ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի
դեկտեմբերի 21-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմերի» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանում է համապատասխանաբար` Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը (Կառավարության գործերի կառավարչությունում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով), Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության պետական նախարարը:».
3) 4-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական նախարարի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասից հանել «` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը:
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «կամ առավել մոտ «(0.1 միավոր տարբերությամբ)» բառերը փոխարինել «(0.01 միավոր տարբերությամբ)» բառերով.
2) 3-րդ մասի «հավասար» բառից հետո լրացնել «(0.01 միավոր տարբերությամբ)» բառերը:
Հոդված 6. Օրենքի N 1 և N 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հոդված 7. Oրենքի N 3 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 8. Oրենքի N 4 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 9. Oրենքի N 5 հավելվածի «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերով:
Հոդված 10. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ ««Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» բառերի և դրանց հոլովաձևերի ու 31-րդ հոդվածի 3-րդ մասի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2017թ. դեկտեմբերի 27
Ստեփանակերտ
ՀՕ-75-Ն |
|
|
|
Հավելված
«Պետական պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
Արցախի Հանրապետության օրենքի |
|
|
«Հավելված N 1
«Պետական պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
|
Պաշտոնի անվանումը |
Գործակից |
|
ԱՀ Նախագահ |
16.00 |
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահ |
14.40 |
|
ԱՀ պետական նախարար |
14.40 |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
12.00 |
|
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար |
12.00 |
|
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան |
12.00 |
|
ԱՀ Գերագույն դատարանի նախագահ |
12.00 |
|
ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ |
12.00 |
|
ԱՀ գլխավոր դատախազ |
12.00 |
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ |
11.20 |
|
ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ |
9.60 |
|
ԱՀ նախարար |
9.60 |
|
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
9.60 |
|
ԱՀ ոստիկանության պետ |
9.60 |
|
ԱՀ Գերագույն դատարանի դատավոր |
9.20 |
|
ԱՀ վերաքննիչ դատարանի նախագահ |
9.20 |
|
ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր |
8.80 |
|
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ |
8.80 |
|
ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ |
8.80 |
|
ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
8.40 |
|
ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր |
8.00 |
|
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար |
8.00 |
|
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր |
8.00 |
|
ԱՀ Հաշվեքննիչ պալատի անդամ |
8.00 |
|
ԱՀ նախարարի առաջին տեղակալ |
8.00 |
|
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ |
8.00 |
|
ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ |
8.00 |
|
Օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ,
ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար |
8.00 |
|
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավար |
8.00 |
|
Ստեփանակերտի քաղաքապետ |
8.00 |
|
ԱՀ շրջանի վարչակազմի ղեկավար |
8.00 |
|
ԱՀ ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող |
8.00 |
|
Ստեփանակերտ քաղաքի դատախազ |
7.50 |
|
Շրջանի դատախազ, կայազորների զինվորական դատախազ |
7.20 |
|
ԱՀ նախարարի տեղակալ |
6.80 |
|
ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
6.80 |
|
ԱՀ ոստիկանության պետի տեղակալ |
6.80 |
|
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
դեպարտամենտի ղեկավար |
6.40 |
|
Օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (խորհուրդներ,
հանձնաժողովներ, ծառայություններ և այլն) ղեկավարի տեղակալ |
6.40 |
|
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար |
6.40 |
|
Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ |
6.40 |
|
ԱՀ շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ |
6.40 |
|
Օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ,
ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ (բացառությամբ ԱՀ
կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի) |
6.00 |
|
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի տեղակալ |
6.00 |
|
ԱՀ ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ |
6.00 |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմ |
|
|
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի
կառավարչության պետաշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ |
9.60 |
|
ԱՀ Նախագահի խորհրդական-վարչության պետ |
8.00 |
|
ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար |
8.00 |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-վարչության պետ |
8.00 |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի
կառավարչության պետի տեղակալ |
6.80 |
|
ԱՀ Նախագահի խորհրդական |
6.45 |
|
ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով |
6.45 |
|
Հատուկ հանձնարարություններով դեսպան |
6.45 |
|
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ |
6.45 |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
6.45 |
|
ԱՀ Նախագահի առաջին օգնական |
5.50 |
|
ԱՀ Նախագահի օգնական |
4.95 |
|
ՀՀ-ում ԱՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ |
4.40 |
|
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմ |
|
|
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
6.07 |
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական |
5.23 |
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահի օգնական |
4.40 |
|
|
Հավելված N 2
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց
վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի |
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
|
Պաշտոնի անվանումը |
Գործակից |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմ |
|
|
ԱՀ Նախագահի մամուլի քարտուղար |
4.95 |
|
ԱՀ Նախագահի ռեֆերենտ |
3.30 |
|
ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի
կառավարչության պետի օգնական |
2.50 |
|
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմ |
|
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար |
4.40 |
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ |
3.30 |
|
ԱՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական |
2.50 |
|
ԱՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի ռեֆերենտ |
2.20 |
|
ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական |
2.20 |
|
ԱՀ պետական նախարարի աշխատակազմ |
|
|
ԱՀ պետական նախարարի խորհրդական |
5.23 |
|
ԱՀ պետական նախարարի օգնական |
4.40 |
|
ԱՀ դատախազություն |
|
|
Գլխավոր դատախազության բաժնի պետ, հատուկ քննչական
բաժնի պետ, զինվորական դատախազի տեղակալ |
7.50 |
|
Գլխավոր դատախազության ավագ դատախազ, հատուկ
քննչական բաժնի հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ,
Ստեփանակերտ քաղաքի դատախազի տեղակալ |
7.00 |
|
Գլխավոր դատախազության բաժնի ավագ դատախազ,
զինվորական կենտրոնական դատախազության ավագ
դատախազ, շրջանի դատախազի տեղակալ, կայազորի
զինվորական դատախազի տեղակալ |
6.50 |
|
Գլխավոր դատախազության դատախազ, գլխավոր դատախազության
բաժնի դատախազ, հատուկ քննչական բաժնի
հատկապես կարևոր գործերի քննիչ, զինվորական կենտրոնական
դատախազության դատախազ |
6.00 |
|
Ստեփանակերտ քաղաքի դատախազության ավագ դատախազ |
5.50 |
|
Շրջանի դատախազության ավագ դատախազ, Ստեփանակերտ
քաղաքի դատախազ, կայազորի զինվորական դատախազության
ավագ դատախազ |
5.00 |
|
Շրջանի դատախազության դատախազ, կայազորի զինվորական
դատախազության դատախազ |
4.00 |
|
ԱՀ գլխավոր դատախազի խորհրդական |
3.00 |
|
ԱՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար |
2.50 |
|
Նախարարություններ |
|
|
Նախարարի խորհրդական |
3.00 |
|
Նախարարի օգնական |
2.50 |
|
Նախարարի մամուլի քարտուղար |
2.50 |
|
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմիններ (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) |
|
|
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովների,
ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարի խորհրդական |
2.50 |
|
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովների,
ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարի օգնական |
2.00 |
|
Օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովների,
ծառայությունների, խորհուրդների և այլն) ղեկավարի մամուլի քարտուղար |
2.00 |
|
ԱՀ պետական կառավարման այլ մարմիններ |
|
|
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի խորհրդական |
2.50 |
|
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի օգնական |
2.00 |
|
ԱՀ պետական կառավարման այլ մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար |
2.00 |
|
Ստեփանակերտի քաղաքապետարան և շրջանների վարչակազմեր |
|
|
Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական |
2.00 |
|
Ստեփանակերտի քաղաքապետի և շրջանի վարչակազմի ղեկավարի մամուլի քարտուղար |
2.00 |
|
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմիններ |
|
|
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավար |
6.80 |
|
Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ |
4.80 |
|
Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկներ |
|
|
Տնօրեն |
6.00 |
|
Տնօրենի տեղակալ |
4.95 |
|
Բաժնի պետ |
4.48 |
|
Գլխավոր մասնագետ |
3.36 |
|
Առաջատար մասնագետ |
3.03 |
|
Առաջին կարգի մասնագետ |
2.50»: |