Համարը 
N 17-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.15/23(337)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ № 17-Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2009թ. մարտի 20-ի «Դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը հաստատելու մասին» թիվ 03-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Հավելվածի 3-րդ, 8-րդ և 12-րդ կետերում «ամփոփման» բառից հետո լրացնել «և վիճակագրության» բառերը.

2) Հավելվածի 27-32-րդ կետերի «1-ին» բառը փոխարինել «առաջին» բառով.

3) Հավելվածի 6-րդ, 15-32-րդ կետերի «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

4) Հավելվածի 30-րդ կետի «դատավորի» բառը փոխարինել «աշխատակազմի» բառով.

5) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին կետ`

 

30.1

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության

առաջին ատյանի դատարանի դատավորի գործավար

12

կրտսեր, 1-ին

 

6) «Ընդամենը» տողի «Հաստիքների քանակը» սյունակի «76» թիվը փոխարինել «88» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Ն. ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

14 դեկտեմբերի 2017թ.

ք. Ստեփանակերտ