ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 6-Ն
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը` Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խուրհուրդը`
ՈՐՈՇԵՑ
Հաստատել դատական կարգադրիչների վարքագծի կանոնները՝ համաձայն հավելվածի:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
|
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
|
|
|
|
|
20 փետրվարի 2018թ.
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2018թ. փետրվարի 20-ի թիվ 6-Ն որոշման |
ԿԱՆՈՆՆԵՐ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ
1. Սույն կանոններով սահմանվում են դատական կարգադրիչների վարքագծի կանոններն ինչպես ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս:
2. Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները, բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված, ծառայողական կարգապահության, վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են: Դատական կարգադրիչների վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատական կարգադրիչների համար:
3. Դատական կարգադրիչը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հեղինակազրկել Արցախի Հանրապետության պետական իշխանությունը և պետական մարմիններին կամ վտանգել պետական իշխանության իրականացումը: Ծառայությունն իրականացնելիս դատական կարգադրիչի գործողությունները պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, և դրանց հասնելու միջոցները պետք է լինեն անհրաժեշտ, պիտանի և չափավոր:
4. Դատական կարգադրիչը ծառայողական և արտածառայական հարաբերություններում պարտավոր է ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով, հարգել մարդու արժանապատվությունը, անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը, բացառել ցանկացած տիպի ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ կոլեկտիվի անդամների, Արցախի Հանրապետության դատարաններ և դատական դեպարտամենտ մուտք գործած անձանց հետ և այլ շփումներում:
5. Դատական կարգադրիչը դատական ծառայողի, դատավորի հետ շփվելիս կամ դատական իշխանության մասին խոսելիս իր վարքագծով, դիմելաձևով պետք է արտացոլի մեծ հարգանք դատական իշխանության կրողների նկատմամբ:
6. Դատական կարգադրիչները պարտավոր են` ծառայության ներկայանալ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համազգեստով և պատշաճ արտաքին տեսքով: Ոչ պատշաճ արտաքին տեսքով ծառայության ներկայացած կարգադրիչներին չի թույլատրվում անցնել ծառայության:
7. Դատական կարգադրիչը պարտավոր է ինչպես անձամբ պահպանել վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինել իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը:
8. Դատական կարգադրիչն ի պաշտոնե գործելիս, այնպես էլ դրանից դուրս, պարտավոր է համապատասխան իրավասություն չունեցող անձին չհրապարակել աշխատանքի ընթացքում ձեռք բերած մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնի, ինչպես նաև ոչ գաղտնի տեղեկատվությունը, որոնք կարող են վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական թե ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով հայցվող տեղեկատվության և դրա տրամադրման կարգին:
9. Դատական կարգադրիչը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնական դիրքը կամ դատական իշխանության հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:
10. Ծառայողական պարտականություններն իրականացնելիս դատական կարգադրիչը պետք է գրավի ակտիվ դիրք, բարձր գնահատի ծառայողական շահը:
11. Դատական կարգադրիչն իր ամենօրյա գործառույթներում և շփումներում պետք է լինի քաղաքականապես չեզոք, զերծ մնա այնպիսի գործողություններից և շփումներից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն:
12. Դատական կարգադրիչը դատավարության մասնակիցների և այլ անձանց հետ շփումներում որոշակի կամ հնարավոր դատական վեճերով (գործերով) չպետք է նրանց ուղղորդի անձնավորված փաստաբաններ և ներկայացուցիչներ ունենալուն, չպետք է ընդունի որևէ նվեր կամ այլ շահավետ առաջարկ:
13. Դատական կարգադրիչը պարտավոր է պահպանել բարոյական նորմերով սահմանված էթիկայի այլ կանոններ:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |