Համարը 
ՀՕ-87-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.28/25(339)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 21-ին

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Արցախի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են՝

1) Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

2) Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը.

3) Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը.

4) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

5) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը.

6) Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը.

7) Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը.

8) Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

9) Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը («Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` հարկային մարմինը).

10) Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը.

11) Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը.

12) Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը.

13) Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը.

14) լիցենզավորող պետական մարմինները:

Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:»:

 

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի`

1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության» բառերը փոխարինել «Հարկային մարմնի» բառերով.

2) 3.1-ին մասի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետից» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունում և երկրորդ պարբերության «գ» կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի» բառերը փոխարինել «հարկային մարմնի ղեկավարի» բառերով:

 

Հոդված 6. Oրենքի վերնագրում, տեքստում, հավելվածներ 2-ում, 2.1-ում և 3-ում, բացառությամբ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. օգոստոսի 18-ի թիվ 163 որոշմամբ հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգը» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 28

Ստեփանակերտ

ՀՕ-87-Ն