Համարը 
N 132-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.11.30/20(77)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.11.2012
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.11.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2012 թվականի նոյեմբերի 29-ին

Պետական գրանցման համարը 10212149

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«29» նոյեմբերի 2012թ.

N 132-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 18-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 16 հրամանով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

 

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2012 թվականի նոյեմբերի 29-ի

N 132-Ն հրամանի

 

 

«Հավելված 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«18» փետրվարի 2005 թվականի

թիվ 16 հրամանի

 

ԿԱԶՄ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ - հանձնաժողովի նախագահ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար – հանձնաժողովի անդամ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող - հանձնաժողովի անդամ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ (գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ) - հանձնաժողովի անդամ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ – հանձնաժողովի քարտուղար:»: