Համարը 
ՀՕ-86-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-5 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 4-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահը» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` հարկային մարմնի ղեկավարի ներկայացմամբ» բառերը` «Արցախի Հանրապետության կառավարությունը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահը» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. «Արցախի Հանրապետության օրինակելի հարկային ծառայող» կրծքանշանով պարգևատրումն իրականացնում է հարկային ծառայողին տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը):»:

 

Հոդված 4. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով՝ բացառությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքով», «Դրամարկղային գործառնությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերի:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-86-Ն