| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«11» ապրիլի 2012թ.
պետական գրանցման համարը 3031255 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
02 ապրիլի 2012 թվականի |
N 33 Ն |
ք. Ստեփանակերտ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 62Ն
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և 27-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու մասին» թիվ 62Ն որոշման 1-ին կետի «դպրոցներին» բառից հետո լրացնել «,միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
| |
Հավելված
Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի
ապրիլի 2-ի N 33 Ն որոշմամբ |
ՍԱԿԱԳՆԵՐ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
Հ/Հ |
Ծառայությունների անվանումները |
Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, դրամ |
|
Միացման վարձ |
Ամսավճար |
| |
|
դրամ |
դրամ |
|
1 |
Ռադիոմոդեմով ինտերնետի միացում |
|
1) |
Ռադիոմոդեմ (անլարային) կապով |
անվճար |
|
|
ա. |
մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ անսահմանափակ մուտքով |
1,960 |
|
2 |
DSL մոդեմով ինտերնետի միացում |
|
1) |
Անսահմանափակ սակագնային փաթեթներ |
|
ա. |
մինչև 128 կբիթ/վրկ արագությամբ |
անվճար |
1,960 |
|
բ. |
մինչև 256 կբիթ/վրկ արագությամբ |
3,360 |
|
գ. |
մինչև 512 կբիթ/վրկ արագությամբ |
4,760 |
|
դ. |
մինչև 1024 կբիթ/վրկ արագությամբ |
6,160 |
|
ե. |
մինչև 2048 կբիթ/վրկ արագությամբ |
8,260 |
|
զ. |
մինչև 3072 կբիթ/վրկ արագությամբ |
10,360 |
|
է. |
մինչև 4096 կբիթ/վրկ արագությամբ |
12,460 |
|
ը. |
մինչև 6144 կբիթ/վրկ արագությամբ |
15,260 |
Հաճախորդի հետ 1 տարի գործողության ժամկետով անսահմանափակ սակագնային փաթեթների պայմանագիր կնքելու դեպքում DSL մոդեմը տրամադրվում է անվճար, իսկ պայմանագրի 1 տարին լրանալուց հետո տրամադրված DSL մոդեմը դառնում է բաժանորդի սեփականությունը:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական
մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար |
Ա.Գասպարյան |