| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2012 թվականի մայիսի 31-ին
Պետական գրանցման համարը 1051281 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«30» մայիսի 2012թ. |
N 99-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս.Ասրյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2012 թվականի մայիսի 30-ի N 99-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ` արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության կարգը:
2. Հաստատությունում առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունն` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով:
3. Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` կարգի 24-րդ կետով սահմանված` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի ոլորտի (այսուհետ` Ոլորտային) միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:
4. Օտարերկրացիներն` իրենց ընտրությամբ, Հաստատություն կարող են ընդունվել կարգով` միայն վճարովի համակարգ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5. Հաստատությունն ընդունելությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված`
1) արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան.
2) միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերին համապատասխան:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից առկա (ստացիոնար) կամ հեռակա ուսուցման տեղերը հատկացվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում տնօրենը (ռեկտորը)հրապարակում է ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարություն, որը ներառում է դիմորդի փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնագիտության`
1) կրթության ձևը` առկա (ստացիոնար) կամ հեռակա.
2) կրթության հիմքը` առնվազն հիմնական կամ միջնակարգ.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հատկացված անվճար և վճարովի տեղերի քանակը.
4) քննության օր(եր)ը, ժամը, վայրը և տեսակը (գրավոր կամ բանավոր).
5) ուսման վճարի չափը.
6) ուսման տևողությունը.
7) որակավորումը.
8) և այլ տեղեկատվություն:
7. Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի փաստաթղթերն ընդունվում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 25-ը (Ոլորտային մասնագիտություններով` Հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ, բայց ոչ ուշ, քան օգոստոսի 23-ը), իսկ հեռակա ուսուցման համար՝ մինչև նոյեմբերի 25-ը:
8. Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է օգոստոսի 26-27-ը: Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:
3. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ
9. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով Հաստատությունում տնօրենի (ռեկտորի) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով և ընդունելության գործընթացը սպասարկող տեխնիկական անձնակազմ:
10. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը՝ Հաստատության տնօրենը (ռեկտորը), նախագահի տեղակալը, պատասխանատու քարտուղարը և անդամները:
11. Քննությունների անցկացման նպատակով ստեղծվում են քննական հանձնաժողովներ, որոնց կազմում կարող են ընդգրկվել Հաստատության, ինչպես նաև հրավիրված մասնագետներ: Քննական հանձնաժողովների նախագահներին հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ` Լիազորված մարմինը)` ընդունող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, իսկ կազմերը հաստատում է Հաստատության տնօրենը (ռեկտորը):
12. Ընդունող հանձնաժողովը կարգին և Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած աշխատանքային պլանին համապատասխան ապահովում է`
1) առկա (ստացիոնար) և/կամ հեռակա ուսուցման ընդունելության կազմակերպումն ու անցկացումը.
2) դիմորդների ընդունելության փաստաթղթերի ընդունումը և ձևակերպումը, մատյանում դիմորդների գրանցումը, փաստաթղթերի ընդունման մասին ստացականի լրացումը և հանձնումը.
3) մասնագիտական կողմնորոշման նպատակով դիմորդների համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը.
4) կարգի 22-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցող դիմորդներից անհրաժեշտ փաստաթղթերի պահանջումը և համապատասխան ձևակերպումը.
5) ընդունելության մրցույթի վերաբերյալ տեղեկատվության և քննական առարկաներից խորհրդատվության տրամադրումը.
6) Ոլորտային մասնագիտություններով դիմորդների ընդունելության ձևակերպումը՝ քննությունների ժամկետի (ամսաթիվ, ժամ) նշումով և քննական թերթիկների հանձնումը դիմորդներին.
7) ընդունելության մրցույթի անցկացումը և Հաստատություն ընդունված դիմորդներին հրամանագրելու մասին որոշման ընդունումը.
8) ընդունելության համար Հաստատության շենքի նախապատրաստումը, տարածքների հատկացումը և կահավորումը, ինչպես նաև ընդունելության ընթացքում հերթապահությունը և տարածքի պահպանումը.
9) ընդունելությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերումը, ձևակերպումը.
10) դիմորդին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին Հաստատության լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կնքվելիք պայմանագրին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում) և կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին ծանոթացումը:
13. Ընդունելության նախապատրաստման և կազմակերպմանն առնչվող հարցեր քննարկելու համար ընդունող հանձնաժողովը պարբերաբար անց է կացնում նիստեր, որոնք արձանագրում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, իսկ արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և պատասխանատու քարտուղարը:
14. Ընդունող հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում ու ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկում է ընդունելության գործընթացը.
2) հրապարակում է ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարությունը.
3) ձևավորում և հաստատում է քննական հանձնաժողովների կազմերն, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է այդ հանձնաժողովների աշխատանքները.
4) հաստատում է Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը.
5) ընդունող և քննական հանձնաժողովների անդամներին ծանոթացնում է ընդունելության գործընթացը կարգավորող նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև ապահովում է նրանց աշխատանքային պայմանները.
6) որոշում է ընդունում Ոլորտային մասնագիտություններով դիմորդին ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվության վերաբերյալ, որի մասին նշում է կատարում նրա դիմումի վրա.
7) միջոցներ է ձեռնարկում ընդունելության ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանության, բժշկական սպասարկման ապահովման ուղղությամբ.
8) պատասխանատու է Հաստատությունում ընդունելության գործընթացի պատշաճ նախապատրաստման, կազմակերպման և անցկացման համար:
15. Ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալը՝
1) կատարում է ընդունող հանձնաժողովի նախագահի պարտականությունները՝ նրա բացակայության ընթացքում.
2) ձևավորում է «Դիմորդի անկյուն»` մասնագիտական կողմնորոշման, ընդունելության կարգի ու պայմանների վերաբերյալ.
3) հսկում է քննական հանձնաժողովների կողմից մշակված քննական նյութերի ճիշտ և ժամանակին ձևակերպումն ու բազմացումն, ապահովում է քննությունների անցկացման համար անհրաժեշտ տարածքներ.
4) կազմակերպում և հսկում է սպասարկող անձնակազմի աշխատանքները:
16. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`
1) ապահովում է ընդունելության հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի լրացումն ու հաշվառումն ըստ սահմանված կարգի.
2) Ոլորտային մասնագիտություններով կազմում է դիմորդների խմբերն ըստ քննական առարկաների և լրացնում քննական տեղեկագրերը.
3) հսկում է դիմորդների փաստաթղթերի ճիշտ ձևակերպման, գրանցման մատյանի և հաշվառման այլ փաստաթղթերի վարման ընթացքը.
4) նախապատրաստում է ընդունող հանձնաժողովի նիստերի նյութերը, ընդունելության հետ կապված հարցերի վերաբերյալ տնօրենի հրամանների նախագծերը, գրառում է ընդունող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) պատասխանատու է ընդունելությանն առնչվող բոլոր փաստաթղթերի պահպանման համար:
17. Քննական հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում է քննական տոմսերի և քննական այլ նյութերի մշակումը.
2) ընդունող հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում և ծրարում է քննական տոմսերը և պատասխանատու է Հաստատությունում դրանց պահպանման համար.
3) ղեկավարում է քննության ընթացքը և պատասխանատու է քննության անցկացման և հանձնաժողովի աշխատանքի որակի համար.
4) պատասխանատու է քննական տոմսերի մեջ հայտնաբերված վրիպակները տեղում ուղղելու համար.
5) դիմորդներին բացատրում է քննության ընթացակարգը և ներկայացվող պահանջները.
6) ընտրողաբար ստուգում կամ վերստուգում է գրավոր աշխատանքները.
7) յուրաքանչյուր քննության ավարտից անմիջապես հետո ընդունող հանձնաժողովին է ներկայացնում քննությունների ամփոփ արդյունքները:
18. Ընդունող հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների ամփոփման, իսկ քննական հանձնաժողովների լիազորությունները` համապատասխան քննությունների վերջնական արդյունքերի ամփոփման օրվան հաջորդող 3-րդ օրվանից:
4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ
19. Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`
1) դիմում.
2) 4 լուսանկար (3x4 չափսի).
3) կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը.
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ).
5) կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).
6) կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին.
7) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում).
8) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոնների) դիպլոմները (առկայության դեպքում).
9) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթը (առկայության դեպքում).
10) տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):
20. Դիմորդը Հաստատություն ընդունվելու համար կարող է դիմել մինչև 2 մասնագիտության հայտագրմամբ՝ մրցույթի առաջին հայտի գերակայության սկզբունքով, անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:
21. Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, տվյալ Հաստատությունում նախապես վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից՝ վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում: Սահմանված վճարներից ազատվում են կարգի 22-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցող դիմորդները, ինչպես նաև Հաստատության ընդունող հանձնաժողովի հայեցողությամբ` սոցիալական աջակցության կարիք ունեցող այլ դիմորդներ:
22. Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունների և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տված տեղեկանքների:
1) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
ա. 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպես նաև հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք` համաձայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված եզրակացության.
բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
2) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո`
ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի.
բ.անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով.
գ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ` ընդունվում են մրցույթից դուրս:
5. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ
23. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների՝ տվյալ Հաստատությունում:
24. Ընդունելության մրցույթն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.
1) անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
2) Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և կարգի ցանկով (կցվում է) տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը:
3) մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է՝
ա. մեդալակիր-դիմորդին.
բ. տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.
գ. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.
դ. տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.
ե. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.
զ. հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.
է. ըստ տվյալ մասնագիտության համար կարգի ընդունելության մրցույթային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցած դիմորդին:
4) վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո` կարգի 24-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով նախատեսված կարգով.
5) մրցույթը համարվում է ավարտված, Լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար Հաստատությանն հատկացված տեղերը համալրվելու կամ դիմորդների թիվն այդ տեղերից պակաս լինելու դեպքում:
25. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ Հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 30-ը ներառյալ կներկայացնի կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը:
26. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:
27. Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:
28. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Ժամանակացույցը քննությունների սկզբից առնվազն մեկ շաբաթ առաջ փակցվում է Հաստատությունում` ի տես բոլորի, իսկ ժամանակացույցի պատճենը՝ հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան քննությունները սկսելուց մեկ շաբաթ առաջ, ներկայացվում է Լիազորված մարմնին:
29. Քննական տոմսերը կազմվում են Հաստատության քննական հանձնաժողովների կողմից՝ ընդունելության քննություններից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:
30. Գրավոր առարկաների քննական տեքստերի քանակը պետք է լինի խմբերի թվից առնվազն 3-ով ավելի: Գրավոր քննությունների հարցատոմսերը պետք է կազմված լինեն այն հաշվարկով, որ յուրաքանչյուր քննական խմբի համար գործածության մեջ դրվի հարցատոմսի 4 տարբերակ պարունակող, նախապես կոմպլեկտավորված մեկ փաթեթ, իսկ վերջինիս ընտրությունը կատարվի առնվազն 3 փաթեթից:
31. Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձնագրով (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունի), կամ զինվորական գրքույկով, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով և քննական թերթիկով, որոնք ստուգվում են ընդունող հանձնաժողովի կողմից՝ Հաստատություն և քննասենյակ մտնելիս: Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:
32. Յուրաքանչյուր քննական խմբում, որպես կանոն, ընդգրկվում է մինչև 30 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ:
33. Ընդունելության քննությունների օրերին Հաստատությունում և քննական սենյակում գտնվելու իրավունք ունեն.
1) Հաստատությունում` ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննական հանձնաժողովի անդամները, սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները, Լեռնային ՂարաբաղիՀանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները: Գրավոր քննության ընթացքին հետևելու նպատակով ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել դիմորդների ծնողներ, հասարակայնության ներկայացուցիչներ և լրագրողներ:
2) Քննական սենյակում` քննական հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդները, Ընդունող հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը և սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները միայն ընդունող հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները:
34. Արվեստի ոլորտի մասնագիտությունների քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը.
1) «Սոլֆեջիո» առարկայի գրավոր թելադրության համար՝ 25 րոպե, իսկ բանավոր քննությանը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու և պատասխանելու համար մինչև 15-ական րոպե.
2) գեղարվեստի մասնագիտություններով`
ա. գծանկար` մինչև 540 րոպե (3 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).
բ. գունանկար` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).
գ. կոմպոզիցիա` մինչև 450 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 5 ակադեմիական ժամ).
դ. քանդակ` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).
ե. քանդակի կոմպոզիցիա` մինչև 225 րոպե (1 օր` 5 ակադեմիական ժամ):
35. Ոլորտային մասնագիտություններով գրավոր քննական աշխատանքները (ներառյալ սևագրությունը) և բանավոր քննությունների ժամանակ դիմորդների նշումները կատարվում են Հաստատության դրոշմակնքված թերթիկների վրա: Վերջիններս ենթակա են հաշվառման և մինչև քննական հանձնաժողովին հանձնելը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:
36. Գրավոր քննական աշխատանքները, բանավոր քննությունների ժամանակ դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը՝ քննական հանձնաժողովի նախագահը քննության ավարտից (գրավոր քննության դեպքում՝ աշխատանքների ստուգումից) անմիջապես հետո հանձնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:
37. Գրավոր աշխատանքների ստուգումը կատարվում է Հաստատությունում, քննական հանձնաժողովի անդամների կողմից:
38. Ոլորտային մասնագիտություններով բանավոր քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու համար մինչև 30 րոպե, իսկ պատասխանի համար մինչև 15 րոպե:
39. Ընդունելության քննությունները Ոլորտային մասնագիտություններով գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում մրցույթին:
40. Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:
41. Հաստատության ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը:
42. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում քննական հանձնաժողովը`
1) դիմորդի ներկայությամբ վերստուգում, քննարկում է բողոքարկված աշխատանքը.
2) պատճառաբանված մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` այդ մասին տեղյակ պահելով դիմորդին:
43. Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:
44. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առանց քննասենյակից դուրս գալու՝ քննական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ: Բողոքի քննարկման արդյունքում Հանձնաժողովի նախագահը կարող է վերանայել բանավոր քննության գնահատականը:
45. Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո և 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունելության արդյունքները ներկայացվում է Լիազորված մարմնին:
6. ՈՒՍԱՆՈՂԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
46. Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են կարգի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճեները, հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի բնագիրը կամ նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, իսկ առկայության դեպքում` նաև գրավոր քննական աշխատանքները, բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:
47. Ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա Հաստատության տնօրենը մրցույթով անցած դիմորդներին 2 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է որպես ուսանող: Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են ոչ ուշ, քան հրամանագրման հաջորդ օրը:
48. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 31-ը ներառյալ կներկայացնի կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը:
49. Հաստատության տնօրենը (ռեկտորը) հրամանագրված դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որտեղ պարտադիր ամրագրվում են ուսանողի ընտրած մասնագիտությունը, ուսուցման ձևը, սովորելու տարիների տևողությունը և Հաստատությունում ուսման վարձի ընդհանուր չափը՝ բաժանված ըստ ուսումնական տարիների: Պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա՝ ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
50. Ուսանողին հանձնվում է պայմանագրի երկրորդ օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:
51. Հաստատության ուսումնական խմբում ուսանողների թիվը սահմանվում է` առկա (ստացիոնար) ուսուցման համար մինչև 25, հեռակա ուսուցման համար` մինչև 20 մարդ:
52. Հաստատություն չընդունված դիմորդին վերադարձվում են կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ դրանց պատճեները, ինչպես նաև քննական աշխատանքները պահպանվում են Հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
53. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:
54. Կարգի իրականացումը վերահսկում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
ՑԱՆԿ
1. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
(ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
1) ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ (առկա ուսուցում)
|
Ծածկագիր |
Մասնագիտությունը |
Մրցութային առարկաները |
|
0515 |
Զարդակիրառական արվեստ (հիմնականև միջնակարգ կրթությամբ) |
Երկ. |
Մ |
Հլգ |
|
0605 |
Փաստաթղթավարություն, տեղեկատվական և կազմակերպչական սպասարկում (միջնակարգ կրթությամբ) |
Հլգ |
Օլ |
Իր |
|
0608 |
Առևտրական գործ (ըստ ճյուղերի) (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
1002 |
Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում (միջնակարգ կրթությամբ) |
Ֆ |
Մ |
Հլգ |
|
1207 |
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա (միջնակարգ կրթությամբ) |
Ֆ |
Մ |
Հլգ |
|
2203 |
Համակարգիչների շահագործում (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
2204 |
Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
2302 |
Հյուրանոցային տնտեսություն (միջնակարգ կրթությամբ) |
Հլգ |
Օլ |
Կ |
|
2304 |
Վարսավիրական արվեստ և զարդարային դիմահարդարում (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Երկ. |
Կ |
Հլգ |
|
2311 |
Հասարակական սնունդ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
2401 |
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (ըստ տեսակների) (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
2604 |
Անտառային տնտեսություն (միջնակարգ կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
2809 |
Կարի արտադրության տեխնոլոգիա (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ք |
Հլգ |
|
2901 |
Վերամբարձ տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործում (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
2902 |
Շինարարական մոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում (որմնադիր) (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Երկ. |
Մ |
Հլգ |
|
2905 |
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում (բուլդոզերավար, էքսկավատորավար, տրակտորիստ) (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
2906 |
Տանիքագործական աշխատանքների իրականացում (միջնակարգ կրթությամբ) |
Երկ. |
Մ |
Հլգ |
|
2907 |
Ատաղձագործություն, մանրահատակագործություն (միջնակարգ կրթությամբ) |
Երկ. |
Մ |
Հլգ |
|
2908 |
Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում (երեսպատող, սալիկապատող, ծեփագործ, ներկարար) (հիմնական կրթությամբ) |
Երկ. |
Մ |
Հլգ |
2) ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ (առկա ուսուցում)
|
Ծածկագիր |
Մասնագիտությունը |
Մրցութային առարկաները |
|
1207 |
Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա (հիմնական կրթությամբ) |
Ֆ |
Մ |
Հլգ |
|
2203 |
Համակարգիչների շահագործում (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
2311 |
Հասարակական սնունդ (հիմնական կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
2401 |
Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
2905 |
Ճանապարհաշինարարական և բարելավման աշխատանքների տեխնիկական ապահովում (բուլդոզերավար, էքսկավատորավար, տրակտորիստ) (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
Օ գ տ ա գ ո ր ծ վ ա ծ հ ա պ ա վ ո ւ մ ն ե ր
|
Հլգ- Հայոց լեզու և գրականություն |
Ք - Քիմիա |
|
Օլ - Օտար լեզու |
Կ - Կենսաբանություն |
|
Մ - Մաթեմատիկա |
Աշխ - Աշխարհագրություն |
|
Ֆ - Ֆիզիկա |
Երկ - Երկրաչափություն |
2. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ
ԱՌԱՐԿԱՆԵՐԻ
1) ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Թ.ՔԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ (առկա ուսուցում)
|
Ծածկագիր |
Մասնագիտությունը |
Մրցութային առարկաները |
Քննական առարկաները |
|
0402 |
Մանկաբարձական գործ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
|
|
|
0405 |
Դեղագործություն (միջնակարգ կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
|
|
|
0406 |
Քույրական գործ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
|
|
|
0418 |
Բուժական գործ զինված ուժերում (հիմնական կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
|
|
2) ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ (առկա ուսուցում)
|
Ծածկագիր |
Մասնագիտությունը |
Մրցութային առարկաները |
Քննական առարկաները |
|
0501 |
Գործիքային կատարողական
արվեստ
այդ թվում՝
դաշնամուր
լարային գործիքներ
փողային գործիքներ
ժողովրդական գործիքներ |
Հլգ |
|
|
Մասն |
Սոլֆ |
|
|
0502 |
Երգեցողություն |
Հլգ |
|
|
Մասն1 |
Մասն2 |
|
|
0503 |
Երգչախմբավարություն |
Հլգ |
|
|
Սոլֆ |
Դշն |
|
|
0504 |
Երաժշտության տեսություն |
Հլգ |
|
|
Սոլֆ |
Եգ |
Դշն |
|
0505 |
Էստրադային երաժշտարվեստ |
Հլգ |
|
|
Մասն |
Սոլֆ |
|
3) ՇՈՒՇԻԻ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ (առկա ուսուցում)
|
Ծածկագիր |
Մասնագիտությունը |
Մրցութային առարկաները |
Քննական առարկաները |
|
0312 |
Դասավանդում տարրական դասարաններում (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
Մ |
Հպ |
|
|
|
|
0507 |
Դերասանական արվեստ (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
|
|
Մասն |
|
|
|
0515 |
Զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
|
|
Գծն |
Գնն |
Կոմ |
|
0518 |
Սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական գեղարվեստական ստեղծագործություն (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
|
|
Մասն |
|
|
|
2014 |
Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում (հիմնական կրթությամբ) |
Ֆ |
Մ |
Հլգ |
|
|
|
|
2307 |
Զբոսաշրջություն (հիմնական կրթությամբ) |
Հպ |
Օլ |
Հլգ |
|
|
|
4) ՇՈՒՇԻԻ ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ (հեռակա ուսուցում)
|
Ծածկագիր |
Մասնագիտությունը |
Մրցութային առարկաները |
Քննական առարկաները |
|
0312 |
Դասավանդում տարրական դասարաններում (միջնակարգ կրթությամբ) |
Հլգ |
Մ |
Հպ |
|
|
|
|
0517 |
Գրադարանային գործ (միջնակարգ կրթությամբ) |
Հլգ |
Հպ |
Օլ |
|
|
|
|
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
5) ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (առկա ուսուցում)
|
Ծած-կագիր |
Մասնագիտության անվանումը |
Մրցութային առարկաները |
Քննական առարկաները |
|
0207 |
Թարգմանություն և գործավարություն (հիմնական կրթությամբ) |
Օլ |
Հլգ |
Հպ |
|
|
|
|
0302 |
Հայոց լեզվի դասավանդում (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
Հլ |
Մ |
|
|
|
|
0303 |
Ռուսաց լեզվի դասավանդում (հիմնական կրթությամբ) |
Ռլ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0307 |
Ֆիզիկական կուլտուրա և սպորտ (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
|
|
Ֆիզ |
|
|
|
0312 |
Դասավանդում տարրական դասարաններում (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
Մ |
Հպ |
|
|
|
|
0313 |
Նախադպրոցական կրթություն (հիմնական կրթությամբ) |
Հլգ |
Մ |
Հպ |
|
|
|
|
0416 |
Ատամնատեխնիկական գործ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Հլգ |
Կ |
|
|
|
|
|
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (հիմնական կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0602 |
Մենեջմենթ (կառավարում) (հիմնական կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0603 |
Ֆինանսներ (հիմնական կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
2203 |
Հաշվողական տեխնիկա և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
|
|
|
2307 |
Զբոսաշրջություն (հիմնական կրթությամբ) |
Հպ |
Օլ |
Հլգ |
|
|
|
6) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
(առկա ուսուցում)
|
Ծած-կագիր |
Մասնագիտության անվանումը |
Մրցութային առարկաները |
Քննական առարկաները |
|
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0602 |
Մենեջմենթ (Կառավարում) (հիմնական կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0603 |
Ֆինանսներ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0609 |
Պետական և տեղական կառավարում (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
2401 |
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
|
|
|
2604 |
Անտառային և անտառապուրակային տնտեսություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Կ |
Մ |
Հլգ |
|
|
|
|
2710 |
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա (հիմնական կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
|
|
|
2819 |
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ք |
Հլգ |
|
|
|
|
2912 |
Ջրամատակարարում և ջրահեռացում (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
|
|
|
3102 |
Գյուղատնտեսագիտություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Ք |
Կ |
Հլգ |
|
|
|
|
3103 |
Անասնաբուծություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Ք |
Կ |
Հլգ |
|
|
|
|
3104 |
Անասնաբուժություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Ք |
Կ |
Հլգ |
|
|
|
|
3106 |
Գյուղատնտեսության մեքենայացում (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
|
|
|
3205 |
Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Կ |
Հլգ |
|
|
|
7) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ (հեռակա ուսուցում)
|
Ծածկագիր |
Մասնագիտության անվանումը |
Մրցութային առարկաները |
Քննական առարկաները |
|
0601 |
Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0602 |
Մենեջմենթ (Կառավարում) (հիմնական կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0603 |
Ֆինանսներ (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
0609 |
Պետական և տեղական կառավարում (միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Հլգ |
Օլ |
|
|
|
|
2401 |
Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
|
|
|
2604 |
Անտառային և անտառապուրակային տնտեսություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Կ |
Մ |
Հլգ |
|
|
|
|
2710 |
Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա (հիմնական կրթությամբ) |
Կ |
Ք |
Հլգ |
|
|
|
|
2819 |
Սպառողական ապրանքների որակի փորձաքննություն (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ք |
Հլգ |
|
|
|
|
2912 |
Ջրամատակարարում և ջրահեռացում (հիմնական կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
|
|
|
3102 |
Գյուղատնտեսագիտություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Ք |
Կ |
Հլգ |
|
|
|
|
3103 |
Անասնաբուծություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Ք |
Կ |
Հլգ |
|
|
|
|
3106 |
Գյուղատնտեսության մեքենայացում (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Ֆ |
Հլգ |
|
|
|
|
3205 |
Հողերի բարելավում, հողավերականգնում և պահպանություն (հիմնական և միջնակարգ կրթությամբ) |
Մ |
Կ |
Հլգ |
|
|
|
Օ գ տ ա գ ո ր ծ վ ա ծ հ ա պ ա վ ո ւ մ ն ե ր
|
Հլ - Հայոց լեզու |
ՀՊ - Հայոց պատմություն |
|
Կոմ - Կոմպոզիցիա |
Ֆ - Ֆիզիկա |
|
Հլգ - Հայոց լեզու և գրականություն |
Մասն - Մասնագիտական |
|
Ք - Քիմիա |
Գնն - Գունանկար |
|
Ռլ - Ռուսաց լեզու |
Գծն - Գծանկար |
|
Կ - Կենսաբանություն |
Սոլֆ - Սոլֆեջիո |
|
Օլ - Օտար լեզու |
Դշն - Դաշնամուր |
|
Ֆիզ - Ֆիզկուլտուրա |
ԵԳ - Երաժշտական գրագիտություն |
|
Մ - Մաթեմատիկա |
|
1. Մրցութային առարկայի գնահատական/միավոր է համարվում հիմնական կրթության վկայականի որակավորման, միջնակարգ կրթության ատեստատի պետական ավարտական քննություններից ստացած համապատասխան առարկայի միավորը, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի քննական գնահատականը:
Եթե առարկան քննական չէ՝ ապա մրցութային առարկայի գնահատական/միավոր է համարվում հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի համապատասխան առարկայի առաջադիմության միավորը:
2. Հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի քննական միավորների միջին թվաբանական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականը հաշվարկելիս անհրաժեշտ է անցնել 20-միավորային համակարգի` օգտվելով ներքոնշյալ սանդղակներից:
1) Գնահատման 5-միավորային համակարգից 20-միավորային համակարգի անցման համար կիրառվում է հետևյալ սանդղակը.
|
5-միավորային համակարգ |
20-միավորային համակարգ |
|
«5» |
«20» |
|
«4» |
«17» |
|
«3» |
«13» |
2) Գնահատման 10-միավորային համակարգից 20-միավորային համակարգի անցման համար կիրառվում է հետևյալ սանդղակը.
|
10-միավորային համակարգ |
20-միավորային համակարգ |
|
«10» |
«20» |
|
«9» |
«18» |
|
«8» |
«16» |
|
«7» |
«14» |
|
«6» |
«12» |
|
«5» |
«10» |
|
«4» |
«8» |
3. Հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականը հաշվելիս այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ: