Համարը 
N 123-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.07.18/13(70)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
13.06.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.06.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից «29» հունիսի 2012թ.

Պետական գրանցման համարը 3021295

 

LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» հունիսի 2012թ.

N 123-Ն

ք. Ստեփանակերտ

 

LԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ

 ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի օգոստոսի 23-ի թիվ 140 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշմամբ հաստատված հավելվածի՝

1) 20-րդ կետի 4-րդ ենթակետի և 21-րդ կետի 1-ին ենթակետի «ժ» պարբերության «ատեստավորման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման» բառերով.

2) 20-րդ կետի 6-րդ ենթակետի և 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից հանել «և կրտսեր» բառերը.

3) 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «6.1» ենթակետով.

«6.1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում առանց մրցույթի, երեք աշխատանքային օրվա ընթացքում նշանակում է դիմում ներկայացրած և գործող հավաստագիր ունեցող այն քաղաքացիներից մեկին, ով բավարարում է տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին.».

4) 21-րդ կետի 1-ին ենթակետի

ա. «բ» պարբերությունում «կարգի» բառը փոխարինել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգերի» բառերով.

բ. «զ» պարբերությունում «ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության» բառերը փոխարինել «Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունների» բառերով.

գ. «է» պարբերությունում «ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը փոխարինել «Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման» բառերով.

դ. «ը» պարբերությունում «ատեստավորում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում» բառերով.

ե. «թ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու համար ստեղծված մրցութային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնելու համար ստեղծված ատեստավորման հանձնաժողովների կազմում ընտրված ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացնելը և նրանց բնականոն աշխատանքները.».

զ. «ժա» ենթակետը «եզրակացությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հավաստագրերի» բառերով.

է. «ժե» ենթակետում «պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման» բառերը փոխարինել «, Աշխատակազմի առաջատար պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորման» բառերով.

5) 21-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունից «կադրային գործի վարման» բառերը փոխարինել «անձնակազմի կառավարման» բառերով.

6) 21-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունից հանել «նորմատիվ» բառը.

7) 22-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում «պայմանագրի կնքման» բառերը փոխարինել «պայմանագիր կնքելու» բառերով.

8) 22-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ «ը.1» և «ը. 2» պարբերություներով.

ա. «ը.1) վարում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցանկը.».

բ. «ը. 2) վարում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար տրվող հավաստագրերի հաշվառման մատյանը.».

9) 23-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե.1» պարբերությունով.

«ե.1. վարում է վերապատրաստման արդյունքում քաղաքացիական ծառայողներին տրվող վկայականների և տեղեկանքների հաշվառման մատյանը.»:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

 Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ