Համարը 
N 26-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.02.02/02(342)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի
N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունվարի 2018թ.

N 26-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն և ՆՀ-107-Ն հրամանագրերին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 2-ի «Ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգը ներդնելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետի 3-4-րդ ենթակետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին, 3-րդ և 4-րդ ենթակետերում, 10-րդ, 20-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 3 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի «քաղաքային» բառից առաջ, 3-8-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 4 հավելվածի վերնագրում, որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 5-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման 3-րդ կետում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 12-րդ կետում, որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 2-րդ, 10-րդ կետերում, որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով.

3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարին, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին, Արցախի Հանրապետության ոստիկանության պետին, այլ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ապահովել համակարգում ընդգրկված անձանց մասին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:».

4) որոշմամբ հաստատված N 5 հավելվածի 6-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ