Համարը 
N 42-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.02.02/02(342)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
25.01.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.01.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 
14.09.2022

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի
N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունվարի 2018թ.

N 42-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ, 80-րդ հոդվածներին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 15-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական հաշմանդամություն ունեցող 1-ին, 2-րդ խմբերի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց օգտագործված էլեկտրաէներգիայի և (կամ) բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 80-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի վերնագրում, 1-2-րդ կետերում, 3-րդ կետի 1-ին, 4-րդ ենթակետերում, 17-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Սույն որոշմամբ հաստատված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ, Մատաղիս, Տոնաշեն գյուղական համայնքներում փաստացի բնակվող անձանց տրամադրվող պետական ֆինանսական աջակցությանը վերաբերող դրույթները գործելու են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:».

3) որոշմամբ հաստատված հավելվածի՝

ա. 3-րդ կետի 8-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության շրջաններում (Ստեփանակերտ քաղաքում) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն» բառերով,

բ. 16-րդ կետի 1-ին ենթակետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարություն» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ