Համարը 
ՀՕ-4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.02.16/07(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
09.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 29-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (26 նոյեմբերի 2003 թվականի, ՀՕ-77, այսուհետ`օրենք) 2-րդ հոդվածում 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասում, 19-րդ հոդվածի 5-րդ կետում, 42-րդ հոդվածի 1-ին մասում, 43-րդ հոդվածի 8-րդ մասում և 65-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ և 64-րդ հոդվածի 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի՝» բառերով.

2) 2-րդ մասի «վերջին երեք տարին» բառերը փոխարինել «առնվազն երեք տարի՝» բառերով.

3) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված քաղաքացիները, բացառությամբ «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների, եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:».

4) 10-րդ մասում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները:».

2) երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում:».

3) վեցերորդ պարբերության «փոխարինող ծառայողը» բառերը փոխարինել «ժամանակավոր նշանակված ծառայողը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.»:

 

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «կրտսեր» բառից հետո լրացնել «խմբերի» բառով.

2) 2-րդ մասի «անցնում են եռամսյա վերապատրաստում» բառերը փոխարինել «մինչև երեք ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի` ոստիկանության այլ ստորաբաժանում կամ հաստատություն՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ բացառիկ դեպքերում մինչև սահմանված ժամկետը լրանալը.»:

 

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «տասնմեկ ամիսը» բառերը փոխարինել «վեց ամիսը» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հանրահավաքներ, երթեր, ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառով:

 

Հոդված 12. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը «գործուղվածը» բառից հետո լրացնել «, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.

«61) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.

«7. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:»:

 

Հոդված 14. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը «խախտման հայտնաբերման» բառերից հետո լրացնել «, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում».

2) 1-ին մասի 8-րդ կետում «հայտարարագիրը չներկայացնելու» բառերը փոխարինել «հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու» բառերով.

3) 1-ին մասի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին մասի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:»:

5) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ և 12-րդ կետերով.

«111) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.».

«12) մահվան դեպքում:»:

 

Հոդված 16. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի հինգերորդ պարբերությունում «վարչության պետի և վարչության պետի տեղակալի» բառերը փոխարինել «վարչության պետի, վարչության պետի տեղակալի և ինքնուրույն բաժնի պետի» բառերով:

 

Հոդված 17. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում:»:

 

Հոդված 18. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ոստիկանության բժշկական հաստատությունում ծառայությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:»:

 

Հոդված 19. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

9 փետրվարի 2009թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-4-Ն