| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«27» ապրիլի 2012թ.
պետական գրանցման համարը 2101264 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«19» ապրիլի 2012թ. |
N 52-Ն |
ք.Ստեփանակերտ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ
ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ `
1. Սահմանել`
1) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
2) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության իրավաբանական բաժնի պետ, կապիտան Դ. Հակոբյանին` օրենքով սահմանված կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման համար:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
| |
Հավելված 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր փրկարար ծառայության
տնօրենի «19» ապրիլի 2012 թվական N 52-Ն հրամանի |
Ձև
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
|
Հ/հ |
Հաշվառ-
ման
համարը |
Կազմա-
վորման
անվա-
նումը |
Կազ-
մավոր
ման -
կարգա-
վիճակը |
Կազմա-
վորման
մակարդակը
(ծանր, միջին,
թեթև)` ըստ
ԻՆՍԱՌԱԳ
դասակարգ-
ման |
Իրակա-
նացվող
փրկարա-
րական
աշխատանք-ները |
Կազմա-
վորման
հիմնա-
դիրը |
Հաշվառման
(որակավորման
արձանա-
գրություն N,
հրաման N) |
Գտնվելու
վայրը,
հեռախոսը |
Անձնա-
կազմի
քանակը |
Տեխ
զինվա-
ծության
աստի-
ճանը |
Նշում-
ներ |
|
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
10. |
12. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր փրկարար ծառայության
տնօրենի «19» ապրիլի 2012 թվական N 52-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նրանց ընդգրկելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունում (այսուհետ` լիազոր մարմին) վարվում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան` համաձայն սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված Ձևի:
2. Գրանցամատյանը վարում և պահպանում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումը:
3. Փրկարարական կազմավորումների առկայության մասին գրանցամատյանում գրանցումներ կատարվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան փրկարարական կազմավորումների ստեղծման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:
4. Գրանցամատյանի`
1) 1-ին սյունակում լրացվում է գրանցումների հերթական համարները.
2) 2-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հաշվառման համարը.
3) 3-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անվանումը.
4) 4-րդ սյունակում` փրկարարական կազմավորման կարգավիճակը`ըստ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի`
ա. հանրապետական փրկարար ուժեր,
բ. շրջանային փրկարարական կազմավորումներ,
գ. միջհամայնքային փրկարարական կազմավորումներ,
դ. համայնքային փրկարարական կազմավորումներ,
ե. կազմակերպությունների փրկարարական կազմավորումներ,
զ. կամավոր փրկարարական կազմավորումներ.
5) 5-րդ սյունակում լրացվում է կազմավորման մակարդակը` ծանր, միջին, թեթև` Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային որոնողափրկարարական խմբի, ԻՆՍԱՌԱԳ-ի (INSARAG), դասակարգմանը համապատասխան.
6) 6-րդ սյունակում որակավորող հանձնաժողովի կողմից տվյալ փրկարարական կազմավորմանը`
ա. թույլատրված և իրականացվող փրկարարական աշխատանքների մասին,
բ. փրկարարական աշխատանքների կատարումը մերժելու (որակավորում չանցնելը) և փրկարարական կազմավորման գործունեությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ համապատասխան մարմիններին միջնորդություն ներկայացնելու մասին.
7) 7-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հիմնադրի անվանումը.
8) 8-րդ սյունակում` որակավորող հանձնաժողովի, փրկարարական կազմավորմանը փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք տվող, համապատասխան որոշման արձանագրության և լիազոր մարմնի ղեկավարի հրամանի տարին, ամիսը, ամսաթիվն ու համարը.
9) 9-րդ սյունակում` փրկարարական կազմավորման գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը.
10) 10-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անձնակազմի քանակը.
11)11-րդ սյունակում` փրկարարական կազմավորման տեխնիկական հագեցվածության մասին տվյալները.
12) 12-րդ սյունակում` ըստ անհրաժեշտության այլ նշումներ:
5. Փրկարարական կազմավորումը գործող և որակավորված, փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող է համարվում որակավորող հանձնաժողովի որոշման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանն արձակվելուց հետո: