Համարը 
ՀՕ-20
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.09.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.09.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.09.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.12.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. «ԼՂՀ նախագահի մասին» ԼՂՀ օրենքի առաջին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԼՂՀ Նախագահը հանդիսանում է Հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձը, գլխավորում է գործադիր իշխանությունը, ապահովում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը»:

 

2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը ընտրվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով:

 Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի լիազորությունների ավարտից 28 օր առաջ՝ օրենքով սահմանված կարգով»:

 

3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այդ ժամկետում կարող է օրենքն առարկություններով կամ առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:

 Երկշաբթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը»:

 

4. Նույն հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԼՂՀ Ազգային ժողովի գործունեության հետ կապված երկրի անվտանգության և ներքաղաքական վիճակի վրա զգալիորեն ազդող տևական ճգնաժամի ստեղծման պարագայում Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը և նշանակել արտահերթ ընտրություն: Արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակումից ոչ շուտ, քան երեսուն և ոչ ուշ, քան քառասուն օրվա ընթացքում:

 Իր պաշտոնավարության առաջին և վերջին վեց ամսվա ընթացքում չի կարող արձակել Ազգային ժողովը»:

 

5. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հաստատում է կառավարության կառուցվածքը, նշանակում և ազատում է վարչապետին:

 Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին:

 Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնվելու դեպքում քսանօրյա ժամկետում ընդունում է կառավարության հրաժարականը, նշանակում վարչապետ և կազմավորում կառավարություն»:

 

6. 8-րդ կետում «...գլխավոր պետական արբիտրի պաշտոններում ընտրելու» բառերից հետո ավելացնել «համար, նշանակում և ազատում է ԼՂՀ գլխավոր դատախազին և նրա տեղակալներին»:

 

7. 17-րդ կետում «...բարձրագույն զինվորական կոչումներ» բառերից հետո ավելացնել «, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ, դատավորների որակավորման դասեր»:

 

8. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

 Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները չեն կարող հակասել ԼՂՀ Սահմանադրությանը և օրենքներին:

 Հանրապետության Նախագահի ԼՂՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող հրամանագրերն ու կարգադրութունները գերագույն դատարանի եզրակացության հիման վրա կարող են բեկանվել Ազգային ժողովի կողմից»:

 

9. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասը մինչև առաջին ենթակետը հանել և շարադրել հետևյալ խմբագրութամբ. «ԼՂՀ Ազգային ժողովը երկօրյա ժամկետում որոշում է ընդունում Հանրապետության Նախագահի պաշտոնը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի կողմից զբաղեցնելու մասին, եթե ԼՂՀ նախագահը՝...»:

 Սույն հոդվածի 2-րդ պարբերության «ձայների մեծամասնությամբ» բառերը փոխարինել «ձայների երկու երրորդով» բառերով:

 7-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Եթե Հանրապետության Նախագահը ժամանակավորապես գտնվում է Հանրապետության սահմաններից դուրս, նրա հրամանագրով իր լիազորությունները լրիվությամբ կամ մասնակիորեն դրվում են Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի վրա»:

 

10. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «ձայների մեձամասնությամբ» բառերը փոխարինել «ձայների երկու երրորդով» բառերով:

 

11. Օրենքի 10-րդ հոդվածի «...սահմանում է ԼՂՀ Ազգային ժողովը» բառերը փոխարինել «...սահմանվում է օրենքով» բառերով:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

28 սեպտեմբերի 1996թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-20