| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«10» հուլիսի 2013թ.
Պետական գրանցման համարը 30313100 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի ԹԻՎ 42Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 25-ի «Բնական գազի մատակարարման (Մատակարար - ոչ կենցաղային սպառում ունեցող Բաժանորդ) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 42Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 5.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2. Մատակարարված բնական գազի քանակը որոշվում է առևտրային հաշվառքի սարքի (հավելված N3) միջոցով՝ ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում: Մատակարարի և Բաժանորդի պատասխանատու անձիք Հաշվարկային ամսվա համար ԳՄՕԿ-ով սահմանված կարգով և ժամկետներում կազմում են երկկողմ ակտ՝ Բաժանորդին մատակարարված բնական գազի քանակի մասին: Այն դեպքում, երբ Բաժանորդը (Բաժանորդի պատասխանատու անձը) ԳՄՕԿ-ով սահմանված կարգով չի մասնակցում սույն կետում նշված ակտի կազմմանը, ապա Մատակարարը կարող է ակտը կազմել միակողմանի: Մատակարարի կողմից կազմված ակտը հիմք է հանդիսանում Բաժանորդին վճարման փաստաթուղթ ներկայացնելու համար:»:
2) հավելվածի 6.3. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6.3. Հաշվարկային ժամանակաշրջանում մատակարարված գազի համար Մատակարարը սույն պայմանագրի 5.2. կետին համապատասխան կազմված ակտի հիման վրա Բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ` հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ------ օրվա ընթացքում: Եթե Բաժանորդը Հաշվարկային ամսում սպառել է մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազ, ապա Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված բնական գազի դիմաց վճարում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող Բաժանորդներին վաճառող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով, իսկ եթե Բաժանորդը Հաշվարկային ամսում սպառել է 10 հազար խորանարդ մետր և ավելի բնական գազ, ապա Հաշվարկային ամսվա ընթացքում մատակարարված բնական գազի դիմաց վճարվում է 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող Բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետրի համար Հանձնաժողովի կողմից սահմանված սակագնով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2013 թվականի հուլիսի 10-ից հետո ծագած հարաբերությունների վրա: