ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
հունիսի 24-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-46 օրենքի 37-րդ հոդվածի`
1. 1-ին մասում`
1) «Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի,» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իրենց գտնվելու վայրի հարկային մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով գրավոր տեղեկություններ ներկայացնել անցած կիսամյակում ֆիզիկական անձանց վճարված եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների և այդ եկամուտներից պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին: Նշված տեղեկությունները վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:».
2. 3-րդ մասում`
1) «Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի,» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը պարտավոր են յուրաքանչյուր հաշվետու կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իրենց գտնվելու վայրի հարկային մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով ներկայացնել հաշվարկ՝ անցած կիսամյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված և բյուջե փոխանցված եկամտահարկի գումարների մասին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
29 հունիսի 2009թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-30-Ն |
|