| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«27» նոյեմբերի 2012թ.
պետական գրանցման համարը 30312147 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
07 նոյեմբերի 2012 թվականի |
N 106Ն |
ք. Ստեփանակերտ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ DSL
ՄՈԴԵՄՈՎ ԵՎ ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱԼՈՒԽՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ
ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ
ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ
62Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ի մասի համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մատուցվող DSL մոդեմով և օպտիկամանրաթելային մալուխով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների առավելագույն սակագները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու մասին» թիվ 62Ն որոշմամբ սահմանված հավելվածի աղյուսակ 1-ի 2-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերի «ա» և «բ» պարբերությունները, 2-րդ, 3-րդ և աղյուսակ 2-ի 2-րդ կետի 1-ին ենթակետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2012 թվականի նոյեմբերի 12-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
| |
Հավելված
Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական
հանձնաժողովի 2012 թվականի նոյեմբերի 7-ի N 106 Ն որոշմամբ |
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ DSL ՄՈԴԵՄՈՎ ԵՎ
ՕՊՏԻԿԱՄԱՆՐԱԹԵԼԱՅԻՆ ՄԱԼՈՒԽՈՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ
ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
|
Հ/Հ |
Ծառայությունների անվանումները |
Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, դրամ |
|
Միացման
վարձ |
Ամսա-
վճար
|
Թրաֆիկի
վճար 1 ժամի
համար`
|
Անվճար
տրամադրվող
թրաֆիկի
քանակը
(վերփոխանցում/
բեռնավորում) |
Լրացուցիչ
յուրաքանչյուր
1 ՄԲ ծավալի գինը
(վերփոխանցում
/բեռնավորում)
|
|
|
|
դրամ |
դրամ |
դրամ |
ԳԲ |
դրամ |
|
1 |
Անսահմանափակ սակագնային փաթեթներ |
|
1) |
DSL մոդեմով ինտերնետի միացում (ներբեռնման արագություն/բեռնման արագություն) |
|
ա. |
մինչև 512/512 կբիթ/վրկ արագությամբ |
անվճար |
3000* |
|
|
|
|
բ. |
մինչև 1024/1024 կբիթ/վրկ արագությամբ |
4200* |
|
|
|
|
գ. |
մինչև 2048/1024 կբիթ/վրկ արագությամբ |
5600* |
|
|
|
|
դ. |
մինչև 3072/1024 կբիթ/վրկ արագությամբ |
7600* |
|
|
|
|
ե. |
մինչև 6144/1024 կբիթ/վրկ արագությամբ |
14600* |
|
|
|
|
2) |
Oպտիկամանրաթելային մալուխով ինտերնետի միացում (ներբեռնման արագություն/բեռնման արագություն) |
|
ա. |
մինչև 512/512 կբիթ/վրկ արագությամբ |
անվճար |
3400* |
|
|
|
|
բ. |
մինչև 1024/1024 կբիթ/վրկ արագությամբ |
4400* |
|
|
|
|
գ. |
մինչև 2048/2048 կբիթ/վրկ արագությամբ |
5800* |
|
|
|
|
դ. |
մինչև 3072/3072 կբիթ/վրկ արագությամբ |
7800* |
|
|
|
|
ե. |
մինչև 6144/6144 կբիթ/վրկ արագությամբ |
14800* |
|
|
|
|
զ. |
մինչև 10240/10240 կբիթ/վրկ արագությամբ |
18000* |
|
|
|
|
է. |
մինչև 20480/20480 կբիթ/վրկ արագությամբ |
30000* |
|
|
|
|
ը. |
մինչև 30720/30720 կբիթ/վրկ արագությամբ |
42000* |
|
|
|
* ներառյալ 1 IP հասցե
Հաճախորդի հետ 1 տարի գործողության ժամկետով անսահմանափակ սակագնային փաթեթների պայմանագիր կնքելու դեպքում DSL մոդեմը տրամադրվում է անվճար, իսկ պայմանագրի 1 տարին լրանալուց հետո տրամադրված DSL մոդեմը դառնում է բաժանորդի սեփականությունը:
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ |