| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«16» հունվարի 2013թ.
պետական գրանցման համարը 3031310 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2012թվականի |
N 131Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 42Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 25-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 42Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևում (այսուհետ` Պայմանագիր), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Պայմանագրի 3.1, 4.1 կետերում և N2 հավելվածում` «նխմ» տերմինը փոխարինել «խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում)» բառերով.
2) Պայմանագրի 3.5 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3.5 Բաժանորդն իրավունք ունի չընդունել անպատշաճ որակի գազը: Եթե Բաժանորդն ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է անպատշաճ որակի գազը, ապա սպառված գազի դիմաց վճարման ենթակա գումարը որոշվում է համաձայն սույն պայմանագրի 6.3 կետի:».
3) Պայմանագրի 6.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6.3 Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար Մատակարարը սույն պայմանագրի 5.2 կետին համապատասխան կազմված երկկողմ ակտի հիման վրա Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ` հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ------ օրվա ընթացքում: Հաշվարկային ժամանակաշրջանում մինչև 10,0 հազար խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում) գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնի և սպառված գազի քանակության արտադրյալով: Հաշվարկային ժամանակաշրջանում 10,0 հազար խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում) և ավելի գազ սպառած Բաժանորդների վճարման ենթակա գումարը որոշվում է հետևյալ բանաձևով.

որտեղ`
S -ը վճարման ենթակա գումարն է` դրամ (առանց ավելացված արժեքի հարկի).
Qկալ.մ.ա.-ն գազի միջին կալորիականությունն է` հաշվարկային ժամանակաշրջանում.
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25 -ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է.
V-ն սպառված գազի քանակն է` հաշվարկային ժամանակաշրջանում (խորանարդ մետր (Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում):».
4) ուժը կորցրած ճանաչել Պայմանագրի 9.5 կետը:
2.«Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մինչև 2013 թվականի հունվարի 20-ը, ոչ կենցաղային սպառում ունեցող բաժանորդների հետ կնքված բնական գազի մատակարարման պայմանագրերը համապատասխանեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 25-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 42Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման (Մատակարար-ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: