Համարը 
N 174-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.09.07/16(73)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
08.08.2012
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.08.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«15» օգոստոսի 2012թ.

պետական գրանցման համարը 30212115

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«08» օգոստոսի 2012թ.

N 174-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի օգոստոսի 26-ի «Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 16 որոշմամբ սահմանված հավելվածի`

1) 5.1-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2012 թվականի հուլիսի 18-ի «Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները սահմանելու մասին» N 131-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված ցանկում չընդգրկված, սակայն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ վարվող ծառայողական քննությանն ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներն ընդգրկվում են ըստ անհրաժեշտության՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված հանգամանքներ ի հայտ գալու պահից, տվյալ մարմնի լիազորությունների շրջանակում ծառայողական քննությանը մասնակցելու համար:».

2) 20-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ:

«Տարբեր ժամկետներում ծառայողական քննության միևնույն կողմերի կամ միևնույն կարգապահական խախտման վերաբերյալ տարբեր կողմերի ներկայացրած դիմումների դեպքում ծառայողական քննության նյութերը Խորհրդի որոշմամբ կարող են միացվել: Այդ դեպքում անցկացվում է մեկ ծառայողական քննություն:»:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ