Համարը 
N 5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.05.06/09(87)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
28.03.2013
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.05.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«12» ապրիլի 2013թ.

պետական գրանցման համարը 2051342

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«28» մարտի 2013թ.

N 5-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2012 թվականի փետրվարի 6-ի ««Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի փետրվարի 12-ի թիվ 5/Ղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2-Ն հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

 

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ 

 

Համաձայնեցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

«02» ապրիլի 2013թ.

Ս. Թևոսյան

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

«28» մարտի 2013թ. N 5-Ն հրամանի

 
 
 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի

««ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 5/Ղ ՀՐԱՄԱՆՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

Հրամանով հաստատված ««Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի`

1. 10-րդ կետի առաջին նախադասությունում «15» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «վճարում են ակցիզային հարկը և» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառերը.

2. 15-րդ կետը «Պետական գրանցում» բառերից հետո լրացնել «(հաշվառում)» բառով.

3. 16-րդ կետում «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով.

4. Ձև N 1-ը և Ձև N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 և N 2 ենթահավելվածների:

 

 

 

Ենթահավելված N 1

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«28» մարտի 2013թ. N 5-Ն հրամանի

 

 

«Ձև N 1

Ակցիզային հարկի հաշվարկ

 

Փաստաթղթի հերթական համարը

_____________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                                

2. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

              

Եռամսյակ

 

3. Անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

  

4. Իրավաբանական անձի անվանումը

  

 

5. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ)

Հաշվետու եռամսյակում հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկիգումարը

Ծած-

կագիրը

 

Անվա-

նումը

Հարկման բազայի միավորը

Օտարված ապրանքների քանակը

(ծավալը)

Սպիրտայ- նության աստիճանը, %

Մեկ լիտրի բացթող- ման գինը

Ակցի- զային հարկի դրույքա- չափը

Ակցիզային հարկի գումարը, դրամ

[5.1]

[5.2]

[5.3]

[5.4]

[5.5]

[5.6]

[5.7]

[5.8]

                       
                              
                       

Ընդամենը

  

 

հազար դրամ

6. Հաշվարկված ակցիզային հարկի գումար (ակցիզային հարկի կրեդիտ)

ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

              

6.1. Չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի գումար

         

7. Ակցիզային հարկով չհարկվող՝օտարված ապրանքների իրացման շրջանառությունը

        

8. ԼՂՀ տարածք ներմուծված հումքի մասով մաքսային հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարը

        

9. ԼՂՀ տարածքում ձեռք բերված հումքի, արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների մասով սահմանված կարգով լրացված հարկային հաշվում առանձնացված ակցիզային հարկի գումարը

        

10. Հաշվանցվող ակցիզային հարկի գումարի նվազեցում, այդ թվում`

        

10.1. օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն

        

10.2. բանկային փոխանցմամբ վճարում չկատարելու հետ կապված

        

11. Հաշվանցվող ակցիզային հարկի գումարի ավելացում

        

12. Ընդամենը հաշվետու ամսում հաշվանցվող ակցիզային

 հարկի գումար (ակցիզային հարկի դեբետ)

([8] + [9] - [10] + [11], եթե արդյունքը դրական է կամ զրո`

լրացնել «Ա» սյունակը, եթե արդյունքը բացասական է,

լրացնել «Բ» սյունակը)

Ա. դրական՝

ըստ ամիսների

Բ. բացասական՝ ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

1-ին

2-րդ

3-րդ

                 

13. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է

- եթե լրացված է [12Ա] սյունակը, ապա հաշվարկվում է`

([6]+ [6.1]-[12Ա]),

 - եթե լրացված է [12Բ] սյունակը, ապա հաշվարկվում է`

 ([6]+[6.1]+[12Բ]):

Եթե 13 տողի արդյունքը դրական է` լրացնել «Բ» սյունակը

Եթե 13 տողի արդյունքը բացասական է` լրացնել «Ա»

 սյունակը

Եթե ([6]+ [6.1] = [12Ա]), ապա «Ա» և «Բ» սյունակներում

 լրացնել «0»:

Ա. ենթակա է հաշվանցման՝ ըստ ամիսների

Բ. բյուջե վճարման՝ ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

1-ին

2-րդ

3-րդ

  

 

 

              

 

 

Կազմակերպության տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

 

 

________________

(ստորագրություն)

 

________________

(անունը, ազգանունը)

Հաշվապահ

 

________________

(ստորագրություն)

________________

(անունը, ազգանունը)

 

 

 

Կ. Տ.

 

 

 

 

 

 

 

 ____  ____________ 20___ թ.

 

Կ Ա Ր Գ

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա ակցիզային հարկի գումարը, կամ հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջեից հաշվանցվող ակցիզային հարկի գումարը հաշվարկելիս ակցիզային հարկի հաշվարկին (այսուհետ` հաշվարկ) մասնակցող վանդակներում թվերի բացակայության դեպքում որպես տվյալ վանդակում լրացված թիվ ընդունվում է «0» թիվը:

2. Հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից:

3. Հաշվարկի 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

4. Հաշվարկի 2-րդ տողում լրացվում է այն հաշվետու կամ ճշգրտման ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է հաշվարկը:

5. Հաշվարկի 3-րդ տողում լրացվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը, ազգանունը:

6. Հաշվարկի 4-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը:

7. Հաշվարկի 5.1-րդ և 5.2-րդ սյունակներում լրացվում են ակցիզային հարկով հարկման ենթակա` հաշվետու եռամսյակում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին:

8. Հաշվարկի`

1) 5.3-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված չափման բնաիրային միավորները.

2) 5.4-րդ սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը).

3) 5.5-րդ սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [5.6] սյունակը` 2203, 2204, 2205, 2206, 2207, 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար` լրացնելով դրանց բացթողման գինը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` վերածած մեկ լիտրի.

4) 5.7-րդ սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [5.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը.

5) 5.8-րդ սյունակի «Ընդամենը» տողում լրացվում է 5.8-րդ սյունակում նշված թվերի հանրագումարը:

9. Հաշվարկի 6-րդ տողում լրացվում են եռամսյակի ամիսներին հաշվարկված ակցիզային հարկի գումարները: Ըստ ամիսների հաշվարկված ակցիզային հարկի գումարների հանրագումարը պետք է հավասար լինի 5.8-րդ սյունակի «Ընդամենը» տողում նշված գումարին:

10. Հաշվարկի 6.1-րդ տողում լրացվում է Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը՝ ըստ ամիսների:

11. Հաշվարկի 7-րդ տողում լրացվում է հաշվետու ամսում Oրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը` ըստ ամիսների:

12. Հաշվարկի 8-րդ տողում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:

13. Հաշվարկի 9-րդ տողում լրացվում է հաշվետու եռամսյակում արտադրող-իրացնողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այդ թվում` Հայաստանի Հանրապետության) տարածքում որպես հումք ձեռք բերված, ինչպես նաև արտահանման նպատակով արտադրող-իրացնողներից ձեռք բերված (անկախ ձեռքբերման ժամանակաշրջանից) ապրանքների համար մատակարարների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվներում) առանձնացված ակցիզային հարկի գումարը` ըստ ամիսների:

14. Հաշվարկի 10-րդ տողում լրացվում է հաշվարկի 10.1-րդ և 10.2-րդ տողերի հանրագումարը` ըստ ամիսների:

15. Հաշվարկի 10.1-րդ տողում լրացվում է հումքի համար վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն ենթակա չէ հաշվանցման կամ վերադարձման` ըստ ամիսների:

16. Հաշվարկի 10.2-րդ տողում լրացվում է ձեռքբերված հումքի, արտադրող-իրացնողներից արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների դիմաց բանկային փոխանցմամբ մատակարարին չվճարված գումարում ակցիզային հարկին համապատասխանող գումարի և Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված հումքի դիմաց մաքսային մարմիններին չվճարված ակցիզային հարկի հանրագումարը` ըստ ամիսների:

17. Հաշվարկի 11-րդ տողում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ձեռք բերված (այդ թվում` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված) հումքի, արտադրող-իրացնողներից արտահանման նպատակով ձեռք բերված ապրանքների` մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որին համապատասխանող ապրանքների մասով կատարվել է վճարում (այդ թվում` մաքսային մարմիններին)` ըստ ամիսների:

18. Հաշվարկի 12-րդ տողում լրացվում է հաշվարկի 8-րդ, 9-րդ և 11-րդ տողերում լրացված թվերի հանրագումարի և 10-րդ տողում լրացված թվի տարբերությունը` ըստ ամիսների:

19. Հաշվարկի 13-րդ տողի`

1) «Ա» սյունակը լրացվում է, եթե հաշվարկի ([6]+[6.1]-[12Ա]) արդյունքը բացասական թիվ է: Հաշվարկի «Ա» սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը.

2) «Բ» սյունակում լրացվում է հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը: «Բ» սյունակը լրացվում է, եթե ([6]+[6.1]-[12Ա]) արդյունքը դրական է, կամ ([6]+[6.1]+[12Բ])` եթե լրացված է [12Բ] սյունակը.

3) «Ա» և «Բ» սյունակներում լրացվում է «0» թիվը, եթե [6]+[6.1]=[12Ա]:»:

 

 

 

Ենթահավելված N 2

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«28» մարտի 2013թ. N 5-Ն հրամանի

 

 

«Ձև N 2 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՀԱՆՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

1. Փաստաթղթի հերթական համարը

___________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

                       

3. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

  

4. Գտնվելու վայրը

  

5. Դիմումի ներկայացման օրվա դրությամբ առկա՝ հաշվանցման (վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը, դրամ

  

6. Ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը

  

7. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին մարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունները (լրացվում է անհրաժեշտության դեպքում)`

  

հարկային կամ այլ պարտավորության անվանումը

մարման ենթակա գումարը, դրամ

     
     
     
     
     

Ընդամենը

 

8. Խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող՝ հարկային կամ այլ պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարը

1) ուղղել հետագայում առաջանալիք՝ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող՝ ստորև նշված հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում)՝

հարկային կամ այլ պարտավորության անվանումը

մարման ենթակա գումարը, դրամ

     
      
     

2) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին (հաշիվներին)

   

բանկի անվանումը

բանկային  հաշվի համարը

գումարը, դրամ

        
        
        
        

Ընդամենը

   

 

Կից ներկայացվում են սույն դիմումով ներկայացված` ակցիզային հարկի գումարի հաշվանցման (վերադարձման) ենթակա լինելու փաստը հիմնավորող` «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, առդիր` ________ էջ:

 

Կազմակերպության տնօրեն

(անհատ ձեռնարկատեր) ___________________________________________________________

                                                             (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Հաշվապահ __________________________________________________________________

                                                             (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________ 20      թ.

 

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ

ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Արտահանված` ակցիզային հարկով հարկված ապրանքների դիմաց վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման դիմումը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին «Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածին համապատասխան: Դիմումը լրացվում և ներկայացվում է ակցիզային հարկի գումարները հարկային և այլ պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով: Դիմումը լրացվում է դրամներով (առանց լումաների):

2. Դիմումի 1-ին կետը լրացնում է հարկային մարմինը:

3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը:

5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:

6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա ակցիզային հարկի գծով հաշվանցման (վերադարձման) ենթակա գումարը:

7. Դիմումի 6-րդ կետում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը:

8. Դիմումի 7-րդ կետում լրացվում են հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող այն հարկային կամ այլ պարտավորությունները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարների հաշվին:

9. Դիմումի 8-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մասով պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին (հաշիվներին):

10. Փոստով դիմումը ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում դիմումը հարկային մարմին հանձնելու օրը:»: