Համարը 
ՀՕ-60-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված գործակիցը կիրառվում է 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված գործունեության տեսակների մասով, բացառությամբ «ժգ», «ժդ», «ժդ1», «ժէ», «ժը» կետերով նախատեսված գործունեության տեսակների, հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից:»:

 

Հոդված 2. Oրենքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 3. Oրենքի 101-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 4. Oրենքի տեքստում, բացառությամբ ««Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Շահումով խաղերի և խաղատների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված գործակիցը կիրառվում է 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-60-Ն