ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
հունիսի 24-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-73 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչև անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:»:
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «զավակները,» բառը.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ գլխի վերնագրից հանել «ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՎ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և» բառերը.
2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվում են մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանելը հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածները, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ապահովագրական ստաժում չի հաշվառվում:»:
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով:
Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում`
1) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը, սակայն վեց տարուց ոչ ավելի:».
3) 5-րդ մասի 2-րդ պարբերության «1-8-րդ» թվերը փոխարինել «1-9-րդ» թվերով.
4) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենսաթոշակի չափը ցածր է նախկին կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:»:
Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 11. Օրենքի 60-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.».
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».
3) 4-րդ մասից հանել «, եթե այդ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից անցել է տասը տարուց ոչ ավելի ժամանակահատված» բառերը:
Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 73-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն ապահովագրական ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:».
2) 3-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկված կենսաթոշակների վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
7 հուլիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-43-Ն |
|