Համարը 
ՀՕ-35-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.06.29/15(125)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
24.06.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
29.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

հունիսի 24-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ և 22-րդ մասերով.

«21. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես առևտրի հարկ վճարողները ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

22. Սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և տարածվում է 2009 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

29 հունիսի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-35-Ն