Համարը 
N 368-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.29/26(340)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
27.06.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2017թ.

 N 368-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի «Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 450-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 49-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 29-ի N 368-Ն որոշման

 

 

«Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կառավարության 2017 թվականի

հոկտեմբերի 12-ի N 49-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Վարչություններ

Բյուջետային վարչություն

Կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Խոշոր հարկ վճարողների վարչություն

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչություն

 

2. Բաժիններ

Բյուջետային գործընթացի մեթոդաբանության և ֆինանսական շուկայի զարգացման բաժին

Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժին

Գնումների գործընթացի կարգավորման բաժին

Ֆինանսական դիտարկումների բաժին

Պետական պարտքի և պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման բաժին

Սոցիալական ոլորտի ֆինանսավորման բաժին

Արտադրական ոլորտի և համայնքների ֆինանսավորման բաժին

Գործառնական բաժին

Քննչական բաժին

Հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժին

Հայցային աշխատանքների կազմակերպման բաժին

Համակարգչային ծրագրերի մշակման և սպասարկման բաժին

Ցանցային կառավարման բաժին

Իրավաբանական բաժին

Ֆինանսահաշվային բաժին

Ընդհանուր բաժին

Կադրերի բաժին

Շահումյանի շրջանի հարկ վճարողների բաժին

Ասկերանի տեղական գանձապետական բաժին

Մարտակերտի տեղական գանձապետական բաժին

Մարտունու տեղական գանձապետական բաժին

Հադրութի տեղական գանձապետական բաժին

Շահումյանի տեղական գանձապետական բաժին

Շուշիի տեղական գանձապետական բաժին

Քաշաթաղի տեղական գանձապետական բաժին

 

3. Հարկային տեսչություններ (մարմիններ)

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն

Ասկերանի շրջանի հարկային տեսչություն

Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն

Մարտունու շրջանի հարկային տեսչություն

Հադրութի շրջանի հարկային տեսչություն

Շուշիի շրջանի հարկային տեսչություն

Քաշաթաղի շրջանի հարկային տեսչություն

 

II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ

 

Ֆինանսական վերահսկողության տեսչություն»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ