| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«11» հոկտեմբերի 2012թ.
պետական գրանցման համարը 10212133 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«11» հոկտեմբերի 2012թ. |
N 110-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի փետրվարի 25-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» թիվ 11-Ն հրամանի 3-րդ կետով սահմանված թիվ 9 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) ուժը կորցրած ճանաչել 100-րդ և 109-րդ կետերը.
2) 108-րդ, 111-րդ և 203-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«108. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հրամաններ)».
«111. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար (հրամաններ)».
«203. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ (հրամաններ)»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: