Համարը 
N 146-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.06.12/11(68)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվը 
23.05.2012
Ստորագրող մարմինը 
Կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.02.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԴԻՄՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ) ՍՏԱՑԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 17-Կ/Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2012 թվականի հունիսի 5-ին

Պետական գրանցման համարը 2011286

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» մայիսի 2012թ.

N 146-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԴԻՄՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ) ՍՏԱՑԱԿԱՆԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 17-Կ/Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ պարբերության և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը` համաձայն հավելված 1-ի.

2) անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դիմումների հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը` համաձայն հավելված 2-ի.

3) դիմողին տրամադրվող (փաստաթղթերի ընդունման վերաբերյալ) ստացականի ձևաթուղթը՝ համաձայն հավելված 3-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2009 թվականի փետրվարի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» թիվ 17-Կ/Ն հրամանը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Դ. Դադայանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից:

 

 

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «23» մայիսի N 146-Ն հրամանի

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

 

ՀՀ

Դիմումի ընդունման ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն

Դիմումի, պատվերի կատարման ժամկետը (օր)

Դիմողի տվյալ-ները

Անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն

Անշարժ գույքի առար-կան

Դիմումում ներկա-

յացված պահանջը

Գանձվող գումարի չափը (դրամ)

Պետական գրանցման ամիսը, ամսաթիվը

Գրանցման մատյանի և թերթիկի համար-

ները

Տրամադրվող փաստաթղթի համարը

Դիմումը հանձնողի ստորա-

գրությունը

Դիմումը ընդունողի ստորա-

գրությունը

պետա-

կան տուրք

պետական գրանցման ծառա-

յության վճար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱԿՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների հաշվառման մատյանը (այսուհետ՝ հաշվառման մատյան) բաղկացած է հետևյալ տեղեկությունների լրացման համար նախատեսված սյունակներից՝

1) 1-ին սյունակում լրացվում է դիմումի հերթական համարը (Դիմումների հերթական համարը սկսվում է տվյալ տարվա հունվարի առաջին աշխատանքային օրը (դիմում N 0001) և ավարտվում տարվա վերջին աշխատանքային օրը (օրինակ` դիմում N 6669 կամ դիմում N 2084 և այլն).

2) 2-րդ սյունակում լրացվում են դիմումի ընդունման ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն (օրինակ` 24.08.2012թ., 16:45).

3) 3-րդ սյունակում լրացվում է դիմումով ներկայացված պատվերի կատարման ժամկետը` օրերով (օրինակ` 3).

4) 4-րդ սյունակում լրացվում են դիմողի ազգանունը, անունը, հայրանունը (օրինակ` Հարությունյան Գևորգ Բենիամինի).

5) 5-րդ սյունակում լրացվում են անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն (օրինակ` ք. Ստեփանակերտ, Հեքիմյան 2ա/33).

6) 6-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի անվանումը (օրինակ` բնակարան, բնակելի տուն, առևտրի սրահ).

7) 7-րդ սյունակում լրացվում է դիմումով պատվիրված ծառայության տեսակը (օրինակ` գրավի իրավունքի պետական գրանցում).

8) 8-րդ սյունակում լրացվում է դիմումին կից ներկայացված՝ պետական տուրքի վճարման անդորրագրում նշված գումարի չափը (օրինակ` 1000).

9) 9-րդ սյունակում լրացվում է դիմումին կից ներկայացված՝ պետական գրանցման ծառայության վճարման անդորրագրում նշված գումարի չափը (օրինակ` 15 000).

10) 10-րդ սյունակում լրացվում են պետական գրանցման ամիսը, ամսաթիվը (օրինակ` 23.07.2012թ.).

11) 11-րդ սյունակում լրացվում են գրանցման մատյանի և գրանցման թերթիկի համարները (օրինակ` 4-3/145604).

12) 12-րդ սյունակում լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` պետական կոմիտե) աշխատակազմի տարածքային ստորաբաժանման կողմից դիմողին տրամադրվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը (N 096205).

13) 13-րդ սյունակում դրվում է դիմումը հանձնողի ստորագրությունը.

14) 14-րդ սյունակում դրվում է դիմումն ընդունողի ստորագրությունը:

2. Հաշվառման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում նշում է կատարվում էջերի քանակի վերաբերյալ ու կնքվում է պետական կոմիտեի կնիքով: Յուրաքանչյուր oրվա վերջում հաշվառման մատյանում վերջին դիմումից հետո գիծ է քաշվում, նշվում uտացված վերջին դիմումի հերթական համարը, տվյալ oրվա դիմումների քանակը և uտորագրվում է ընդհանուր բաժնի պետի (գործավարի) և ստորաբաժանման ղեկավարի կողմից: Հաշվառման մատյանը համարակալվում է հետևյալ կերպ` ՏՏՏՏ-ՄՄ-ԴԴԴԴ, որտեղ ՏՏՏՏ տարին է, ՄՄ մատյանի հերթական համարը, իսկ ԴԴԴԴ տվյալ մատյանում դիմումի հերթական համարը:

 

 

 

Հավելված 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «23» մայիսի N 146-Ն հրամանի

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱԿՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎ

 

ՀՀ

Դիմումի ընդունման ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն

Դիմումի, պատվերի կատարման ժամկետը (օր)

Դիմողի տվյալ-

ները

Անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն

Անշարժ գույքի առարկան

Դիմումում ներկայա-

ցված պահանջը

Գանձվող գումարի չափը (դրամ)

Տեղեկատ-

վության տրամա-

դրման ամիսը, ամսաթիվը

Տեղե-

կանքի համարը

Տրամադրվող փաստաթղթի անվանումը

Դիմումը հանձնողի ստորա-

գրությունը

Դիմումը ընդունողի ստորա-

գրությունը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների տեղեկատվության տրամադրման դիմումների հաշվառման մատյանը (այսուհետ՝ հաշվառման մատյան) բաղկացած է հետևյալ տեղեկությունների լրացման համար նախատեսված դաշտերից՝

1) 1-ին սյունակում լրացվում է դիմումի հերթական համարը (Դիմումների հերթական համարը սկսվում է տվյալ տարվա հունվարի առաջին աշխատանքային օրը (դիմում N 0001) և ավարտվում տարվա վերջին աշխատանքային օրը (օրինակ` դիմում N 6669 կամ դիմում N 2084 և այլն).

2) 2-րդ սյունակում լրացվում են դիմումի ընդունման ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն (օրինակ` 15.10.2012թ., 11:05).

3) 3-րդ սյունակում լրացվում է դիմումով ներկայացված պատվերի կատարման ժամկետը` օրերով (օրինակ` 2).

4) 4-րդ սյունակում լրացվում են դիմողի ազգանունը, անունը,հայրանունը (օրինակ` Խաչատրյան Դավիթ Ռուբենի).

5) 5-րդ սյունակում լրացվում են անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն (օրինակ` ք. Ստեփանակերտ, Իսակով 2ա/15).

6) 6-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի անվանումը (օրինակ` բնակարան, բնակելի տուն, առևտրի սրահ).

7) 7-րդ սյունակում լրացվում է դիմումով պատվիրված ծառայության տեսակը (օրինակ` միասնական տեղեկանք, տեղեկանք կադաստրային արժեքի վերաբերյալ).

8) 8-րդ սյունակում լրացվում է դիմումին կից ներկայացված՝ տեղեկատվության տրամադրման ծառայության վճարման անդորրագրում նշված գումարի չափը (օրինակ` 7000).

9) 9-րդ սյունակում լրացվում են տեղեկատվության տրամադրման ամիսը, ամսաթիվը (օրինակ` 02.09.2012թ.).

10) 10-րդ սյունակում լրացվում է տեղեկանքի համարը (օրինակ` 106).

11) 11-րդ սյունակում լրացվում է տրամադրվող փաստաթղթի անվանումը (օրինակ` միասնական տեղեկանք).

12) 12-րդ սյունակում դրվում է դիմումը հանձնողի ստորագրությունը.

13) 13-րդ սյունակում դրվում է դիմումն ընդունողի ստորագրությունը:

2. Հաշվառման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում նշում է կատարվում էջերի քանակի վերաբերյալ ու կնքվում է պետական կոմիտեի կնիքով: Յուրաքանչյուր օրվա վերջում հաշվառման մատյանում վերջին դիմումից հետո գիծ է քաշվում, նշվում ստացված վերջին դիմումի հերթական համարը, տվյալ օրվա դիմումների քանակը և ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի (գործավարի) և ստորաբաժանման ղեկավարի կողմից: Հաշվառման մատյանը համարակալվում է հետևյալ կերպ` ՏՏՏՏ-ՄՄ-ԴԴԴԴ, որտեղ ՏՏՏՏ տարին է, ՄՄ մատյանի հերթական համարը, իսկ ԴԴԴԴ տվյալ մատյանում դիմումի հերթական համարը:

 

 

 

Հավելված 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի

2012 թվականի «23» մայիսի N 146-Ն հրամանի

 

 

ԼՂՀ ԿԱ ԱԳԿՊԿ աշխատակազմի

____________________տարածքային

ստորաբաժանում

 

«____» _____________20 թ.

 

Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դիմումատուի անունը, ազգանունը (անվանումը) _________________________________________________

Ստացականը տրվում է առ այն, որ դիմումատուից ընդունվել են անշարժ գույքի վերաբերյալ իրավունքի պետական

գրանցման դիմում և դիմումին կից ներկայացված հետևյալ փաստաթղթերը.

1. Անձնագրի(անձնագրերի) պատճեն(ներ)

2. Պետական տուրքի վճարման անդորրագիր ____________ դրամ

3. Ծառայության մատուցման վճարի անդորրագիր ____________ դրամ

4._________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

Դիմումների հաշվառման մատյանի հերթական համարը_______________________________

 

 

Փաստաթղթերը հանձնեց

 
___________________

(ստորագրություն)

____________________ (անունը, ազգանունը)

Փաստաթղթերը ընդունեց՝

 
___________________

(ստորագրություն)

____________________

(անունը, ազգանունը)

 

Վարույթի ավարտական փաստաթղթի տրամադրման ժամկետը «____» _______________20  թ.