Համարը 
N 145-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.06.12/11(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
23.05.2012
Ստորագրող մարմինը 
Կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.03.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2012 թվականի հունիսի 5-ին

Պետական գրանցման համարը 2011285

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» մայիսի 2012թ.

N 145-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ

ԴՐԱՆՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  ԵՄ`

 

1. Սահմանել`

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում տվյալների լրացման առանձնահատկությունները` համաձայն հավելված 2-ի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Դ. Դադայանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «23» մայիսի N 145-Ն հրամանի

 

 

(Ձևաթղթի դիմային մաս)

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

(Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

զինանշանի պատկեր)

 

 

ՎԿԱՅԱԿԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Սույն վկայականով հաստատվում է (պետական գրանցման օրը, ամիսը, տարեթիվը) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական ____ մատյանի ____________ համարի տակ կատարված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը հետևյալ տվյալներով.

 

1. ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

3. ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

Կադաստրային ծածկագիրը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Մակերեսի չափը (հա) (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Նպատակային նշանակությունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Գրանցված իրավունքի տեսակը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

 

 (վկայականի համար)  

   էջ 1 

 

 

(Ձևաթղթի դարձերես) 

                                               

5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ

 

1) Նպատակային նշանակությունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

2) Բնութագրերն ըստ առանձին շինությունների

 

Հ/հ

Կադաստրային ծածկագիրը

Տեսակը

Մակերեսի չափը

Գրանցված իրավունքի տեսակը

         
         
         
         
         
         
         
         
         
         
         

 

Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը

(տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)

Զբաղեցրած պաշտոնը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) _________________

                                                                                                                     (ստորագրություն)

 

Կ.Տ.

 

 (վկայականի համար)  

   էջ 2

 

 

 

Հավելված 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «23» մայիսի N 145-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույնով սահմանվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում (այսուհետ` գրանցման վկայական) տվյալների լրացման առանձնահատկությունները:

2. Գրանցման վկայականը կազմվում է սույն հրամանի հավելված 1-ով հաստատված գրանցման վկայականի ձևում (այսուհետ՝ գրանցման վկայականի ձև) տվյալների համակարգչային մուտքագրման միջոցով:

3. էլեկտրոնային համակարգի միջոցով գրանցման վկայականը կազմվում է գրանցման վկայականի ձևին համապատասխանող փաստաթղթի ձևավորման միջոցով:

4. Գրանցման վկայականի «1.ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏ (ՆԵՐ)» դաշտում լրացվում են գրանցված իրավունքի սուբյեկտի անունը, ազգանունը, իրավահաստատող կամ անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում՝ նաև հայրանունը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ լրիվ անվանումը՝ ներառյալ ֆիրմային անվանումն ու կազմակերպական իրավական ձևը, որը կարող է լրացվել հապավումներով: Մեկից ավելի սուբյեկտների վերաբերյալ տվյալները լրացվելիս՝ սուբյեկտների անունները (անվանումները) բաժանվում են ստորակետներով:

5. Գրանցման վկայականի «2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ ԵՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ» տողերում լրացվում են անշարժ գույքի գտնվելու շրջանը, համայնքը, անշարժ գույքի հասցեն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 20-ի N 381 որոշմամբ հաստատված կարգով հասցեավորման օբյեկտ չհանդիսացող անշարժ գույքի միավորների դեպքում՝ տվյալ բաժնում, իրավահաստատող փաստաթղթերում առկայության դեպքում, լրացվում են միավորի գտնվելու վայրի համառոտ նկարագիրը, ինչպես նաև անշարժ գույքի միավորի տեսակը (օրինակ՝ վարելահող, խաղողի այգի):

6. Գրանցման վկայականի «3.ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ԻՐԱՎԱՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ» տողերում լրացվում են իրավունքի պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերի անվանումները, փաստաթղթի կազմման (ընդունման, հաստատման) ամսաթիվը, վարչական մարմինների կամ դատարանների կողմից ընդունված փաստաթղթերի դեպքում՝ փաստաթուղթը ընդունած մարմնի անվանումը, առկայության դեպքում՝ նաև փաստաթղթի համարը: Մեկից ավելի փաստաթղթերի վերաբերյալ տվյալներ լրացվելու դեպքում, դրանք բաժանվում են ստորակետներով:

7. Գրանցման վկայականի «4. ՀՈՂԱՄԱՍԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բաժնում լրացվում են գրանցվող հողամասի օբյեկտ հանդիսացող հողամասի համապատասխան բնութագրերը՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում լրացված տվյալների, ընդ որում, եթե միևնույն հողամասի առանձին մասերը տարբերվում են ըստ տվյալ բաժնում լրացման ենթակա որևէ բնութագրի, տարբերվող բնութագրեր ունեցող մասերը և դրանց բնութագրերի մասին տվյալները համարակալվում են և լրացվում են առանձին, համապատասխան տողերում համարակալված տվյալները բաժանելով ստորակետերով:

8. Գրանցման վկայականի «5. ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ» բաժնում լրացվում են գրանցվող իրավունքի օբյեկտ հանդիսացող բոլոր շենքերի, շինությունների վերաբերյալ համապատասխան բնութագրերը՝ ըստ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում (այսուհետ՝ գրանցման մատյան) լրացված տվյալների, ընդ որում, եթե գրանցվող իրավունքի օբյեկտ է հանդիսանում շինության որևէ մաս, ապա տվյալ բաժնի «Մակերեսի չափը» դաշտում լրացվում է այդ մասի մակերեսի, իսկ պարիսպների դեպքում՝ երկարությունը (գծամետրով):

9. Գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում լրացվում են վկայականով հավաստվող պետական գրանցման ընթացքում գրանցման մատյանի «Անշարժ գույքի միավորի կամ դրա որևէ մասի նկատմամբ իրավունքների գրանցման վերաբերյալ տեղեկություններ» բաժնի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում լրացված տեղեկությունները, ընդ որում, նշված տեղեկությունները գրանցման վկայականի ձևաչափին համապատասխանեցնելու նպատակով կարող են գրառվել ավելի հակիրճ ձևով այնպես, որպեսզի տեղեկությունների գրառման տարբերությունները հիմքեր չառաջացնեն գրանցման մատյանում և գրանցման վկայականում միևնույն տեղեկությունների բովանդակության տարաբնույթ ընկալման համար:

10. Գրանցման վկայականի դարձերեսի ներքևի մասում «Գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ)»,«Զբաղեցրած պաշտոնը (տվյալի լրացման համար նախատեսված դաշտ) ______________________Կ.Տ.»

                                     (ստորագրություն)

դաշտերում լրացվում են վկայականով հավաստվող իրավունքների պետական գրանցումն իրականացրած պաշտոնատար անձի տվյալները, ստորագրվում է գրանցումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից և կնիքվում համապատասխան ստորաբաժանման կնիքով:

11. Գրանցման վկայականները համարակալվում են` յուրաքանչյուր վկայականին տրամադրելով «000000» ձևաչափի չկրկնող համար:

12. Կապված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում լրացման ենթակա տվյալների բովանդակությունից և (կամ) քանակից վկայականը կարող է ունենալ ներդիր (ներդիրներ), որի վերևի մասում պետք է նշված լինեն ներդիրի համարը և համապատասխան բաժնի անվանումը, իսկ ներքևի մասում պարտադիր պետք է լինեն «Գրանցումը իրականացնող պաշտոնատար անձի անունը, ազգանունը», «Զբաղեցրած պաշտոնը» դաշտերը և վկայականի համարը: Ընդ որում՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը ներդիր ունենալու դեպքում վկայականի «Լրացուցիչ տեղեկություններ» դաշտում պարտադիր նշում է կատարվում այդ ներդիրի առկայության և թերթերի քանակի վերաբերյալ: