Համարը 
N 365-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.29/26(340)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2017 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի
N 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2017թ.

 N 365-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 168 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով.

«ժգ) խորհրդատվական ծառայությունների ծախսեր են համարվում հարկատուի գործունեությանը վերաբերող խորհրդատվության, կարծիքի ներկայացման, վերլուծության և նմանատիպ ծառայությունների համար այլ անձանց կողմից հարկատուին մատուցվող ծառայությունների և (կամ) հարկատուի համար կատարվող աշխատանքների (բացառությամբ վարձու աշխատող համարվող անձանց կողմից կատարվող աշխատանքների) դիմաց այդ անձանց վճարվող գումարները, ներառյալ կառավարման գծով խորհրդատվության համար այլ անձանց վճարվող գումարները:».

2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով.

«ժե) ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված խորհրդատվական ծառայությունների ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող գումարի չափով:».

3) որոշման նախաբանում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության կառավարությունը» բառերով.

4) որոշման 3-րդ կետում`

ա. «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով,

բ. «թ1»  և «ժբ» ենթակետերում «ԼՂՀ» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից և տարածվում 2017 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ