| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2013 թվականի հունվարի 18-ին
Պետական գրանցման համարը 2051313 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«14» հունվարի 2013թ. |
N 1-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝
1) հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 23-րդ ենթակետով.
«23) ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին հայտարարության ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 23 հավելվածի:».
2) հրամանով հաստատված N 22 հավելվածում «20000» թիվը փոխարինել «40000» թվով.
3) հրամանը լրացնել նոր՝ N 23 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայության պետի
«14» հունվարի 2013թ. N 1-Ն հրամանի |
| |
«Հավելված N 23
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
2011թ. ապրիլի 4-ի թիվ 3-Ն հրամանի |
Ձև
_________________________սպասարկող ստորաբաժանման
պետ՝ ____________________
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ
ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ
1. Հարկ վճարողի անվանումը _______________________________________________________
|
2. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
|
|
3. Գործունեության իրականացման վայրը (հասցեն) ______________________________________
|
4. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության օրենքի 938-րդ հոդվածով սահմանված պատիկ թիվը |
40000 |
5. Հայտարարությունը ներկայացվում է 20 թ. ____________________________________________
______________________________________________ամիսների համար
(տառերով նշվում է ամիս (ներ)ը)
6. Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի թիվը ______________
(թվով և տառերով)
7. Ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման կետի գտնվելու վայրի հետ կապված
ուղղիչ գործակիցը _______________________
8. Հաստատագրված վճարի ամսական չափը, հազար դրամ ________________________________
|
Վճարողի
(պաշտոնատար անձի)
ստորագրությունը Կ.Տ
«____» ___________ 20 թ. |
գրանցված է ____________ սպասարկող
ստորաբաժանման կողմից
թիվ ______ «___» ___________20 թ.
Կ.Տ. |
* Ծանոթություն. Գործունեության իրականացման ընթացքում նոր հայտարարություն չներկայացնելու, ինչպես նաև գործունեության դադարեցման դեպքում` գործունեության դադարեցման դիմում-հայտարարություն չներկայացնելու դեպքերում, յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային մարմնի կողմից՝ նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների կիրառմամբ՝ բացառությամբ ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թվի, որն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար:
ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԻ ԵՎ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿՑԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հայտարարությունը լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հաստատագրված վճար վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից հայտարարությունը հաշվառվելուց (գրանցվելուց) և կնքվելուց հետո մեկ օրինակը վերադարձվում է հաստատագրված վճար վճարողին:
Գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) համար ներկայացվում է առանձին հայտարարություն:
1-ին կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,
2-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն),
3-րդ կետում լրացվում է հաստատագրված վճար վճարողի գործունեության իրականացման վայրը (հասցեն),
5-րդ կետում հաջորդականությամբ լրացվում են գործունեության իրականացման ամիսները,
6-րդ կետում լրացվում է աշխատատեղերի թիվը,
7-րդ կետում լրացվում է ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման կետի գտնվելու վայրի հետ կապված «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9310-րդ հոդվածով սահմանված համապատասխան ուղղիչ գործակիցը,
8-րդ կետում լրացվում է ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունից «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 938-րդ հոդվածի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը` հազար դրամով, ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ (40000 x ելակետային տվյալ x ուղղիչ գործակից):»: