Համարը 
ՀՕ-54-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.11.20/21(131)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.10.2009
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.11.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.11.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2009 թվականի

հոկտեմբերի 28-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի հունիսի 20-ի ՀՕ-62 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում՝

1) տասնչորսերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ավտոբուս` ինը և ավելի ուղևորների նստատեղ (բացառությամբ վարորդի նստատեղը) ունեցող տրանսպորտային միջոց, որը ստորաբաժանվում է դասերի.».

2) քսանյոթերորդ պարբերությունը «ճանապարհը.» բառից հետո լրացնել «` երթուղու մեկ ուղղությամբ.» բառերով.

3) երեսուներորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«երթուղային տաքսի` հատուկ փոքր դասի ավտոբուս (միկրոավտոբուս), որով իրականացվում է կանոնավոր ուղևորափոխադրում ներքաղաքային կամ մերձքաղաքային երթուղով, միայն նախատեսված կանգառներում նստատեղերի քանակին համապատասխան թվով ուղևորների նստեցում և ուղևորի պահանջով երթուղու ուղեգծի թույլատրելի կետերում իջեցում կատարելով.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«երթուղիների փաթեթ` ավտոբուսային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասնակցության պարտադիր պայմանով սպասարկման ենթակա ավտոբուսային երթուղիների խումբ, որը կազմավորվում է ցածր և բարձր ուղևորահոսք ունեցող երթուղիներից` անկախ տեսակից: Երթուղիների փաթեթը, որպես խառը երթուղային ցանցի կազմակերպման առաջնային փաստաթուղթ, իր մեջ ներառում է երթուղու անվանումը, ուղեգիծը, համապատասխան երթուղու վարչատարածքային նշանակության հատկանիշը և այլ անհրաժեշտ տեղեկություններ:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 7.

Ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները

 

Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների, ուղեբեռների, բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում և իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների կողմից լիազորված տրանսպորտային համակարգի պետական կառավարման մարմինների միջև կնքված համաձայնագրերի պահանջներին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների, բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից ուղևորների, ուղեբեռների, բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Փոփոխական ուղևորահոսքի դեպքում երթուղային տաքսու ռեժիմով կանոնավոր ուղևորափոխադրումները կարող են իրականացվել ըստ ուղևորների կուտակման միջակայքերի:»:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 111-րդ հոդվածով.

 

«Հոդված 111.

Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցի կազմակերպումը փաթեթային համակարգով

 

1. Միջշրջանային, ներշրջանային և ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները կարող են իրականացվել փաթեթային համակարգով` միասնական (խառը) երթուղային ցանց կազմելով:

2. Միասնական երթուղային ցանցը (բացառությամբ Ստեփանակերտի ներքաղաքային միասնական երթուղային ցանցի) կազմակերպում է լիազոր մարմինը` նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման և (կամ) տեղական ինքնակառավարման մարմինների հետ` երթուղիների փաթեթի, չվացուցակի, սխեմայի և սակագնի հաստատման նպատակով:

3. Միասնական երթուղային ցանցում չընդգրկված, սակայն ցանցից առավել մոտ որևէ բնակավայրի հետագա սպասարկման անհրաժեշտություն առաջանալու դեպքում առաջնահերթությունը տրվում է այդ երթուղային ցանցը սպասարկող փոխադրողին:

4. Փաթեթային երթուղիների մրցույթները կազմակերպվում և անցկացվում են լիազոր մարմնի ստեղծած մրցութային հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի մեջ ներգրավելով համապատասխան շրջվարչակազմի և (կամ) համայնքի ներկայացուցիչներ, իսկ Ստեփանակերտի ներքաղաքային երթուղիներից կազմված փաթեթային երթուղիների մրցույթները կազմակերպվում և անցկացվում են Ստեփանակերտի քաղաքապետի կազմած մրցութային հանձնաժողովի կողմից:»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «մարմնի» բառից հետո լրացնել «(երթուղիների փաթեթից` լիազոր մարմնի)» բառերով.

2) 2-րդ մասը 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Խառը երթուղային ցանցի սպասարկման դեպքում որևէ երթուղու սպասարկումից հրաժարվելու կամ սպասարկման իրավունքից զրկվելու դեպքում կազմակերպությունը զրկվում է ամբողջ փաթեթից.»:

 

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ և 26-րդ հոդվածի 6-րդ մասերը:

 

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երկրորդ պարբերությունը:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

19 նոյեմբերի 2009թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-54-Ն