| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«11» հունիսի 2013թ.
պետական գրանցման համարը 2111380 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«07» հունիսի 2013թ. |
N 01Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2011
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության 2011 թվականի հուլիսի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝
1) 1-ին կետի «ОЛС(Օ Էլ Էս) - շատ թեթև ինքնաթիռներ (очень легкие самолеты)» հասկացությունից հետո լրացնել «, որոնց քաշը չի գերազանցում 750 կգ» բառերը.
2) 5-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝
«Շատ թեթև օդանավերը, որոնք չունեն սերիական արտադրություն և Տեսակի Հավաստագիր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են գրանցվել, եթե ունեն թռիչքների համար պիտանի լինելն ապացուցող այլ փաստաթղթեր:».
3) 16-րդ կետի 2-րդ ենթակետի «պատճենը» բառը փոխարինել «կամ սույն կարգի 5-րդ կետի վերջին պարբերությամբ նախատեսված այլ փաստաթղթերի պատճենները» բառերով: