Համարը 
ՀՕ-72-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «բարձրագույն կոչումներ» բառերը փոխարինել «բարձրագույն, ինչպես նաև գնդապետի կոչումները» բառերով.

2) 3-րդ մասում`

ա. հանել «գլխավոր,» բառը,

բ. «կոչումներ» բառը փոխարինել «կոչումները» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում «վարչապետը» բառը փոխարինել «կառավարությունը» բառով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը` Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի ներկայացմամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի վերնագրում և տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը, բացառությամբ 5-րդ հոդվածի «ժ» կետի, 32-րդ հոդվածի 10-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» բառերի, 57-րդ հոդվածի 4-րդ մասի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի, 69-րդ հոդվածի 1-ին մասի, 106-րդ հոդվածի 6-րդ մասի և 107-րդ հոդվածի 2-րդ մասի, փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-72-Ն