ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
հունիսի 24-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «23 հոդվածում նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «23-րդ և 231-րդ հոդվածներում նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231-րդ հոդվածով.
|
«Հոդված 231. |
Ուսման վարձի զեղչերը |
Բարձրագույն ուսումնական հաստատությունների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հաստատությունում սովորող` զոհված զինծառայողների այրիների ու երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 1-ին, 2-րդ խմբերի ու մանկուց հաշմանդամների և արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաների ուսման վարձի զեղչման հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ, եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված է ուսման վարձի փոխհատուցում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և գործում է մինչև 2011 թվականի հունվարի 1-ը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
7 հուլիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-41-Ն |
|