ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` ո ր ո շ ու մ եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝
1) 14-րդ կետի 1-ին, 17-րդ կետի 3-րդ, 36-րդ կետի 6-րդ և 48-րդ կետի 11-րդ ենթակետերում և 39-րդ կետում «Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը,» բառերից և դրանց հոլովաձևերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը,» բառերը` համապատասխան հոլովաձևերով.
2) 18-րդ կետի «Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը և օգնականները» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը٫ Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը٫ Արցախի Հանրապետության Նախագահի օգնականները» բառերով.
3) 19-րդ կետի 26-րդ ենթակետում «առաջին օգնականի,» բառերից հետո լրացնել «օգնական-արարողակարգի բաժնի վարիչի,» բառերը.
4) 5-րդ գլխի վերնագրում «ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ,» բառերից հետո լրացնել «ՕԳՆԱԿԱՆ-ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ,» բառերը.
5) 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին կետ.
«33.1. Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը գործում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն։»։
2. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.
«14.1. Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչ»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
|
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2018թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՆՀ-28-Ն |
|