Շինության ճակատը համարվում է արտաքին հարդարում ունեցող, եթե շինության ճակատամասի ընդհանուր մակերեսի 50 տոկոսից ավելին ունի արտաքին հարդարում.

16) 27-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի կամ տարածքների շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով.

17) 28-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի կամ տարածքների օրինական կառուցված շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով.

18) 29-րդ սյունակում լրացվում է բոլոր հարկերի ինքնակամ կառուցված շինությունների ընդհանուր ներքին մակերեսը` քառակուսի մետրով:

9. Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար լրացվում են աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:

Պարիսպների համար լրացվում են աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 19-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:

Ծածկերի, բաց պատշգամբների, շվաքարանների, հարթակի, աստիճանավանդակի համար լրացվում են աղյուսակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ սյունակները:

Մյուս շինությունների համար լրացվում են աղյուսակի բոլոր սյունակները:

Եթե չափագրված շինությունների մեջ կան բաց պատշգամբներ, հարթակներ, ծածկեր, կամ շինության հարկի որևէ մասը տարբերվում է իր միջհարկային ծածկի, տանիքի նյութով, արտաքին պատերի շինանյութի տեսակով, կառուցման տարեթվով, բարձրությամբ, ապա աղյուսակում դրանք լրացվում են առանձին տողերով:

10. Կատարված աշխատանքները պատվիրատուին տրամադրվում են թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչներով` շինությունների հատակագծերը շեյփ (shp), դի վի ջի (դի իքս էֆ) դի գը էն (dwg(dxf)dgn) ֆորմատներով, իսկ շինության բնութագիրը` էքսել (xls) ֆորմատով, կամ լիազոր մարմնի կողմից տրամադրված ծրագրով:

11. Անշարժ գույքի նկատմամբ գործարք իրականացնելիս անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից դիմումի հետ միասին ներկայացվում են նաև որակավորում ունեցող անձի կողմից կազմված շինությունների հատակագծերը և շինության բնութագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակով:

12. Աղյուսակի ներքևի մասում լրացվում են որակավորված անձի անուն-ազգանունը, կատարման ամսաթիվը, որակավորման վկայականի համարը, տրման ամիս-ամսաթիվը, իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անվանումը, ստորագրվում է և դրվում կնիք: