Համարը 
ՀՕ-84-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՕ-132 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 8-րդ կետի «Ընդ որում,» բառերից հետո հանել «տոտալիզատորում» բառը, իսկ «սարքավորման» բառից հետո լրացնել «(այսուհետ` վիճակախաղի էլեկտրոնային տոմս)» բառերը.

2) 9-րդ կետի «գործընթացը» բառից հետո հանել «և դակված է, կամ անկյունը կտրված է այնպես, որ վնասված չեն տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի` «ա» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1»-ին կետ.

«ա1) խաղարկությամբ վիճակախաղի դեպքում ապահովում է չբաշխված շահումային ֆոնդի տեղափոխումը հաջորդող խաղարկություններ (առավելագույնը մեկ օրացուցային տարվա ընթացքում)` ավելացնելով այն սույն մասի «ա» կետի համաձայն ձևավորված շահումային ֆոնդին.»,

2) 6-րդ մասում «թերթում» բառը փոխարինել «իր կայքում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «բ» կետի «առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթում» բառերը փոխարինել «կազմակերպչի կայքում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մաս.

«10. Վիճակախաղի էլեկտրոնային տոմսերի մարման և պահպանման կարգի առանձնահատկությունները սահմանվում են Արցախի Հանրապետության կառավարության կողմից:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» և «բ» ու 2-րդ մասի «ա» և «բ» կետերում «փաստաթղթային» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային» բառերը.

2) 7-րդ մասում «Կազմակերպիչը» բառից հետո լրացնել «փաստաթղթային կամ էլեկտրոնային տեսքով» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «զ» կետում «քանակի» բառից հետո լրացնել «և չափի» բառերը.

2) 2-րդ մասի «ե» կետում «կարգին» բառից հետո լրացնել «, կամ հղումը կազմակերպչի կայքին` որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ շահումը որոշելու կարգին» բառերը.

3) 2-րդ մասի «զ» կետում «ժամկետները» բառից հետո լրացնել «, կամ հղումը կազմակերպչի կայքին` որտեղ մասնակիցները կարող են ծանոթանալ շահումների վճարման վայրին, կարգին և ժամկետներին» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Վիճակախաղի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է հայտը լիազոր մարմին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն մասով սահմանված ժամկետը լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել ևս 23 աշխատանքային օրով, եթե հայտին կից ներկայացված փաստաթղթերը պարունակում են այնպիսի տեղեկություններ, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուսումնասիրության: Երկարաձգման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացվում է հայտատուն:»:

 

Հոդված 7. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 5-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի և 14-16-րդ հոդվածների, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-84-Ն