Համարը 
ՀՕ-29-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.29/15(125)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.06.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

հունիսի 24-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 201-րդ հոդվածով.

 

«Հոդված 201. Տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ աշխատանքային պայմանագրերով աշխատող (այսուհետ` վարձու աշխատող) չունեցող, լիցենզավորման ենթակա գործունեություն չիրականացնող այն անհատ ձեռնարկատերերը, որոնց նախորդ տարվա ընթացքում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցել 36 միլիոն դրամը, յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 20-ը ներառյալ իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարագիր` հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները կիսամյակային ներկայացնելու համար: Անկախ սույն մասում նշվածից` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հայտարարությունները և այլ տեղեկությունները ներկայացվում են այդ օրենքով սահմանված ժամկետներում:

Անկախ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետից` նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) և (կամ) վկայականը հարկային մարմին հանձնած անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում պետական գրանցման և (կամ) վկայականի հետ՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում:

Հայտարարագրվող ժամանակահատվածում վարձու աշխատող ունենալու և (կամ) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատերերը փաստը տեղի ունենալու կիսամյակին հաջորդող ամսվա 1-ից մինչև տվյալ տարվա վերջը հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները ներկայացնում են այդ հարկատեսակների մասին օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 286-րդ հոդվածով.

 

«Հոդված 286. Անհատ ձեռնարկատերերը սույն օրենքի 201-րդ հոդվածով սահմանված հայտարարագրի մեջ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 50 հազար դրամի չափով:»:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում «283-285-րդ» բառերը փոխարինել «283-286-րդ» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը 2009 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հարկային օրենսդրությամբ սահմանված հաշվարկ-հաշվետվությունները և այլ տեղեկությունները ներկայացնում են կիսամյակային, եթե հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել 2009 թվականի հուլիսի 1-ից մինչև 20-ը ներառյալ: Ընդ որում, վարձու աշխատող չունենալու պայմանը համարվում է բավարարված, եթե 2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ իրենց մոտ վարձու աշխատող չունեն:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 հունիսի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-29-Ն