|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
31-ին հոկտեմբերի 2016թ.
պետական գրանցման համարը 1021684 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«31» հոկտեմբերի 2016թ. |
N 96-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 176 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրման կարգը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մատյանների ձևերը հաստատելու մասին» թիվ 176 հրամանով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) կարգի նախաբանից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի հանրապետական արխիվի (այսուհետ՝ Արխիվ)» բառերը.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ հանրապետական արխիվը (այսուհետ՝ Արխիվ) վկայականի կրկնօրինակ և տեղեկանք չի տրամադրում: Արխիվը իրավասու մարմինների հարցման հիման վրա տրամադրում է միայն տեղեկատվություն:».
3) 5-րդ կետի՝
ա. «կամ ակտի առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում այն բացակայում է (կորսվել է, այրվել է և այլն)» և «կամ Արխիվից» բառերը հանել,
բ. երրորդ և չորրորդ պարբերությունները ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետեր՝
«5.1. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է վկայականի կրկնօրինակը, ակտի առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում բացակայում է (կորսվել է, այրվել է և այլն), ՔԿԱԳ մարմինը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում Արխիվ ակտի գրանցման երկրորդ օրինակը ստանալու համար: Արխիվը, ստանալով հարցումը, մեկօրյա ժամկետում ակտի երկրորդ օրինակի տեսաներածված տարբերակը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ուղարկում է հարցում կատարած ՔԿԱԳ մարմին:
Արխիվում ակտի գրանցման բացակայության դեպքում ՔԿԱԳ տարածքային մարմին է ուղարկվում համապատասխան էլեկտրոնային տեղեկատվություն:
5.2. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է վկայականի կրկնօրինակը, կազմվել է օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից և պահպանման համար հանձնվել է Արխիվ, ապա վկայականի կրկնօրինակը տրամադրում է քաղաքացու մշտական բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական բնակության վայր չլինելու դեպքում` փաստացի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը սույն կարգի 5.1-ին կետով սահմանված կարգով:
5.3. Այն դեպքում, երբ ժամանակավորապես բացակայող ՔԿԱԳ մարմնի ղեկավարի պարտականությունները դրվել է այլ ՔԿԱԳ մարմնի ղեկավարի վրա, ժամանակավորապես չսպասարկող ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված ակտային գրանցումների վերաբերյալ վկայականների կրկնօրինակները տրամադրվում են սույն կարգի 5.1-ին կետով սահմանված կարգով:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետ՝
«15.1. Եթե քաղաքացիական կացության ակտի գրանցումը, որի վերաբերյալ պահանջվում է տեղեկանքը, ակտի առաջին օրինակի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմնի արխիվում բացակայում է (կորսվել է, այրվել է և այլն) կամ կազմվել է օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսությունների կողմից և պահպանման համար հանձնվել է Արխիվ, ինչպես նաև սույն կարգի 5.3-րդ կետով նախատեսված դեպքերում, ՔԿԱԳ մարմինը տեղեկանքը տրամադրում է սույն կարգի 5.1-ին կետով սահմանված կարգով:
ՔԿԱԳ բացակայության մասին տեղեկանքը տրամադրում է միայն տվյալ ակտի երկրորդ օրինակը Արխիվում բացակայելու փաստը պարզելուց հետո, որի մասին նշում է կատարվում ստացված դիմումի վրա:».
6) 16-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 5.1-5.3-րդ և 15.1-ին կետերով նախատեսված դեպքերում՝ երկու օրվա ընթացքում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: