Համարը 
ՀՕ-61-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 7-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ մաս.

«3.3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով սահմանված արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս շրջկենտրոններում և այլ վայրերում կիրառվում է 0,5 գործակից:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում «2018 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմինը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի N 2 հավելվածի 7-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

7.

Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և

նորոգում, այդ թվում` մետաղադրամով

շահագործվող ավտոմատների միջոցով

ավտոմեքենաների լվացում

x

 

 

ավտոմատ

45,0

35,0

25,0

 

 

 

 

»

 

Հոդված 5. Օրենքի տեքստում, N 3 և N 4 հավելվածներում, բացառությամբ ««Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», ««Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 6. Օրենքի N 5 և N 6 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմին» բառերով:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված գործակիցը կիրառվում է 2018 թվականի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-61-Ն