Համարը 
N 74-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.02.21/03(343)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
07.02.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի
N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 փետրվարի 2018թ.

N 74-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 34 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագրին համապատասխան՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Ամենամսյա դրամական օգնության մասին» N 34 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանակիրների,» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության շքանշանակիրների, զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների,» բառերով.

2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 10-րդ ենթակետում, 5-րդ կետի 5-րդ ենթակետում, 14-րդ կետի 12-րդ ենթակետում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,

բ. 2-րդ կետի 10-րդ ենթակետում, 3-րդ կետի «համար» բառից հետո, 4-րդ կետի «գումարները» բառից հետո, 5-րդ կետի «հաշվառման» բառից առաջ, 6-րդ կետի 2-րդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Արցախի Հանրապետություն» բառերով և դրանց հոլովաձևերով,

գ. 2-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին ենթակետ.

«10.1) զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված՝ (մահացած) հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներ՝ ծնող(ներ), ամուսին, 18 տարին չլրացած երեխան (ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու դեպքում՝ մինչև ուսումնական հաստատությունն ավարտելը, բայց մինչև իր 23 տարին լրանալը), 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակը, եթե նա հաշմանդամ է ճանաչվել մինչև իր 18 տարին լրանալը և ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում),»,

դ. 3-4-րդ կետերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերով,

ե. 5-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետ.

«5.1) զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամները՝ զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագիրը կամ համապատասխան վկայականը, ամուսնության վկայականը՝ ամուսնու համար, զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ծննդյան վկայականը՝ ծնողի համար, երեխայի ծննդյան վկայականը և երեխայի ծնողների ամուսնության վկայականը (կամ հայրության ճանաչման վկայականը)՝ երեխայի համար, ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր,»,

զ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով սահմանված երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող քաղաքացուն իր ընտրությամբ նշանակվում է մեկ դրամական օգնություն:

Զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձի ընտանիքում դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում դրամական օգնություն նշանակվում է ընտանիքի՝ չափահաս անդամներից մեկին՝ ընտանիքի բոլոր անդամների համար: Ընտանիքի՝ դրամական օգնության իրավունք ունեցող անդամի պահանջով նրա բաժնեմասն առանձնացվում է: Այս դեպքում ընտանիքի անդամի դրամական օգնության բաժնեմասը հաշվարկվում է դրամական օգնության գումարն ընտանիքի՝ դրամական օգնության իրավունք ունեցող անդամների թվի վրա բաժանելու միջոցով: Դրամական օգնության առանձնացված բաժնեմասը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: 18 տարին չլրացած երեխային դրամական օգնություն նշանակելու (դրամական օգնության բաժնեմասն առանձին վճարելու) մասին դիմում ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի դեպքում՝ խնամակալը:

Եթե ընտանիքը բաղկացած է միայն 63 տարին լրացած՝ զավակ կամ խնամակալ չունեցող և չաշխատող ամուսիններից՝ դրամական օգնություն է նշանակվում և վճարվում նրանցից յուրաքանչյուրին՝ որպես միայնակ քաղաքացիների:

Միայնակ քաղաքացուն դրամական օգնություն նշանակելու համար կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմնի կողմից տրամադրվող եկամտային հարկի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալները, ճշտում է անձի չաշխատելու փաստը, կազմում համապատասխան տեղեկանք և կցում նրա դրամական օգնության գործին (փաստաթղթերին):»,

է. 14-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին ենթակետ.

«12.1) Զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին՝ 9 400 դրամ,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, 2-րդ ենթակետի «գ», «ե» պարբերությունների, «զ» պարբերության 2-րդ պարբերության, «է» պարբերության գործողությունը տարածվում է նաև մինչև 2018 թվականի հունվարի 1-ը զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների վրա:

Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը զոհված՝ հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքներին դրամական օգնություն է նշանակվում 2018 թվականի հունվարի 1-ից՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում, իսկ այդ ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ դիմելու օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ