Համարը 
ՀՕ-47-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.26/24(338)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքում (այսուհետ՝ Օրենք) «վարչապետի» բառը փոխարինել «կառավարության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «կառավարության գործունեության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի «կառավարություն» բառը փոխարինել «գործադիր իշխանություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կառավարության» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. առաջին պարբերության «Կառավարության» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի» բառերով,

բ. «ա» կետի «կառավարության զեկույցը» բառերը փոխարինել «զեկույց» բառով,

գ. «գ» կետի «կառավարության» բառը փոխարինել «գործադիր իշխանության» բառերով.

3) 3-րդ մասում`

ա. «ը» կետի «կառավարության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով,

բ. «ժդ» կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ է համարում» բառերը փոխարինել «անհրաժեշտ են» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի`

1) վերնագրում և 2-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Պետական բյուջեի» բառերով.

2) 1-ին մասից հանել «կառավարության» բառը:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասից հանել «կառավարության համար» և «իր» բառերը.

2) 5-րդ մասի «կառավարության» բառը փոխարինել «գործադիր իշխանության» բառերով.

3) 11-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հրապարակվում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացվում՝ ի գիտություն, մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 1-ը:».

4) 20-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

5) 22-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությունով.

«Կառավարությունը քննարկում և հավանություն է տալիս պետական բյուջեի նախագծին:».

6) 23-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Արցախի Հանրապետության Նախագահը պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողով է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 45 օր առաջ:».

7) 25-րդ մասի «կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը» բառերը փոխարինել «այդ օրենքների նախագծերը ներկայացվում են» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պետական բյուջեի կատարումն ապահովում է կառավարությունը:».

3) 6-րդ մասի «Կառավարությունը» բառը փոխարինել «Պետական լիազորված մարմնի ղեկավարը» բառերով, իսկ «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկանք» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացվում Արցախի Հանրապետության Նախագահի կողմից մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը:».

2) 2-րդ մասում`

ա. «գ» կետի «կառավարության» բառը փոխարինել «պետական բյուջեի» բառերով,

բ. «ե» կետի «կառավարությունն անհրաժեշտ է համարում» բառերը փոխարինել «անհրաժեշտ են» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 27-րդ հոդվածի «գ» կետի «կառավարությունը» բառը փոխարինել «պետական լիազորված մարմինը» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի «նրա լիազորած պետական կառավարման» բառերը փոխարինել «պետական լիազորված» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կառավարության կողմից» բառերը:

 

Հոդված 14. Oրենքի վերնագրում և տեքստում, բացառությամբ 55-րդ հոդվածի 1-ին մասի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 25

Ստեփանակերտ

ՀՕ-47-Ն