ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
հոկտեմբերի 28-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`
|
«6. |
Հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ` եգիպտացորենի)
սերմերի արտադրություն և վաճառք |
ԿՄ |
Բ |
- |
- |
- |
Ո |
Հ |
-»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
19 նոյեմբերի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-52-Ն |
|