Համարը 
N 7-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.02.01/02(80)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2012
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.03.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 1/Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2013 թվականի հունվարի 18-ին

Պետական գրանցման համարը 2051312

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«29» դեկտեմբերի 2012թ.

N 7-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի

N 1/Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2010 թվականի հունվարի 20-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևն ու լրացման կարգը սահմանելու մասին» N 1/Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) հրամանով հաստատված ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի 1-6-րդ աղյուսակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները

 

Աղյուսակ 1

               
       
           
        
         
         
        
       

 

Դեբիտորական (կրեդիտորական) պարտքերը՝ Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի

«Կազմակերպությունների (բացառությամբ՝ բանկերի) դեբիտորական պարտքերի

հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական

ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը

հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան

Աղյուսակ 2

N

Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր

Նախորդ

 տարի

Հաշվետու

տարի

1

2

3

4

1

Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ»)

      

2

Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը

     

3

Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը

     

4

Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը

     

 

Հարկման նպատակով հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների շարժը

Աղյուսակ 3

N

Հիմնական միջոցի, ոչ նյութական ակտիվի անվանումը (խումբը)

Նախորդ տարվա վերջի մնացորդը

Ավելացում (ձեռքբերում (կառուցում), վերագնահատում, վերադասակարգում)

Նվազեցում (օտարում,

դուրսգրում, մաշվածություն, վերագնահատում, վերադասակարգում)

Հաշվետու տարվա վերջի մնացորդը

ընդա- մենը

այդ թվում` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքում

ընդա- մենը

այդ թվում`

մաշվա- ծության արդյուն- քում

օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքում

1

2

3

4

5

6

7

8

9

1.

շենքեր, շինություններ և փոխանցող հարմարանքներ, բացառությամբ

2-րդ կետում նշվածների

                        

2.

հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ

                      

3.

չնշված հոսքային գծեր, ռոբոտա-տեխնիկա

                    

4.

հաշվողական և համակարգչային տեխնիկա

                    

5.

այլ հիմնական միջոցներ

                    

6.

ոչ նյութական ակտիվներ

                        

 

Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը` ըստ տարրերի

Աղյուսակ 4

1. Ծախսեր, որոնց համար սահմանված են չափեր

Չափը

Գումարը

1.1. վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար վճարները

        

1.2. ԼՂՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման համար ծախսերը

      

1.3. ԼՂՀ տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար ծախսերը

      

1.4. ԼՂՀ տարածքից դուրս գովազդային ծախսերը

      

1.5. ԼՂՀ տարածքից դուրս մարկետինգի ծախսերը

      

1.6. ԼՂՀ տարածքից դուրս գործուղման ծախսերը

      

1.7. ԼՂՀ տարածքում օրապահիկի ծախսերը

      

1.8. դաշտային բավարարման ծախսերը

      

1.9. հովանավորչական ծախսերը

      

1.10. արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը

      

1.11. հաշվեկշռում գտնվող օբյեկտների պահպանման ծախսերը

      

1.12. ներկայացուցչական ծախսերը

      

1.13. աշխատակիցներին փոխհատուցումների համար կատարված ծախսերը

      

1.14. վարկերի և փոխառությունների տոկոսները

         

1.15. ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերը

       
        

2. Համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող (ուղղակի) ծախսերից

Գումարը

2.1. նյութական ծախսերը, այդ թվում՝

       

2.1.1. ապրանք, հումք և նյութեր

   

2.1.2. վառելիք

   

2.1.3. էներգիա

   

2.2. աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները

   

2.3. պարտադիր սոցիալական ապահովության վճարները

   

2.4. հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները

   

2.5. ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները

  

2.6. հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը

    
                   

3. Ժամանակաշրջանի ծախսերից`

Գումարը

3.1. աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները

    

3.2. պարտադիր սոցիալական ապահովության վճարները

   

3.3. հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները

   

3.4. ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները

   

3.5. ապահովագրական վճարները

   

3.6. չփոխհատուցվող (չհաշվանցվող) գույքահարկը և հողի հարկը

   

3.7. չփոխհատուցվող (չհաշվանցվող) ավելացված արժեքի հարկը

   

3.8. չփոխհատուցվող (չհաշվանցվող) պետական տուրքերը

   

3.9. չփոխհատուցվող (չհաշվանցվող) տեղական տուրքերը և վճարները

   

3.10. չփոխհատուցվող (չհաշվանցվող) այլ պարտադիր վճարները

   

3.11. աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը

   

3.12. ֆինանսական վարձակալության դիմաց տոկոսները

   

3.13. գործառնական վարձակալության դիմաց վարձավճարները

   

3.14. այլ անձանց պատճառած վնասի հատուցումը

   

3.15. տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները

   

3.16. հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը

      

3.17. դատական ծախսերը

       
       

4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերը

Գումարը

4.1. գիտահետազոտական աշխատանքների վրա կատարված ծախսերը

          

4.2. փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերը

     

 

Ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվապահական

հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հաշվետու տարվա վերջում)

Աղյուսակ 5

  

Ակտիվ / Սեփական կապիտալ, պարտավորություն

Հաշվապահական հաշվեկշռային արժեք

Հարկային

բազա

1

2

3

4

1

Հիմնական միջոցներ

        

2

Ոչ նյութական ակտիվներ

       

3

Ներդրումներ (այդ թվում՝ տրված վարկեր, փոխառություններ)

       

4

Հումք (նյութեր), կիսապատրաստուկներ

       

5

Աճեցվող և բտվող կենդանիներ

       

6

Արագամաշ առարկաներ

       

7

Անավարտ արտադրություն

       

8

Պատրաստի արտադրանք

       

9

Ապրանքներ

       

10

Տրված կանխավճարներ

       

11

Դեբիտորական պարտքեր բյուջեներին

       

12

Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով

       

13

Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով

       

14

Այլ դեբիտորական պարտքեր

       

15

Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ

          

16

Դրամական միջոցներ

       

17

Արժեթղթեր

       

18

Այլ ակտիվներ

       

19

Ընդամենը ակտիվներ (տող 1-18 հանրագումար)

       

20

Սեփական կապիտալ

       

21

Ստացված վարկեր և փոխառություններ

       

22

Ստացված կանխավճարներ

       

23

Կրեդիտորական պարտքեր բյուջեներին

        

24

Ակտիվներին վերաբերող շնորհներ

        

25

Ոչ ընթացիկ պահուստներ

       

26

Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով

       

27

Այլ կրեդիտորական պարտքեր

       

28

Եկամուտներին վերաբերող շնորհներ

       

29

Ընթացիկ պահուստներ

       

30

Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ

       

31

Այլ պարտավորություններ

        

32

Ընդամենը սեփական կապիտալ և պարտավորություններ (տող 20 -31 հանրագումար)

       

 

».

 

2) հրամանով հաստատված ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի լրացման կարգի՝

ա. 1-ին և 2-րդ կետերում ««Հաստատագրված վճարների մասին», «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին»» բառերը փոխարինել ««Հաստատագրված վճարների մասին»» բառերով, իսկ ««Հաստատագրված վճարների մասին» և «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով» բառերը՝ ««Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերով.

բ. 14-19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Աղյուսակ 1-ում նշվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները: Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է Հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում՝ պահպանելով աղյուսակի կառուցվածքը:

15. Աղյուսակ 2-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 18-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» կետերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 205 որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված լրացուցիչ տեղեկությունները. նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող երեք տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ):

16. Աղյուսակ 3-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածների` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների նախորդ տարվա վերջի մնացորդը, հաշվետու տարում ավելացումները (ձեռքբերում (կառուցում), վերագնահատում, վերադասակարգում)՝ այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքում ու նվազեցումները (օտարում, դուրսգրում, մաշվածություն, վերագնահատում, վերադասակարգում)` այդ թվում` մաշվածության և օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքում և հաշվետու տարվա վերջի մնացորդը:

17. Աղյուսակ 4-ում նշվում են հաշվետու տարում համախառն եկամտից նվազեցվող հետևյալ ծախսերը.

1) 1-ին բաժնում նշվում են Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնց համար սահմանված են չափեր (աղյուսակում նշվում են համապատասխան չափերը (գումարային արտահայտությամբ) և ռեզիդենտի կողմից կատարված համապատասխան ժամանակաշրջանի ծախսերը` անկախ սահմանված չափերի գերազանցման հանգամանքից)`

վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար վճարները,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար կատարված ծախսերը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գովազդի համար կատարված ծախսերը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս մարկետինգի ծախսերը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերը,

դաշտային բավարարման ծախսերը,

հովանավորչական ծախսերը,

արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը,

առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշվանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար կատարված ծախսերը,

ներկայացուցչական ծախսերը,

աշխատակիցներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար կատարված ծախսերը,

վարկերի և փոխառությունների տոկոսները,

ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերը.

2) 2-րդ բաժնում նշվում են համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող (ուղղակի) ծախսերը` ըստ Օրենքի 10-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով թվարկվածների՝

նյութական ծախսերը, այդ թվում՝

ապրանք, հումք և նյութեր,

վառելիք,

էներգիայի բոլոր տեսակներ,

աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները,

պարտադիր սոցիալական ապահովության վճարները,

հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները,

ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները,

հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը.

3) 3-րդ բաժնում նշվում են համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը` ըստ Օրենքի 10-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով թվարկվածների`

աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները,

պարտադիր սոցիալական ապահովության վճարները,

հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները,

ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները,

ապահովագրական վճարները,

չփոխհատուցվող (չհաշվանցվող) գույքահարկը և հողի հարկը,

չփոխհատուցվող (չհաշվանցվող) ավելացված արժեքի հարկը,

չփոխհատուցվող (չհաշվանցվող) պետական տուրքերը,

չփոխհատուցվող (չհաշվանցվող) տեղական տուրքերը և վճարները,

չփոխհատուցվող (չհաշվանցվող) այլ պարտադիր վճարները,

աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը,

ֆինանսական վարձակալության դիմաց տոկոսները,

գործառնական վարձակալության դիմաց վարձավճարները,

այլ անձանց պատճառած վնասի հատուցումը,

տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները,

հինական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը,

դատական ծախսերը.

4) 4-րդ բաժնում նշվում են գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերը` ըստ Օրենքի 15-րդ հոդվածի:

18. Աղյուսակ 5-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ հոդվածի` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված, ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները (3-րդ սյունակ) և հարկային բազաները (4-րդ սյունակ), որոնք համապատասխանում են մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքի և շահութահարկով հարկման նպատակով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությանը (հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), այլ ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքին (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատման արժեքին):»:

 

 

ՊԵՏ,

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ