Համարը 
ՀՕ-73-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-206 օրենքի (այսուհետ` Օրենք) 9.1-ին հոդվածի 4-րդ մասում «9.1-9.7-րդ հոդվածների» բառերից հետո լրացնել «և 18-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ

Ապրանքախմբի անվանումը

Ապրանքախմբի համառոտ անվանումը

0207

ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած

միս

0209

անյուղ մսից առանձնացված չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած

միս

0210

ընտանի թռչունների միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած, մսից կամ մսի սննդային ենթամթերքից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր

միս

0401

կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման

կաթնեղեն

0402

կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

կաթնեղեն

0403

թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց

կաթնեղեն

0404

կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, մթերք կաթի բնական բաղադրիչներից՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ չներառված

կաթնեղեն

0405

կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ

կաթնեղեն

0406

պանրի տեսակներ և կաթնաշոռ

կաթնեղեն

0901

սուրճ` բոված կամ չբոված, կոֆեինով կամ առանց կոֆեինի, սուրճի կեղև և սուրճի հատիկների թաղանթ (պատյան), սուրճի փոխարինիչներ` ցանկացած համամասնությամբ սուրճ պարունակող

սուրճ

0902

թեյ` համաբուրային հավելումներով կամ առանց դրանց

թեյ

0903 00 000

մատե կամ պարագվայական թեյ

թեյ

1504

ձկան կամ ծովային կաթնասունների ճարպեր, յուղեր և դրանց զտամասեր` չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1505

ճարպաքրտինք և դրանից ստացվող ճարպանյութեր (ներառյալ՝ լանոլինը)

ճարպեր և յուղեր

1506

կենդանական այլ ճարպեր, յուղեր և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1507

սոյայի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1508

գետնանուշի ձեթ և դրա ֆրակցիաներ՝ ռաֆինացված կամ չռաֆինացված, սակայն առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1509

ձիթապտղի ձեթ և դրա խառնուրդամասեր` չզտված կամ զտված, բայց առանց քիմիական բաղադրության փոփոխության

ձեթ

1510 00

այլ յուղեր և դրանց զտամասերը, որոնք ստացվում են միայն կանաչ կամ սև ձիթապտղից՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը, ներառյալ՝ այդ յուղերի կամ զտամասերի խառնուրդներն ապրանքային 1509 դիրքում ընդգրկված յուղերի կամ դրանց զտամասերի հետ

այլ յուղեր

1512 11 910

արևածաղկի ձեթ

ձեթ

1512 19 900

արևածաղկի ձեթ

ձեթ

1515

այլ չցնդող բուսական ճարպեր, յուղեր (ներառյալ՝ ժոժոբայի յուղը) և դրանց զտամասերը՝ չռաֆինացված կամ ռաֆինացված, սակայն առանց փոփոխելու քիմիական կազմը

ճարպեր և յուղեր

1516 20 960 2

խաղողի կորիզներից յուղ

յուղ

1517

մարգարին. սննդի մեջ օգտագործելու համար պիտանի խառնուրդներ կամ պատրաստի մթերք` կենդանական կամ բուսական ճարպերից կամ յուղերից կամ տվյալ խմբի տարբեր ճարպերի կամ յուղերի զտամասերից՝ բացի 1516 ապրանքային դիրքում նշված սննդի ճարպերից կամ յուղերից կամ դրանց զտամասերից

մարգարին

1601

երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք

պատրաստի սննդամթերք

1602

մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստի կամ պահածոյացված այլ մթերք

մսեղեն

1603

լուծամզվածքներ և հյութեր մսից, ձկից կամ խեցգետնանմաններից, կակղամարմիններից կամ ջրային այլ անողնաշարավորներից

պատրաստի սննդամթերք

1604

պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից

ձկնեղեն

1605

պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ

ձկնեղեն

1806

շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք

կակաո և դրանից պատրաստված մթերք

1901

ածիկային լուծամզուք, պատրաստի սննդամթերք՝ պատրաստված մանր կամ խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից, օսլայից կամ ածիկային լուծամզուքից` առանց կակաոյի պարունակության կամ 40% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված, 0401-0404 ապրանքային դիրքերում ընդգրկված հումքից ստացված պատրաստի սննդամթերք՝ առանց կակաոյի պարունակության կամ 5% զանգվածային բաժնից պակաս կակաոյի պարունակությամբ՝ ամբողջովին յուղազրկված հիմքի հաշվարկով, այլ տեղում չնշված կամ չներառված

խտացրած կաթ

1902

մակարոնային արտադրատեսակներ՝ ջերմային մշակման ենթարկված կամ չենթարկված, միջուկով (մսից կամ այլ մթերքից) կամ առանց միջուկի կամ այլ եղանակով պատրաստված, ինչպես օրինակ՝ սպագետտի, մակարոն, լապշա, եղջրիկներ, խմորագնդիկներ, ռավիոլա, կաննելոն, կուսկուս՝ պատրաստի կամ ոչ պատրաստի սննդի մեջ օգտագործելու համար

պատրաստի մթերք

1903

տապիոկ և դրա փոխարինիչները` պատրաստված օսլայից փաթիլների, հատիկների (գրանուլների), ձավարահատիկների, մանրահատիկների կամ նույնանման այլ տեսքով

պատրաստի մթերք

1904

պատրաստի սննդամթերք` ստացված հացաբույսերի հատիկները կամ հացահատիկային մթերքը (օրինակ՝ եգիպտացորենի փաթիլներ) փքելու կամ բովելու միջոցով, հացաբույսեր (բացի եգիպտացորենի հատիկներից)՝ հատիկի կամ փաթիլների տեսքով կամ այլ եղանակով մշակված հատիկի տեսքով (բացի մանր և խոշոր աղացվածքի ալյուրից, ձավարից)՝ նախապես եփած կամ այլ եղանակով պատրաստված, այլ տեղում չնշված կամ չներառված

պատրաստի մթերք

2001

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ

պահածո

2002

լոլիկներ (պոմիդոր)՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի

պահածո

2003

սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման

պահածո

2004

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքից

պահածո

2005

այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքից

պահածո

2006

բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատված, շաքարահյութով եփված, շաքարված)

պահածո

2007

ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ

պահածո

2008

մրգեր, ընկույզներ և բույսերի ուտելի այլ մասեր՝ պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված

պահածո

2009

մրգահյութեր և բանջարեղենի հյութեր՝ չխմորված և սպիրտ չավելացված

հյութ

2101

սուրճի, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) լուծամզուքներ, բնահյութեր և խտածոներ (կոնցենտրատներ) և պատրաստի մթերք՝ դրանց կամ սուրճի հիմքով, թեյի կամ մատեի (պարագվայական թեյի) հիմքով. բոված եղերդ և սուրճի այլ բոված փոխարինիչներ և դրանց լուծամզուքները, բնահյութերը և խտածոները

սուրճի և թեյի լուծամզուք

2105 00

պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող

պաղպաղակ

2201

ջրեր, ներառյալ՝ բնական կամ արհեստական հանքային ջրերը՝ գազավորված կամ չգազավորված, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելման

ջուր

2202

ջրեր, ներառյալ՝ հանքային և գազավորված ջրերը՝ շաքարի կամ այլ քաղցրացնող կամ բուրավետ նյութերի հավելմամբ և այլ ոչ ալկոհոլային խմիչքներ

ըմպելիք

2203

գարեջուր

գարեջուր

2208

ԱՏԳ ԱԱ 2208 ապրանքային դիրքին դասվող` մինչև 9% սպիրտայնության խմիչքներ, ներառյալ՝ ալկոհոլային կոկտեյլներ

կոկտեյլ

2209 00

քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից

քացախ

2309

կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք

մթերք

2501 00 91

աղ՝ սննդի մեջ օգտագործելու համար պիտանի

աղ

2710 19 710 0

2710 19 750 0

2710 19 820 0

2710 19 840 0

2710 19 860 0

2710 19 880 0

2710 19 920 0

2710 19 940 0

2710 19 980 0

քսայուղեր, այլ յուղեր

նավթավերամշակման արտադրանք

2936

պրովիտամիններ, վիտամիններ

վիտամին

3002 20 000

պատվաստանյութ՝ մարդու համար, մանրածախ առևտրի համար

պատվաստանյութ

3002 30 000

պատվաստանյութ՝ կենդանիների համար

պատվաստանյութ

3003

դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված

դեղ

3004

դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար, բացառությամբ պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով դրոշմավորում չի պահանջվում

դեղ

3203 00

բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութեր (ներառյալ՝ ներկող լուծամզուքները, բացի կենդանական ածուխից)՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութերի հիմքով պատրաստված պատրաստուկներ

ներկանյութեր

3204

օրգանական սինթետիկ ներկող նյութեր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության

ներկանյութեր

3205 00 000 0

գունավոր լաքեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված գունավոր լաքերի հիմքով պատրաստուկներ

լաքեր

3206

ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության

ներկանյութեր

3207 10 000 0

պատրաստի գունանյութեր, ապակու պատրաստի պղտորիչներ և պատրաստի ներկեր և համանման պատրաստուկներ

ներկանյութեր

3208

ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ նշված լուծույթներ

ներկանյութեր

3209

ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված

ներկանյութեր

3210 00

այլ ներկեր և լաքեր (ներառյալ՝ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի մշակման համար օգտագործվող

ներկանյութեր

3211 00

պատրաստի չորարարներ

չորարարներ

3212

գունանյութեր (ներառյալ ՝ մետաղական փոշիներ և փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ` արծնները), փայլաթիթեղ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար

գունանյութեր

3303 00

օծանելիք, հարդաջուր

օծանելիք

3304

կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների), ներառյալ՝ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ

կոսմետիկա

3305

մազերի խնամքի միջոցներ

կոսմետիկա

3306

բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ, ներառյալ՝ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել)՝ անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար

հիգիենայի միջոցներ

3307

միջոցներ՝ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման հոտազերծիչներ, բաղադրություններ՝ լոգանք ընդունելու համար, մազահեռացման միջոցներ և օծանելիքային, կոսմետիկական ու հարդարման այլ միջոցներ` այլ տեղում չնշված կամ չներառված. հոտազերծիչներ՝ նախատեսված շենքերում օգտագործելու համար՝ բուրավետացված կամ ոչ բուրավետացված, ախտահանիչ հատկություններով օժտված կամ առանց դրանց

խնամքի միջոցներ

3401

օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ՝ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով

օճառ

3402

մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ՝ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից)

օճառ

3403 19 100 0

3403 19 900 0

3403 99 000 0

քսայուղեր, այլ յուղեր

նավթավերամշակման արտադրանք»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 18.

Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

 

1. Սույն օրենքի պահանջները խախտելու համար առևտրի և ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք (անհատ ձեռնարկատերերը) կրում են պատասխանատվություն՝ Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են սույն հոդվածով և Արցախի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցները:

3. Դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողության համար տրամադրված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներ օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով՝

1) չի գերազանցում 50000 ՀՀ դրամը, ապա դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով.

2) գերազանցում է 50000 ՀՀ դրամը, ապա դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող անձը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն ՀՀ դրամը:

Սույն մասով սահմանված տուգանքները ենթակա են վճարման պետական բյուջե` խախտումն արձանագրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

Սույն մասով սահմանված տուգանքների գումարների տասը տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:

Սույն մասով սահմանված խախտումներն արձանագրվում են «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում «2018» թիվը փոխարինել «2021» թվով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2018 թվականի մարտի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-73-Ն